| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«09» ապրիլի 2009թ.
Պետական գրանցման համարը 2010953 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«25» փետրվարի 2009թ. |
թիվ 22/Կ-Ն |
ք.Ստեփանակերտ
«ՏԵՂԱԳՐԱԿԱՆ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅՏԱՏՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 13 որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի 18-րդ կետի պահանջի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց տրամադրվող մասնագիտական որակավորման վկայականի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ծատուրյանի վրա:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի նախագահի
«25» փետրվարի 2009թ. թիվ 22/Կ-Ն հրամանի |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N ____
Սույն վկայականը տրվում է
______________________________________________ -ին, առ այն, որ նա մասնակցել է
(անուն, հայրանուն, ազգանուն)
«Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների
իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական
որակավորման ստուգմանը և մասնագիտական որակավորման հանձնաժողովի
«____» «______________» 20 __ թ. եզրակացությամբ` արձանագրություն N ______
Համարվում է որակավորված __________________________________________________________________________ (գեոդեզիա-քարտեզագրում, հողաշինարարություն, անշարժ գույքի հաշվառում (չափագրում))
ուղղությամբ
|
ԼՂՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահ՝
|
_________________ Ա. Խաչատրյան |
|
Մասնագիտական որակավորման
ստուգման հանձնաժողովի նախագահ` |
______________ _______________ |
Կ.Տ
«____» «______________» 20 _ թ.
Գրանցման N________
|