Համարը 
Թիվ 54Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.09.29/13(19)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
17.09.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.09.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.10.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.03.2017

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«24» սեպտեմբերի 2009թ.

պետական գրանցման համարը 30309111

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«17» սեպտեմբերի 2009թ.

Թիվ 54Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17-րդ, 18-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Վ. ԱԴԱՄՅԱՆ 

 

 

 

Հավելված

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի 2009թ.

սեպտեմբերի 17-ի թիվ 54Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

Սույն կարգը կանոնակարգում է էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության իրականացման համար լիցենզիայի հայտի ընդունման, քննարկման, լիցենզիայի տրման (մերժման) և լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման ընթացակարգերը:

 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն կարգում մեծատառով գրված հիմնական հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ.

Անձ՝ իրավաբանական անձ:

Էներգետիկայի բնագավառ՝ հասարակական ծառայություններ մատուցելու համար էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման, էլեկտրաէներգետիկական ու բնական գազի ոլորտների համակարգի օպերատորի ծառայության իրականացման, էլեկտրաէներգետիկայի և ջերմաէներգետիկայի ոլորտներում նոր արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի ու բնական գազի ոլորտներում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցի կառուցման, էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ սեփականության ձևից), այդ գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի և էներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների համախումբ:

Հանձնաժողով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով:

Լիցենզիա՝ Հանձնաժողովի կողմից Անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնելու և ծառայություններ մատուցելու նրա իրավունքն ու պարտականությունը՝ համաձայն «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների: Լիցենզիայի անբաժանելի մասն են համարվում լիցենզավորված գործունեության իրականացման պայմանները և արտահանման կամ ներկրման պայմանագիրը:

Հայտ՝ սույն կարգի համաձայն Լիցենզիա ստանալու կամ Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի փաթեթ:

Հայտատու՝ սույն կարգի համաձայն Լիցենզիա ստանալու կամ Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման նպատակով Հանձնաժողով դիմած Անձ:

Գործ՝ Անձի անվանական թղթապանակ, որը պարունակում է սույն կարգով սահմանված, Լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, լիցենզավորված գործունեությունն իրականացնելու ընթացքում հայտնաբերված խախտումների և դրանց վերացման վերաբերյալ տեղեկություններ, ֆինանսական հաշվետվություններ և Անձի գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթեր:

Լիցենզավորված անձ՝ «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և սույն կարգի համաձայն Լիցենզիա ստացած Անձ:

Լիցենզավորվող գործունեություն՝ «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեություն:

Շուկայի կանոններ՝ Հանձնաժողովի կողմից հաստատված հիմնարար փաստաթուղթ, որով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող Լիցենզավորված անձանց փոխհարաբերությունները, համակարգի հուսալիության և անվտանգության հետ առնչվող հիմնական կանոններն ու ցուցանիշները, ինչպես նաև դրանց և շուկայի բնականոն աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ մեխանիզմները:

Որոշում Հանձնաժողովի կողմից «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ընդունված իրավական ակտ:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լիցենզիան տրվում է միայն Անձին՝ գործունեության հետևյալ տեսակներն իրականացնելու համար.

1) բնական գազի ներկրում,

2) բնական գազի արտահանում,

3) էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրում,

4) էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանում:

2. Հանձնաժողովը սահմանում է էլեկտրական էներգիայի (հզորության) և բնական գազի ներկրման առավելագույն սակագներ: Արտահանվող էլեկտրական էներգիայի (հզորության) գները չեն կարգավորվում:

3. Էլեկտրական էներգիայի արտահանման Լիցենզիա տրվում է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին շուկայի հագեցվածության դեպքում, երբ էլեկտրական էներգիայի արտահանումը չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին:

4. Լիցենզիայի գործողության ժամկետը և արտահանվող վայրը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ և ամրագրվում Լիցենզիայում:

5. Հանձնաժողովը էլեկտրական էներգիայի արտահանման և ներկրման, ինչպես նաև բնական գազի ներկրման Լիցենզիա ստանալու համար պահանջում է «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին, Շուկայի կանոններին և սույն կարգին համապատասխան ֆինանսական երաշխիքներ (ենթահավելված թիվ 5):

6. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող Անձինք կարող են զբաղվել այդ գործունեությամբ Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից և Լիցենզիայի գործողության ժամկետներում:

7. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

8. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում Լիցենզավորված անձի հետ համատեղ գործունեություն իրականացնող (այդ թվում՝ համատեղ գործունեության պայմանագրով) այլ Անձանց, ինչպես նաև Լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող Անձանց վրա:

9. Լիցենզիա ստանալու, Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ Լիցենզիայի կորստի դեպքում Լիցենզիայի կրկնօրինակն ստանալու համար վճարվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը համապատասխան Հայտի, իսկ կորստի դեպքում՝ Լիցենզիայի կրկնօրինակն ստանալու վերաբերյալ դիմումի հետ մեկտեղ, ներկայացվում է Հանձնաժողով:

10. Առանց Լիցենզիայի առկայության սույն կարգի 1-ին կետում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից որևէ մեկն իրականացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ, ԴՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

11. Լիցենզիա ստանալու համար Անձը Հանձնաժողով է ներկայացնում Հայտ՝ երկու օրինակից, համաձայն սույն կարգի թիվ 2-5-րդ ենթահավելվածներով սահմանված պահանջների:

12. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:

13. Հանձնաժողովն իրավունք ունի Հայտատուից պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց ներկայացման անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին: Հայտատուն 10 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է ներկայացնել պահանջվող լրացուցիչ տեղեկատվությունը և փաստաթղթերը: Այդ գործընթացի համար ծախսված ժամանակը չի ներառվում սույն կարգի 19-րդ կետում սահմանված ժամկետում:

14. Հայտատուն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության և ամբողջականության համար:

15. Հայտատուի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում:Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգին:

16. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝

1) նրանում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին.

2) ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ.

3) Հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

17. Հանձնաժողովը Հայտի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտը սահմանված կարգով պահպանվում է Հանձնաժողովում:

18. Հանձնաժողովի կողմից Հայտի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց և (կամ) բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո այն մուտքագրվում է Հանձնաժողովում: Այդ դեպքում Հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 15-18-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:

19. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն ուսումնասիրելու գործընթացը և կայացնում համապատասխան Որոշում՝ Հայտի մուտքագրման օրվանից հետո՝ 60 աշխատանքային օրվա ընթացքում:

20. Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե՝

1) Հայտատուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ կամ սնանկ է ճանաչված.

2) Հայտում բերված տեխնիկական ցուցանիշները չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին.

3) Լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ Լիցենզավորված անձին տրված իրավունքը.

4) Սույն կարգի 13-րդ կետում սահմանված ժամկետում Հայտատուն չի ներկայացրել Հանձնաժողովի պահանջած լրացուցիչ տեղեկությունները և փաստաթղթերը կամ լրացուցիչ փորձաքննության (այդ թվում նաև՝ անկախ փորձագետների ներգրավմամբ) եզրակացությունները, որոնց բացակայությունը հնարավորություն չի տալիս շարունակել Հայտի ուսումնասիրությունը.

5) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին.

6) Արտահանման կամ ներկրման լիցենզավորվող գործունեության իրականացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել էներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության խաթարման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների բարձրացմանը:

21. Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո Անձը, սույն կարգի 11-րդ կետի համաձայն, կարող է կրկին Հայտ ներկայացնել Հանձնաժողով:

22. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի Որոշումը չի կարող ազդեցություն ունենալ Անձի հաջորդ Հայտերի քննարկման վրա:

 

4. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

 

23. Հանձնաժողովում յուրաքանչյուր Լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում Գործ:

24. Լիցենզիա տրամադրելու վերաբերյալ դրական Որոշում ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը Լիցենզիան՝ մեկ օրինակից, հանձնում է Լիցենզավորված անձին, իսկ նրա չներկայանալու դեպքում Լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում՝ մինչև Լիցենզավորված անձի ներկայանալը:

25. Լիցենզիայի հետ մեկտեղ Հայտատուին տրվում են Հանձնաժողովի կողմից սահմանված Լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմանները և Հանձնաժողովում գրանցված համապատասխան գործունեության պայմանագիրը: Լիցենզիան ուժի մեջ է համարվում համապատասխան գործունեության պայմանագիրը Հանձնաժողովում գրանցվելու պահից:

26. Այն դեպքում, երբ կողմերը նախնական համաձայնությամբ էլեկտրական էներգիայի արտահանման համար նախատեսում են ավելի երկար ժամանակ, սակայն առուվաճառքի պայմանագրերը ավելի կարճ ժամկետով են կնքված, ապա Հանձնաժողովը, հիմք ընդունելով կողմերի նախնական համաձայնությունը, կարող է Լիցենզիայի համար սահմանել ավելի երկար ժամկետ՝ Լիցենզիայում ամրագրելով պայման, որ այն ուժի մեջ է համարվում Հանձնաժողովի կողմից գրանցված պայմանագրի առկայության դեպքում:

27. Հայտատուի ստորագրությամբ Լիցենզիայի ստացման կտրոնը (ենթահավելված թիվ 1) պահվում է Հանձնաժողովում:

28. Լիցենզավորված անձի կողմից Լիցենզավորված գործունեությունը դադարեցնելու կամ նրան Լիցենզիայից զրկելու դեպքերում Գործը սահմանված կարգով պահվում է Հանձնաժողովում:

29. Հայտի մերժման մասին Որոշում ընդունելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, Որոշման պատճենը ուղարկվում է Հայտատուին, որում նշվում են մերժման պատճառները:

30. Լիցենզիայի պայմանները խախտելու դեպքում Հանձնաժողովն իր սահմանած կարգով կիրառում է «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված տուժանքները:

31. Լիցենզիայի պայմաններում փոփոխություն կատարելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը և Լիցենզավորված անձը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով և Հանձնաժողովի ընդունած համապատասխան իրավական ակտով:

32. Հանձնաժողովում վարվում է Լիցենզավորված անձանց և տրված Լիցենզիաների գրանցամատյան:

33. Հանձնաժողովի` լիցենզավորման գործընթացին առնչվող Որոշումները ծանոթանալու նպատակով պետք է մատչելի լինեն ցանկացած շահագրգիռ անձի համար, եթե դրանք չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիքներ:

 

5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՈՐՍՏԻ ԴԵՊՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՍՏԱՆԱԼԸ

 

34. Լիցենզիայում ամրագրված ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում Լիցենզավորված անձը պարտավոր է Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ Հայտով դիմել Հանձնաժողով՝ նշելով հայցվող ժամկետը:

35. Հայտն իր մեջ պետք է պարունակի պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը, Լիցենզավորված անձին գրանցող պետական լիազորված մարմնի՝ Լիցենզավորված անձի կանոնադրությունում կատարած փոփոխություններն ու դրանց մասին տեղեկանքը և Լիցենզիայի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր (ներկրման կամ արտահանման պայմանագիր և այլն):

36. Լիցենզավորված անձի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում: Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը և նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի 35-րդ կետի պահանջներին:

37. Սույն կարգի 35-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Հայտի հետագա ուսումնասիրությունը դադարեցվում է, որի մասին Հանձնաժողովը գրավոր տեղյակ է պահում Լիցենզավորված անձին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում:

38. Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո Լիցենզավորված անձը, սույն կարգի 35-րդ կետով սահմանված կարգով, Հայտով կրկին կարող է դիմել Հանձնաժողով, բայց ոչ ուշ, քան նախկինում տրված Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց 5 օր առաջ:

39. Հայտը սույն կարգի 34-րդ և (կամ) 38-րդ կետերով սահմանված ժամկետում ներկայացնելուց հետո` մինչև Լիցենզիայի գործողության ավարտը, Հանձնաժողովն ընդունում է Որոշում:

40. Հանձնաժողովն իրավունք ունի Հայտատուից պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին:

41. Հայտը մերժվում է, եթե՝

1) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կեղծ կամ խեղաթյուրված: Փաստաթղթերը թերի լինելու հիմքով Հայտը մերժվում է, եթե այդ մասին Հանձնաժողովի նախազգուշացումը ուղարկելու օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուն չի ներկայացնում սույն կարգի 35-րդ կետում սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը.

2) Ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) Հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից.

4) Լիցենզիան ստանալուց հետո անցած ժամանակաընթացքում փոփոխվել են լիցենզավորման պայմանները.

5) Հայտատուն Հայտը ներկայացրել է սույն կարգի 34-րդ և (կամ) 38-րդ կետերում սահմանված ժամկետից ուշ կամ նախկինում տրված Լիցենզիայի ժամկետը լրանալուց հետո:

42. Եթե Հայտը ներկայացվել է Լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այն քննարկվում է միայն կասեցման վերացումից հետո:

43. Լիցենզիայի կորստի դեպքում Լիցենզավորված անձն այդ մասին հայտարարություն է հրապարակում մամուլում, որից 15 օր հետո դիմում է Հանձնաժողով՝ ներկայացնելով պետական տուրքի վճարումը և նշված հայտարարության հրապարակումը հավաստող փաստաթղթեր: Դիմելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Լիցենզավորված անձն ստանում է Լիցենզիայի կրկնօրինակը:

 

6. ՎԵՃԵՐ

 

44. Սույն կարգի կիրառման հետ առնչվող վեճերը լուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

 

Ենթահավելված թիվ 1

 

ԼԻՑԵԶԻԱՅԻ (ԼԻՑԵԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ)

ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 200__ թ. __________ «___»-ի թիվ_____որոշում

 

Լիցենզավորված գործունեության տեսակը՝ _____________________________

______________________________________________________________

 

Լիցենզիայի գրանցման ամսաթիվը`    «___»____________200__ թ.

Լիցենզիայի գրանցման համարը`        __________

 

Ստացված էջերի քանակը՝ ________________

 

Տրված է՝

 _______________________________________________________

(Լիցենզավորված անձի անվանումը,

______________________________________________________________________

հասցեն, հեռախոսը, հեռատիպը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)

______________________________________________________________________

(Լիցենզիա ստացող Անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը,

______________________________________________________________________

ում կողմից և երբ է տրված)

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

 

Լիցենզիան ստացվել է՝   

 

«____»____________200__թ.

 

                                              

__________________________________

(Լիցենզիա ստացողի ստորագրությունը)

 

 

 

 

Ենթահավելված թիվ 2

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ տալ Լիցենզիա

__________________________________________________________________________

(աշխարհագրական տարածքը, լիցենզավորվող գործունեության տեսակը, լիցենզիայի գործողության հայցվող ժամկետը)

__________________________________________________________________________

 

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար:

 

Հայտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի: Ընկերությունն ուսումնասիրել է լիցենզավորվող գործունեության իրականացման պայմանները և պարտավորվում է Լիցենզիա ստանալու դեպքում գործել համաձայն դրանց:

 

Սույն դիմումին կցվում են՝

 

1.___________________________________________________________________________

                         (փաստաթղթերի անվանումը)                                   (օրինակների և էջերի քանակը)

2.___________________________________________________________________________

3. ___________________________________________________________________________

4.___________________________________________________________________________

5. ___________________________________________________________________________

6. ___________________________________________________________________________

7. ___________________________________________________________________________

8. ___________________________________________________________________________

9. ___________________________________________________________________________

10.___________________________________________________________________________

11. __________________________________________________________________________

12. __________________________________________________________________________

_____________________________________________________________________________

       (Լիցենզավորվող անձի անվանումը, հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, բանկային տվյալները)

 

 

 

Կ.Տ. 

 

______________________________

(ղեկավարի անունը, ազգանունը)   

__________________________

(ղեկավարի ստորագրությունը)

 

 

 

Ենթահավելված թիվ 3

 

Ցանկ

 

էներգետիկայի բնագավառում ներկրման և արտահանման գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի

 

     

Լիցենզավորվող գործունեության տեսակը

 

Ներկայացվող փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումը

բնական գազի ներկրում

էլեկտրական էներգիայի ներկրում

բնական գազի արտահանում

էլեկտրական էներգիայի արտահանում

Ծանուցում

1

2

3

4

5

6

7

1

Լիցենզավորվող ընկերության կանոնադրության և պետռեգիստրի գրանցման վկայականի պատճենները

  

2

 

Տեղեկություններ բաժնետերերի և նրանց բաժնեմասերի մասին

  

3

Ընկերության ընդհանուր բնույթի ֆինանսական հաշվետվությունները (առկայության դեպքում նաև վերջին տարվա ընթացքում կատարված ընկերության աուդիտորական եզրակացության և այլ մարմինների կողմից կատարված ստուգման ակտերի պատճենները)

    

4

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիա վաճառելու իրավունք ունեցող Անձի հետ կնքված՝ էլեկտրական էներգիայի գնման նախնական պայմանագիր (համաձայնագիր) կամ գնման վերաբերյալ մտադրությունների հուշագիր, կամ գնման վերջնական պայմանագիր*, որն ուժի մեջ կհամարվի արտահանման լիցենզիա ստանալու պահից

  -

-

-

փաստաթուղթը չի պահանջվում, եթե արտահանողն արտահանում է սեփական արտադրության կամ իր կողմից ներկրված էլեկտրական էներգիան

5

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Էներգետիկայի բնագավառում բնական գազ վաճառելու իրավունք ունեցող Անձի հետ կնքված՝ բնական գազի վաճառքի նախնական պայմանագիր (համաձայնագիր) կամ գնման վերաբերյալ մտադրությունների հուշագիր, կամ գնման վերջնական պայմանագիր*, որն ուժի մեջ կհամարվի արտահանման լիցենզիա ստանալու պահից

-

-

-

փաստաթուղթը չի պահանջվում, եթե արտահանողն արտահանում է իր կողմից ներկրված, կամ իր կողմից արդյունահանված բնական գազը

6

Օտարերկրյա առաքողի հետ կնքված ներկրման նախնական պայմանագիր (համաձայնագիր) կամ ներկրման վերաբերյալ մտադրությունների հուշագիր, կամ ներկրման վերջնական պայմանագիր*, որն ուժի մեջ կհամարվի ներկրման լիցենզիա ստանալու պահից

-

-

   

7

Օտարերկրյա գնորդի հետ կնքված արտահանման նախնական պայմանագիր (համաձայնագիր) կամ արտահանման վերաբերյալ մտադրությունների հուշագիր, կամ արտահանման վերջնական պայմանագիր*, որն ուժի մեջ կհամարվի արտահանման լիցենզիա ստանալու պահից

-

-

    

8

Օտարերկրյա առաքողի համաձայնությունը բնական գազ արտահանելու վերաբերյալ (եթե արտահանվող գազը արդյունահանված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում)

-

-

-

         

9

Համակարգի օպերատորի եզրակացությունը ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների իրականացման հնարավորության վերաբերյալ

          

10

ֆինանսական երաշխիքներ՝ ըստ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի

արտահանողներից, ըստ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի, երաշխիքներ (այդ թվում՝ ֆինանսական) չեն պահանջվում, եթե արտահանողն արտահանում է սեփական արտադրության կամ իր կողմից ներկրված էլեկտրական էներգիան արտահանողն արտահանում է իր կողմից ներկրված, կամ իր կողմից արդյունահանված բնական գազը:

11

Պետական տուրքի վճարման փաստաթուղթ

         

 

Ծանուցում ՝  - փաստաթուղթը պահանջվում է,

                     - փաստաթուղթը չի պահանջվում,

                    * - ներկայացվում է լիցենզավորման մասին հանձնաժողովի դրական որոշումն ընդունելուց հետո՝ մինչև Լիցենզիայի բնօրինակն ստանալը:

 

 

 

Ենթահավելված թիվ 4

 

Ներկրման և արտահանման պայմանագրերում ներառվող պարտադիր պայմանները

 

1. Ներկրման և արտահանման պայմանագրերը ուժի մեջ են մտնում Հանձնաժողովում գրանցման պահից, որոնցում պարտադիր նշվում են՝

Էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման պայմանագիր.

ներկրման ժամանակահատվածը և ներկրվող էլեկտրական էներգիայի քանակությունը,

ներկրվող հզորությունը և գրաֆիկի առավելագույն շեղումները,

ներկրվող հզորության օրական ժամանակացույցը ներկրման ամբողջ ժամանակահատվածի համար,

ներկրվող հզորության առավելագույն մեծությունը և թույլատրելի ժամանակահատվածը,

համակարգի (կայանի) կայունության ցուցանիշները,*

օտարերկրյա առաքողի էլեկտրաէներգետիկական համակարգի կարճ միացման հոսանքի առավելագույն և նվազագույն արժեքները,*

ներկրվող էլեկտրական էներգիայի (հզորության) գինը (գնի բանաձևը),

ներկրումն իրականացնելու համար անհրաժեշտ էլեկտրահաղորդման գծերին, կապի միջոցներին, առևտրային հաշվառքի սարքերին, ռելեային պաշտպանությանը և ավտոմատիկային առաջադրվող պահանջները,*

հաճախության շեղման թույլատրելի սահմանները,*

լարման թույլատրելի շեղումներն` ըստ բեռի և տևողության,*

ներկրվող էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վճարումների կարգը,

պայմանագրի պայմանների խախտման համար կիրառվող տույժերը և տուգանքները,

վեճերի քննարկման և լուծման կարգը,

պայմանագրային կողմերի հաղորդակցության լեզուն և կապի միջոցները:

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման պայմանագիր.

արտահանման ժամանակահատվածը և արտահանվող էլեկտրական էներգիայի քանակությունը,

արտահանվող հզորությունը և թույլատրելի շեղումները, ժամանակահատվածը,

արտահանվող հզորության օրական ժամանակացույցը արտահանման ամբողջ ժամանակահատվածի համար,

արտահանողի էլեկտրաէներգետիկական համակարգի կարճ միացման հոսանքի առավելագույն և նվազագույն արժեքները,*

հաճախության շեղման թույլատրելի սահմանները,*

արտահանվող էլեկտրական էներգիայի (հզորության) գինը (գնի բանաձևը),

արտահանումն իրականացնելու համար անհրաժեշտ հաղորդագծերին, կապի միջոցներին, առևտրային հաշվառքի սարքերին, ռելեային պաշտպանությանը և ավտոմատիկային առաջադրվող պահանջները,*

արտահանվող էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վճարումների կարգը,

պայմանագրի խախտման համար կիրառվող տույժերը և տուգանքները,

վեճերի քննարկման և լուծման կարգը,

պայմանագրային կողմերի հաղորդակցության լեզուն:

Բնական գազի ներկրման պայմանագիր

ներկրման ժամանակահատվածը, ներկրվող գազի քանակությունը, այդ թվում` ըստ ամիսների (եռամսյակների),

ներկրվող գազի միջին օրական քանակությունը, օրական առավելագույն և նվազագույն քանակությունները,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանում գազի միջին, առավելագույն և նվազագույն թույլատրելի ճնշումները,

 

ներկրվող գազի որակական ցուցանիշները՝

- բաղադրությունը,

- խոնավության, ծծմբական, մեխանիկական (պինդ) նյութերի և թթվածնի թույլատրելի պարունակությունը,

- միջին, առավելագույն և նվազագույն ջերմարարությունը,

ներկրվող գազի գինը (գնի բանաձևը),

ներկրումն իրականացնելու համար առևտրային հաշվառքի սարքերին առաջադրվող պահանջները,

գազի որակական հատկանիշների ստուգման համար կիրառվող ստանդարտները,

ներկրվող գազի դիմաց վճարումների կարգը,

պայմանագրի պայմանների խախտման համար կիրառվող տույժերը և տուգանքները,

վեճերի քննարկման և լուծման կարգը,

պայմանագրային կողմերի հաղորդակցության լեզուն:

Բնական գազի արտահանման պայմանագիր

արտահանման ժամանակահատվածը, արտահանվող գազի քանակությունը, այդ թվում՝ ըստ ամիսների (եռամսյակների),

արտահանվող գազի միջին օրական քանակությունը, օրական առավելագույն և նվազագույն քանակությունները,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանում գազի միջին, առավելագույն և նվազագույն թույլատրելի ճնշումները,

արտահանվող գազի որակական ցուցանիշները,

արտահանվող գազի գինը (գնի բանաձևը),

արտահանումն իրականացնելու համար առևտրային հաշվառքի սարքերին առաջադրվող պահանջները,

գազի որակական հատկանիշների ստուգման համար կիրառվող ստանդարտները,

արտահանվող գազի դիմաց վճարումների կարգը,

պայմանագրի պայմանների խախտման համար կիրառվող տույժերը և տուգանքները,

վեճերի քննարկման և լուծման կարգը,

պայմանագրային կողմերի հաղորդակցության լեզուն:

 

* - նշված պայմանները, ինչպես նաև համակարգի օպերատորի կողմից պահանջված ցանկացած այլ տեխնիկական տեղեկություններ պետք է ներառված լինեն պայմանագրերի մեջ, եթե այդ պայմանները սահմանված չեն այլ պայմանագրերով կամ զուգահեռ աշխատանքներն ապահովող նորմատիվ ակտերով:

 

 

 

Ենթահավելված թիվ 5

 

Կ Ա Ր Գ

 

էներգետիկայի բնագավառում ներկրման և արտահանման լիցենզիաներ ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների ներկայացման

 

Անձը Հանձնաժողով է ներկայացնում սույն կարգին համապատասխան ֆինանսական երաշխիքներ:

1. Ֆինանսական երաշխիք է համարվում ներկրման կամ արտահանման լիցենզիա ստանալու հայտով Հանձնաժողով դիմած Անձի կողմից, ի վկայություն Լիցենզիայի պայմանների պահպանման պատրաստակամության և ունակության, ներկայացված՝ Անձի, որևէ հեղինակավոր ֆինանսական կամ այլ կազմակերպության, ներդրումային հիմնադրամի կողմից տրված երաշխավորագիրը, որով Անձը կամ երաշխավորողը պարտավորվում է իր կամ լիցենզավորվող անձի կողմից Լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն կարգով սահմանված գումարը, Հանձնաժողովի Որոշման հիման վրա, փոխանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե՝ որպես ֆինանսական տույժ:

2. Ֆինանսական երաշխիքի չափ է սահմանվում «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով էլեկտրական էներգիայի կամ բնական գազի ներկրման կամ արտահանման համար նախատեսված լիցենզիոն տուրքի գումարը:

3. Եթե էլեկտրական էներգիայի կամ բնական գազի ներկրման ընթացքում պարզվում է, որ դրանց ներկրման գները և (կամ) ներկրվող քանակությունները ենթակա են փոփոխության, ապա Լիցենզավորված անձը պարտավոր է այդ մասին տեղյակ պահել Հանձնաժողովին: Նման դեպքերում Հանձնաժողովն իրավասու է ընդունել համապատասխան որոշում, այդ թվում և ֆինանսական երաշխիքի չափի փոփոխման մասին:

4. Ֆինանսական երաշխիք չի պահանջվում, եթե արտահանողն արտահանում է սեփական արտադրության կամ իր կողմից ներկրված էլեկտրական էներգիան, կամ իր կողմից արդյունահանված կամ ներկրված բնական գազը: