ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի
սեպտեմբերի 17-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (25 մայիսի 2005 թվականի, ՀՕ-206, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում`
1) «աշխատող» հասկացությանը վերաբերող պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) տասնմեկերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական (ստացիոնար) կայան.».
3) տասնմեկերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ՝
«շրջիկ առևտուր` առևտրի օբյեկտներից դուրս շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացվող վաճառք.
շրջածախ առևտուր՝ առևտրի օբյեկտներից դուրս, վաճառողի հանձնարարությամբ, աշխատողի կողմից սպառողի տանը, հիմնարկներում, կազմակերպություններում, տրանսպորտում կամ փողոցում գնորդի հետ անմիջական շփմամբ իրականացվող մանրածախ առևտուր.
բացօթյա առևտուր՝ առևտրի օբյեկտներից, այդ թվում` հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերից և առևտրի իրականացման վայրերից դուրս՝ օրենսդրությամբ թույլատրված ապրանքների առևտուր.
դիլեր՝ կազմակերպության արտադրանքի իրացման ցանցի մեջ մտնող և նրա գործակալը հանդիսացող՝ արտադրանքի մանրածախ առևտրով զբաղվող վաճառող.
դիստրիբյուտոր՝ արտադրական կազմակերպություններին շուկայում ներկայացնող վաճառող, որն արտադրական կազմակերպությունների հետ կնքված մատակարարման պայմանագրով մեծածախ ձեռքբերումների հիման վրա իրականացնում է իրացման գործունեություն:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Առևտրի օբյեկտների տեսակներն են` խանութները, կրպակները, տաղավարները, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերը:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի սույն օրենքով ապրանքների վաճառքը կազմակերպելու համար օրենսդրությանը համապատասխան ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ շենքերով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մաս`
«6. Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ հոդվածով`
|
«Հոդված 51. |
Բացօթյա առևտրին ներկայացվող պահանջները |
1. Բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
2. Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանօրյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:
3. Բացօթյա առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ` վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակն ապահովելու համար:
Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջական գետնին, մայթին, սալահատակին:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ հոդվածով`
|
«Հոդված 61. |
Բացօթյա առևտուր իրականացնող վաճառողին ներկայացվող պահանջները |
Բացօթյա առևտուր իրականացնող վաճառողը պարտավոր է ապահովել՝
ա) սույն օրենքի 51-րդ հոդվածի, ինչպես նաև 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «դ» և «ե» կետերի պահանջների կատարումը.
բ) ելնելով վաճառվող ապրանքների առանձնահատկություններից` սույն օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան՝ պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով:»:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 1-ին մասի « բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ) վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների)` օրենսդրությանը համապատասխան առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաև տվյալ առևտրական գործունեությունն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետ`
«գ) վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների)` տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:»:
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «Աշխատողը» բառը փոխարինել «Անմիջականորեն վաճառք իրականացնող աշխատողը» բառերով:
Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Մանրածախ առևտուրն իրականացվում է խանութներում, կրպակներում, տաղավարներում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի առևտրի կետերում, առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքի կազմակերպման և բացօթյա առևտրի վայրերում, շրջիկ առևտրի կետերի, շրջածախ առևտրի, էլեկտրոնային կապի, դիլերների միջոցով և ավտոմատներով:
3. Վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքատեսակ պետք է ունենա գնապիտակ: Գնապիտակի վրա նշվում են ապրանքի անվանումը, մեկ միավորի գինը և գնապիտակի լրացման թվականը: Գնապիտակը կնքվում է վաճառողի կնիքով կամ ստորագրվում է պաշտոնատար անձի կողմից:».
2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 12-րդ մասի «զինամթերքի» բառը փոխարինել «փամփուշտների» բառով.
4) 17-րդ և 18-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«17. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքը թույլատրվում է իրականացնել օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող սարքավորումներով և գործարանային արտադրության ավտոցիստեռններով:
18. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքն արգելվում է:».
5) 20-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«20. Արտադրողները, մատակարարները, այդ թվում` դիստրիբյուտորները մատակարարման պայմանագրերով ապրանքների (այդ թվում` արտադրատեխնիկական նշանակության) վաճառքն իրականացնում են առանձնացված խանութների, սպառողական ապրանքների շուկաների, ապրանքային պահեստների, ցուցահանդես-վաճառքի իրականացման վայրերի միջոցով:».
6) 21-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
7) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-24-րդ մասերով`
«22. Դիստրիբյուտորի և դիլերի գործունեությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում թույլատրվում է միայն համապատասխան պայմանագրի առկայության դեպքում:
23. Դիստրիբյուտորը և դիլերը պարտավոր են ապահովել սույն օրենքով սահմանված` վաճառողին և կատարողին ներկայացվող պահանջների կատարումը:
24. Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում և գովազդում արգելվում է օգտագործել այլ անձանց պատկանող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը:»:
Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «հանրային սնունդ» հասկացության մեջ «սնունդ» բառից հետո լրացնել «(սննդի ապահովման ծառայություններ)» բառերը.
2) «աշխատող» հասկացությանը վերաբերող պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս`
«8. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:»:
Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Աշխատողներից` բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը և բուֆետապանը պետք է ունենան համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական:
Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ:»:
Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածի «աշխատող» հասկացությանը վերաբերող պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով`
«4. Ելնելով կենցաղային ծառայության օբյեկտի առանձնահատկություններից` կենցաղային ծառայության օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:»:
Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի «համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթուղթ» բառերը փոխարինել «համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական» բառերով.
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ:»:
Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածում 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման պահպանման նկատմամբ հսկողությունը, բացառությամբ 4-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և 2-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի և 3-րդ մասի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի, 11-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերի, 12-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:»:
Հոդված 16. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ գլխով`
«ԳԼՈՒԽ 51
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
|
Հոդված 171. |
Հսկողության իրականացման կարգը |
1. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի և ծառայությունների ոլորտում (այսուհետ՝ ոլորտ) հսկողությունն իրականացվում է սույն օրենքով վերապահված իրավասությունների շրջանակներում:
2. Հսկողության իրականացման կարգը ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից սույն օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակներում իրականացվող հսկողության միջոցառումների ամբողջություն է:
3. Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողությունն իրականացնում են համապատասխան աշխատակիցների (այսուհետ՝ տեսուչներ) միջոցով:
4. Հսկողության իրականացումն սկսելու համար հիմք է հանդիսանում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (այսուհետ՝ իրավասու անձ) հրամանը կամ հանձնարարագիրը:
5. Իրավասու անձի հրամանի կամ հանձնարարագրի համար հիմք են հանդիսանում օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը և քաղաքացիներից (սպառողներից) ստացված առաջարկություններն ու առարկությունները:
6. Հսկողություն իրականացնելու մասին իրավասու անձն արձակում է հրաման կամ տալիս է հանձնարարագիր, որտեղ նշվում են հսկողություն իրականացնող մարմնի անվանումը, տեսուչների (տեսչի) անունը, ազգանունը, հսկողություն իրականացնելու ենթակա տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը:
Հրամանով կամ հանձնարարագրով չամրագրված տեսուչները (տեսուչը) իրավունք չունեն (չունի) մասնակցելու հսկողության իրականացմանը:
7. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ հսկողության ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան մեկ աշխատանքային օր, ընդ որում, հսկողության փաստացի սկսելու օր է համարվում հսկողություն իրականացվող օբյեկտում պահվող հսկողության մատյանում գրառում կատարելու օրը:
8. Տեսուչները (տեսուչը) սույն օրենքով սահմանված պահանջներին և գործունեության տեսակին համապատասխան` իրավունք ունեն (ունի) սույն օրենքով սահմանված պահանջների արձանագրված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով տալ հանձնարարականներ և հետևել դրանց կատարմանը:
9. Տեսուչները (տեսուչը) պարտավոր են (է)՝
ա) պահպանել հսկողության իրականացման հետ առնչվող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.
բ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների մասին ցանկացած, այդ թվում՝ առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.
գ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին:
10. Տնտեսավարող սուբյեկտի կողմից սույն օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքում տեսուչները (տեսուչը) հատուկ համարակալված պաշտոնաթերթերի վրա կազմում են (է) արձանագրություն երկու օրինակից, իսկ խախտումներ և թերություններ չհայտնաբերելու դեպքում` տեղեկանք:
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում կազմված արձանագրության և տեղեկանքի օրինակելի ձևերը հաստատում է առևտրի և ծառայությունների ոլորտի պետական լիազոր մարմինը:
11. Կազմված արձանագրությունը կամ տեղեկանքը հսկողություն իրականացնող տեսուչները (տեսուչը) երկու օրվա ընթացքում ներկայացնում են (է) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված արձանագրությունն ստորագրում են (է) տեսուչները (տեսուչը), տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում ստորագրողների կարծիքները նշվում են արձանագրությունում: Արձանագրությունն ստորագրելուց ստորագրողների հրաժարվելու դեպքում այդ մասին արձանագրությունում կատարվում է համապատասխան գրառում: Տնտեսավարող սուբյեկտի կողմից արձանագրությունն ստորագրելու և տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել երկու աշխատանքային օրը: Արձանագրության պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:
12. Հսկողության իրականացման արդյունքներով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի՝
ա) ծանոթանալու հսկողության իրականացման ժամանակ կազմված արձանագրությանը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջելու տեսուչների (տեսչի) ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի, այդ թվում՝ բաց թողնված օգուտների հատուցում.
գ) տնտեսավարող սուբյեկտի շահերի և իրավունքների պաշտպանության նպատակով հսկողության իրականացմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, փաստաբանների:
14. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է՝
ա) կատարել սույն օրենքով սահմանված պահանջները.
բ) չխոչընդոտել հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին.
գ) կատարել տեսուչների (տեսչի) օրինական պահանջներն ու ցուցումները:
15. Սույն օրենքի պահանջների խախտմամբ հսկողություն իրականացնող տեսուչները (տեսուչը) պատասխանատվություն են (է) կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
16. Տեսուչների (տեսչի) գործողություններն օրենքով սահմանված ժամկետներում կարող են (է) բողոքարկվել այն լիազոր մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են (է) տեսուչները (տեսուչը): Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մինչև բողոքի վերաբերյալ պատասխան ստանալը կարող է թույլ չտալ շարունակելու հսկողության իրականացումը:
Լիազոր մարմնում բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքը ստացվելու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:
Լիազոր մարմնի կողմից ընդունված որոշմանը չհամաձայնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկելու դատական կարգով:»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
15 հոկտեմբերի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-53-Ն |
|