| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«22» դեկտեմբերի 2009թ.
պետական գրանցման համարը 10909130 |
Լ Ե Ռ Ն Ա Յ Ի Ն Ղ Ա Ր Ա Բ Ա Ղ Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն
Զ Ա Ր Գ Ա Ց Մ Ա Ն Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«07» դեկտեմբերի 2009թ. |
թիվ 1-2/105-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ԹԻՎ 1-2/80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի դրույթներով `
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության 2008 թվականի հուլիսի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության դասակարգիչը կիրառման մեջ դնելու մասին» թիվ 1-2/80-Ն հրամանում «առևտրի և տնտեսական զարգացման» և «2006 թվականի նոյեմբերի 22-ի N231-Ն հրամանով հաստատված (լրացումներով և փոփոխություններով հանդերձ) «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» ՀԴ 005-2006-ը» բառերը համապատասխանաբար փոխարինել «էկոնոմիկայի» և «2009 թվականի հունիսի 3-ի թիվ 372-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգիչը» բառերով: