| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«23» փետրվարի 2010թ.
պետական գրանցման համարը 3001023 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«12» փետրվարի 2010թ. |
N 80/288-Ն |
ք. Ստեփանակերտ
ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Թեկնածու առաջադրված քաղաքացին ներկայացնում է գույքի և եկամուտների հայտարարագիր (այսուհետ՝ հայտարարագիր)՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված ընթացակարգով:
2. Թեկնածու առաջադրված քաղաքացին հայտարարագիրն ընտրական հանձնաժողով ներկայացնելով հրապարակում է հայտարարագրում ներառված նաև այն տեղեկությունները, որոնք Օրենքով հրապարակման ենթակա չեն:
3. Ընտրական հանձնաժողովները չեն կարող պատասխանատվության ենթարկվել ներկայացված հայտարարագրերը թեկնածուներին, վստահված անձանց, դիտորդներին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրամադրելու համար:
4. Հայտարարագրի ձևը թեկնածու առաջադրված քաղաքացուն տրամադրում է համապատասխան ընտրական հանձնաժողովը:
5. Հայտարարագրի բոլոր էջերը ստորագրվում են թեկնածու առաջադրված քաղաքացու կողմից:
6. Հայտարարագրում գրառումները կատարվում են գրչով կամ համակարգչային տեխնիկայի միջոցով, իսկ կատարված ուղղումները վավերացվում են թեկնածու առաջադրված քաղաքացու ստորագրությամբ:
7. Հայտարարագրում՝ թեկնածու առաջադրված քաղաքացին, առաջին էջում.
1) «հաշվետու ժամանակաշրջանը» տողում նշում է ընտրությունների անցկացման նախորդ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանը.
2) «2. Աշխատանքի վայրը, ղեկավար աշխատողի պաշտոնը» տողում լրացնում է աշխատանքի վայրի լրիվ անվանումը և իր պաշտոնը.
3) «3. Պաշտոնավարման ժամանակաշրջանը» տողը չի լրացնում.
4) «8. Հայտարարագիրը բաղկացած է» տողում նշում է բոլոր լրացված էջերի, այդ թվում՝ սույն որոշման 12-րդ կետում նշված նույնօրինակ (պատճենված) ձևաթղթերի թիվը թվերով և տառերով.
5) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների» բաժինը չի լրացնում:
8. 2-րդ էջի «I. I. Տվյալներ ղեկավար աշխատողների փոխկապակցված անձանց և խնամառուների վերաբերյալ» և «I. 2. Տվյալներ հայտարարատուին փոխկապակցված ղեկավար աշխատողների վերաբերյալ» բաժինները չեն լրացվում:
9. «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակներում լրացվում է տվյալ բաժնի 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, թեկնածու առաջադրված քաղաքացուն պատկանող գույքի նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն: Ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը:
10. 7-րդ էջում «IV. Ծանոթագրություններ» հատվածում նշվում են հայտարարագրի լրացման ժամանակ նախորդ էջերում չտեղավորված կամ բաց թողնված մանրամասները, ինչպես նաև թեկնածու առաջադրված քաղաքացու հայեցողությամբ լրացուցիչ բացատրության կարիք ունեցող տեղեկատվությունը:
11. 8-րդ էջի «V. «II. Տվյալներ հայտարարագրման ենթակա գույքի վերաբերյալ» հատվածի փոփոխության մասին» բաժինը չի լրացվում:
12. Եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերի թիվը բավարար չէ հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա դրանք լրացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենված) ձևաթղթերի վրա:
13. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի փետրվարի 25-ի «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների իր սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների վերաբերյալ հայտարարագրի ձևը հաստատելու մասին» թիվ 3/13, 2005 թվականի մարտի 16-ի «Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացիների սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի ձևերը հաստատելու մասին» թիվ 5/57 և 2007 թվականի ապրիլի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների մասին հայտարարագրի ձևը հաստատելու մասին» թիվ 31/108 որոշումները: