Համարը 
թիվ 52-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.11.26/15(21)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն
Ընդունման ամսաթիվը 
21.10.2009
Ստորագրող մարմինը 
Վարչության պետ
Ստորագրման ամսաթիվը 
21.10.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.04.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՈՐՍԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«26» հոկտեմբերի 2009թ.

պետական գրանցման համարը 20609119

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ

ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Հ Ր Ա Մ ԱՆ

 

«21» հոկտեմբերի 2009թ.

 թիվ 52-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՈՐՍԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել որսի կանոնները համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունն իրականացնում եմ անձամբ:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Գ.ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

 

 Հավելված

ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական

ռեսուրսների վարչության պետի

«21» հոկտեմբերի 2009թ.

թիվ 52 Ն հրամանի

 

Ո Ր Ս Ի  Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր  

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնները, համաձայն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք), կանոնակարգում են որսի կազմակերպումը և իրականացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում և ուղղված են որսի կենդանիների պահպանությանն ու կայուն օգտագործմանը:

2. Սույն կանոններով սահմանվում են որսի միջոցները, որսի ժամկետները, որսի օբյեկտ համարվող կենդանիների ցանկը, ինչպես նաև կենդանիների որսի սահմանային թույլատրելի չափաքանակների սահմանման կարգը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Օրենքին համապատասխան իրականացվում է սիրողական որս` որսի կենդանիների հայթայթում սպորտային և գեղագիտական հաճույքի, որսված կենդանիների անձնական կարիքների օգտագործման համար:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սիրողական որսն (այսուհետ` որս) իրականացվում է որսահանդակներում` որսի կենդանիների բնակության միջավայր հանդիսացող անտառային, դաշտային, ջրային տարածքներում:

 

II. ՈՐՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

5. Որսն իրակացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության կողմից տրված որսի թույլտվության հիման վրա:

6. Որս կարող են իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն`

1) որսորդական վկայական.

2) որսի թույլտվություն.

3) հրազենով որս իրականացնելու դեպքում` որսորդական զենք կրելու վկայական:

7. Որսն իրականացվում է`

1) որսորդական ողորկափող հրազենով.

2) ակոսափող հրազենով (բացառությամբ ջրային տարածքների).

3) որսորդական սառը զենքով.

4) ինքնաորս գործիքներով` թակարդներով, վարմերներով, որոգայթներով, ծուղակներով, ցանցապարկերով, թարփերով.

5) խայծերով.

6) խրտվիլակներով.

7) որսորդական շներով.

8) որսկան թռչուններով.

9) թաքստոցներից:

8. Որսից հետո որսորդը, իսկ որսորդական տնտեսություններում` որսհսկիչը գրառում է յուրաքանչյուր օրվա փաստացի որսված կենդանիների տեսակը և քանակը որսի թույլտվության հակառակ կողմի վրա:

9. Որսահանդակներից դուրս, կամ որսն ավարտելուց հետո, կամ ընդմիջումներին, ինչպես նաև լիազորված անձի կողմից ստուգման ժամանակ հրազենը բերվում է լիցքաթափված վիճակի: Լիցքաթափված է համարվում այն հրազենը, որի փողում և պահունակում բացակայում է փամփուշտը:

10. Նշագրված (օղակով, միկրոչիպով կամ այլ կերպ նշված) կենդանիների հայթայթման դեպքում օղակները, միկրոչիպերը կամ այլ նշանները տրամադրվում են որսորդական տնտեսության լիազորված անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչություն կամ նրա տարածքային ստորաբաժանում` որսի վայրի և ժամկետի տեղեկատվության հետ միասին:

11. Որսը, համաձայն Լեռնային Ղարաբաղի օրենսդրության, չի կարող իրականացվել`

1) առանց սույն կանոնների 6-րդ կետում նշված գործող փաստաթղթերի առկայության.

2) որսահանդակների տարածքներից դուրս.

3) բնության հատուկ պահպանվող տարածքներում, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

4) գյուղատնտեսական նշանակության հողերում` մինչև բերքահավաքի ավարտը.

5) սույն կանոնների 7-րդ կետով չնախատեսվող որսագործիքներ օգտագործելով.

6) բնակավայրերին, հանգստի գոտիներին և ավտոմայրուղիներին մոտ տարածքներում` որսորդական ակոսավոր հրազենով, ոչ պակաս, քան 5000 մետր, իսկ ողորկափող հրազենով` 500 մետր հեռավորությունից.

7) աղետալի վիճակում գտնվող (հյուծված, սառած, կամ տվյալ կենդանու տեսակի համար ոչ բարենպաստ միջավայրում հայտնված` սառույցի վրա, խոր ձյան վրա, ջրի մեջ գտնվելիս) կենդանիների վրա.

8) վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային մոտորացված միջոցներից կենդանիներին հետապնդելով.

9) օրենքով սահմանված կարգով չհաշվառված, օբյեկտների պահպանության համար հատկացված հրազենի, ինչպես նաև մարտական զենքի և մարտական փամփուշտների, ազդանշանային հրթիռների գործադրմամբ.

10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում, Բնության պահպանության միջազգային միության ցանկում գրանցված վտանգված և անհետացման եզրին գտնվող կենդանիների վրա (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի).

11) ապօրինի պատրաստված զենքի, աղեղների, կեռչանների, ցանցերի, ծուղակների, որսափոսերի, պայթուցիկ և քիմիական նյութերի (բացառությամբ հոտավետ խայծերի), էլեկտրական հոսանքի օգտագործումը.

12) լուսարձակների կամ լուսային այլ հզոր սարքավորումներ կիրառումը.

13) ձայնարձակիչների կամ ձայն վերարտադրող էլեկտրոնային (ոչ մեխանիկական) սարքերի օգնությամբ.

14) բուսական ծածկի այրման և ծխի օգտագործման միջոցով.

15) կենդանիների բների, որջերի քանդման միջոցով.

16) որսի թույլտվության մեջ նշված չափաքանակներից ավելին կենդանիների, թույլտվություններում չնշված կենդանիների տեսակների, թույլտվությունում նշված որսի ժամկետներից դուրս:

 

III. ՈՐՍԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

 

12. Ըստ էկոլոգիական և տնտեսական նշանակության որսի կենդանիները տարանջատվում են`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների, ներառյալ և արհեստական ճանապարհով բուծված, որոնց որսը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված բացառիկ դեպքերում` որսի անվանական թույլտվությամբ.

2) հաղթանշանային արժեք ունեցող փոքրաքանակ կենդանիների, որոնց որսը թույլատրվում է խիստ սահմանափակ քանակներով որսորդական տնտեսությունների, որս իրականացնող կազմակերպությունների և անհատ որսորդների հայտերի հիման վրա` որսի անվանական թույլտվությամբ.

3) տարածված կենդանիների, որոնց որսը թույլատրվում է որսի թույլտվությամբ.

4) կենդանիների, որոնք իրենց կենսակերպով և վարքով մեծ վնաս են պատճառում որսի ռեսուրսին, կամ հանդիսանում են մարդու, ընտանի և վայրի կենդանիների վտանգավոր վարակիչ հիվանդությունների փոխանցողներ, կամ մեծ վնաս են պատճառում տնտեսական գործունեությանը, որոնց որսը որսաշրջանի ընթացքում թույլատրվում է որսահանդակում օրինական գտնվող որսորդներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության կողմից տրված որսի թույլտվության մեջ առանց նշումի, իսկ որսաշրջանից դուրս` որսի անվանական թույլտվությամբ:

13. Որսի օբյեկտ են հանդիսանում հետևյալ կենդանիների տեսակները`

 

Կաթնասուններ

 

Հնդկական վայրենակերպ

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Ճահճակուղբ

- տարածված

Մշկամուկ

- տարածված

Ջրառնետ

- տարածված

Նապաստակ

- տարածված

Վայրի խոզ

- հաղթանշանային

Ազնվացեղ եղջերու

- հաղթանշանային

Այծյամ

- հաղթանշանային

Հայկական մուֆլոն

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Բեզոարյան այծ 

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Աղվես

- տարածված

Գայլ

- որսի ռեսուրսին վնաս պատճառող

Շնագայլ

- որսի ռեսուրսի վնաս պատճառող

Անդրկովկասյան գորշ արջ

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Կզաքիս

- փոքրաքանակ

Խայտաքիս

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Փորսուղ

- փոքրաքանակ

Ջրասամույր

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Եղեգնակատու

- հաղթանշանային

Անտառային կատու

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Մամուլ

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Տափաստանային կատու

- հաղթանշանային

Լուսան

- հաղթանշանային

Ընձառյուծ (հովազ)

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

 

 

 

 

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թռչուններ

Քաջահավ

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Տարգալակտուց

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Սպիտակագլուխ բադ

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Թշշան կարապ

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Ճչան կարապ

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Մոխրագույն սագ

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Կարմիր բադ

- տարածված

Խայտաբադ

 - գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Մոխրագույն բադ

 -գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Շչան բադ

- տարածված

Կռնչան բադ

- տարածված

Լայնակտուց բադ

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Նետապոչ բադ

- տարածված

Ճքճքան մրտիմն

- տարածված

Սուլող մրտիմն

- տարածված

Մարմարյա մրտիմն

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Կարմրակտուց սուզաբադ

- տարածված

Կարմրագլուխ սուզաբադ

- տարածված

Փուփուլավոր սուզաբադ

- տարածված

Ծովային սուզաբադ

- տարածված

Սոնաբադ

- տարածված

Տուրպան

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Ցանկում չնշված սագազգիներ

- փոքրաքանակ

Կովկասյան մայրեհավ

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Թուրաջ

- փոքրաքանակ

Մոխրագույն կաքավ

- փոքրաքանակ

Քարակաքավ

- տարածված

Լոր

- տարածված

Անդրկովկասյան փասիան

- փոքրաքանակ

Վայրի հնդկահավ

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Փոքր արոս

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Մեծ արոս

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Գեղանի արոս

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Եղեգնահավ

- տարածված

Սև փարփար

- տարածված

Կտցար կաչաղակ

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Ոտնացուպիկ

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Բզակտուց

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Ճախրուկ

- գրանցված է ԼՂՀ Կարմիր գրքում

Կտցարազգիներ

- տարածված

Աղավնիներ

- տարածված

Դռլոն

- փոքրաքանակ

Տնային ճնճղուկ

- տարածված

Սովորական սարյակ

- տարածված

Սև կեռնեխ

- տարածված

Սինակեռնեխ

- տարածված

Դաշտային արտույտ

- տարածված

Տափաստանային արտույտ

- տարածված

Կաչաղակ

- որսի ռեսուրսին վնաս պատճառող

Ագռավ

 - որսի ռեսուրսին վնաս պատճառող

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

IV. ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

 

14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի որսի սեզոնը բացվում է օգոստոսի երրորդ շաբաթ օրը և փակվում հաջորդ տարվա մարտի 15-ին:

15. Կենդանիների որսի ժամկետները և թույլատրելի չափաքանակները սահմանվում են որսի կենդանիների պոպուլյացիաների առավել արդյունավետ պահպանության, վերարտադրության և օգտագործման նպատակով:

16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի հրամանով յուրաքանչյուր որսաշրջանի համար սահմանվում են թույլատրված որսի կենդանիների ցանկում ներառված կենդանիների չափաքանակները և որսի ժամկետները: Հրամանը, սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում ստանալուց հետո հրապարակվում է առնվազն 500 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվական միջոցներով` որսաշրջանի բացումից ոչ ուշ քան 30 օր առաջ:

17. Արտակարգ իրավիճակների դեպքում (համաճարակներ, բնական աղետներ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի հրամանով որսաշրջանի ընթացքում կարող են փոփոխվել որսի կենդանիների չափաքանակները և որսի ժամկետները:

18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը իրավասու է որսի սեզոնից դուրս որսի թույլտվություններ տալու` օրենսդրությամբ սահմանված նպատակների համար: