|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«04» նոյեմբերի 2009թ.
պետական գրանցման համարը 20509120 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ ԱՆ
|
«28» հոկտեմբերի 2009թ. |
թիվ 25-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 37/Ղ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 74 որոշմամբ հաստատված կանոնադրության 29-րդ կետի «գ» ենթակետը`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի 2000 թվականի դեկտեմբերի 23-ի ««Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքի 10 հոդվածի 1-ին կետով, 11 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ձևերը հաստատելու մասին» թիվ 37/Ղ հրամանով հաստատված «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ» հայտարարության ձևը 4-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ տողով.
«41. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային
տրանսպորտով կանոնավոր փոխադրումների, մարդատար-տաքսի
ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման
լիցենզիայի _________________ ներդիրի _____________________________________»:
(համարը) (համարը, գործողության ժամկետը)
|
ՊԵՏ,
Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ |
Ա.ԲԱԼԱՅԱՆ |