| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«28» հունվարի 2010 թվականի
պետական գրանցման համարը 2051011 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«29» դեկտեմբերի 2009թ. |
թիվ 32/Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Սահմանել ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևերն ու լրացման կարգերը` համաձայն N 1 և N 2 հավելվածների.
2. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի 2002 թվականի ապրիլի 5-ի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» թիվ 16/Ղ հրամանը:
|
ՊԵՏ,
Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ |
Ա. ԲԱԼԱՅԱՆ |
| |
Հավելված N 1
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի
«29» դեկտեմբերի 2009թ.N 32/Ն հրամանի |
|
Ավելացված արժեքի հարկի հաշվարկ
(համապատասխան վանդակում նշել «X») |
Փաստաթղթի հերթական համարը _______
________________________________
ամսաթիվը, ամիսը, տարեթիվը
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
հաշվետու
ժամանակաշրջանի |
|
ճշգրտման
ժամանակաշրջանի |
|
|
1. Հարկ վճարողի հաշվառման համարը
|
2. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը
|
|
3. Հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջան
|
4. Կազմակերպության անվանումը
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
|
5. Գտնվելու վայրը |
6. Աշխատանքային հեռախոսի համարը, տան հեռախոսի համարը |
|
7. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել վանդակում նշել X, ստորագրել ստորև և ներկայացնել հաշվարկը |
|
|
ԱԱՀ-ի կրեդիտ |
Ա. Շրջանառությունը |
Բ. ԱԱՀ կրեդիտ |
|
8. ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) գործարքներ |
|
X |
|
9. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներ |
|
X |
|
10.1. Հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից |
|
X |
|
10.2 Առևտրի հարկով հարկվող գործունեությունից |
|
X |
|
11. ԱԱՀ-ի 20 % դրույքաչափով հարկվող գործարքների |
|
|
|
12. ԱԱՀ-ի 16.67 %-ով հաշվարկային դրույքաչափով հաշվարկվող |
|
|
|
13. ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն |
X |
|
|
13.1. Կրեդիտի ընդհանուր գումարից հետաձգվող |
X |
|
|
14. Ընդամենը ԱԱՀ-ի կրեդիտ
Ա=([8 Ա] + [9 Ա] + [10.1 Ա] + [10.2.Ա] + [11Ա]+ [12 Ա] – [12 Բ])
Բ= ([11 Բ] + [12Բ] +[13 Բ] – [13.1. Բ]) |
|
|
|
ԱԱՀ-ի դեբետ |
Ա. Արժեքը |
Բ. ԱԱՀ դեբետ |
|
15. ԼՂՀ տարածք ներմուծված ապրանքների |
|
|
|
16. ԼՂՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների |
|
|
|
16.1. Դեբետի ընդհանուր գումարից հետաձգված |
|
|
|
16.2.Հաշվանցման (պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարի ճշգրտման ընդհանուր գումարը, այդ թվում՝ (նշել ճշգրտման հիմքը, պատճառը) |
Ա. Ավելացում |
Բ. Պակասեցում |
| |
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
|
17. Ընդամենը ԱԱՀ-ի դեբետ ([15Բ] + [16Բ]- [16.1.Բ] + [16.2.Ա]-[16.2.Բ]) (եթե արդյունքը դրական է լրացնել «Ա» սյունակը, եթե արդյունքը բացասական է, լրացնել «Բ» սյունակը) |
Ա.
Դրական |
Բ. Բացասական |
| |
|
|
18. Դեբետի ընդհանուր գումարից ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին վերաբերվող (տողը հաշվարկի չի մասնակցում) |
X |
|
|
19. Տվյալ ժամանակաշրջանի համար հաշվարկված ԱԱՀ
եթե լրացված է [17Ա] տողը՝ ապա ([14Բ]- [17Ա])
եթե լրացված է [17Բ] տողը՝ ապա ([14.Բ]+[17Բ])
Եթե 19 տողի արդյունքը դրական է՝ լրացվում է «Ա» սյունակը, եթե 19 տողի արդյունքը բացասական է՝ լրացվում է «Բ» սյունակը |
Ա. Ենթակա է բյուջե վճարման (կրեդիտ) |
Բ. Ենթակա է հաշվանցման (դեբետ) |
| |
|
|
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
_______________________
(ստորագրություն) |
_______________________
(անունը, ազգանունը) |
|
Կ. Տ.
|
|
|
|
Գլխավոր հաշվապահ |
______________________
(ստորագրություն) |
_____________________ (անունը, ազգանունը) |
Կ Ա Ր Գ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ
Հաշվարկը լրացվում է հազար դրամներով՝ ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:
Հաշվետու ժամանակաշրջանի (այսուհետ՝ հիմնական) կամ ճշգրտման (նախորդող) ժամանակաշրջանի համար (այսուհետ՝ ճշտված) հաշվարկ ներկայացնելիս համապատասխան վանդակում կատարվում է նշում:
Ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ) հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի կողմից:
Հաշվարկի «X» նշված վանդակները չեն լրացվում:
[1] տողում նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված ութանիշ թվից:
[2] տողում նշվում է ԱԱՀ վճարողի հաշվառման համարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանած լինելու դեպքում: Մինչև նշված կարգի սահմանումը [2] կետը չի լրացվում:
[3] տողում նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ԱԱՀ-ի հիմնական կամ ճշտված հաշվարկը: Եթե տվյալ հարկ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը, ապա լրացվում են միայն տարվա և ամսվա համար նախատեսված վանդակները: Եռամսյակային կտրվածքով ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացնող անձինք ամսվա համար նախատեսված վանդակները չեն լրացնում:
[4] տողում նշվում է ԱՍՀ վճարող կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:
[5] տողում լրացվում է ԱԱՀ վճարող կազմակերպության գտնվելու վայրի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեն:
[6] տողում նշվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ աշխատանքային կամ տան հեռախոսի համարը:
[7] տողը` եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ վճարող համարվող անձի կողմից ոչ մի գործարք (գործառնություն՝ այդ թվում ԱԱՀ-ով հարկված ձեռքբերում) չի իրականացվել կամ իրականացված գործարքները վերաբերվում են բացառապես հաստատագրված վճարով և (կամ) առևտրի հարկով հարկվող գործունեությանը՝ լրացվում է հաշվակի [1]-ից մինչև [6]-րդ տողերը (ներառյալ)՝ [7]-րդ վանդակում նշվում է «X» և այն ներկայացվում է:
[8] տողում լրացվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն հետևյալ գործարքների գծով իրացման շրջանառության ընդհանուր մեծությունը.
1. օրենքի 7-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ չհամարվող (բացառությամբ 3-րդ կետում նշված) գործարքների,
2. օրենքի 15-րդ հոդվածի համաձայն հարկից ազատված գործարքների,
3. այն գործարքների գծով շրջանառությունը, որոնց վրա չի տարածվում օրենքի գործողությունը,
4. ԱԱՀ-ով չհարկվող շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի իրացման շրջանառության գումարը:
[9] տողում լրացվում է օրենքի 16-րդ հոդվածով սահմանված գործարքների (գործառնությունների) իրացման շրջանառությունը:
[10.1] տողում լրացվում է հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից հասույթը (շրջանառությունը), իսկ [10.2] տողում՝ առևտրի հարկով հարկվող գործունեությունից հասույթը (շրջանառությունը):
[11] տողի «Ա» սյունակում լրացվում է օրենքի 6-րդ հոդվածի 1-3 կետերով սահմանված՝ ԱԱՀ-ի 20 % դրույքաչափով հարկվող գործաքների (ներառյալ՝ օրենքի 241-րդ հոդվածով սահմանված գործարքների) շրջանառությունը (արժեքը)՝ առանց ԱԱՀ-ի, «Բ» սյունակում՝ այդ շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ներառյալ հետաձգված պարտավորության գումարները):
[12] տողի «Ա» սյունակում լրացվում է օրենքի 6-րդ հոդվածի 1-3 կետերով սահմանված գործարքների (ներառյալ՝ օրենքի 241-րդ հոդվածով սահմանված գործարքների) շրջանառությունը, որոնց համար կիրառվել է լրիվ արժեքով հատուցում, «Բ» սյունակում՝ ԱԱՀ-ի գումարը (ներառյալ հետաձգված պարտավորության գումարները)՝ հաշվարկված լրիվ արժեքով հատուցման գումարի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափով:
[13] տողում լրացվում է ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորության ընդհանուր գումարը, այդ թվում՝
1.ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության այն գումարները, որոնց բյուջե վճարման պարտավորությունը օրենքի 241-րդ հոդվածի համաձայն ծագել է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում.
2. [11] և [12] տողերում նշված գործարքների հետ չկապված պարտավորությունների գումարները (մասնավորապես՝ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով առաջացած պարտավորության գումարը).
3. օրենքի 19-րդ հոդվածի պահանջները խախտելու արդյունքում դուրս գրված հարկային հաշիվներում և ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում՝ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
[13.1] տողի «Բ» սյունակում լրացվում է ԱԱՀ-ի այն գումարը, որի գծով հարկի վճարման պահը հետաձգվում է (ծագում է օրենքի 241-րդ հոդվածին համապատասխան՝ ըստ վճարման):
[14] տողի «Ա» սյունակում լրացվում է [8], [9], [10.1 ], [10.2], [11] և [12] տողերի «Ա» սյունակում նշված թվերի հանրագումարի և [12] տողի «Բ» սյունակում նշված թվի տարբերությունը, իսկ [14] տողի «Բ» սյունակում լրացվում է [11], [12], [13] տողերի «Բ» սյունակում նշված թվերի հանրագումարի և [13.1] տողի «Բ» սյունակում նշված թվի տարբերությունը:
[15] տողի «Ա» սյունակում լրացվում է ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալը (այդ թվում՝ ներմուծված այն ապրանքների, որոնց համար ներմուծման պահին ԱԱՀ չի գանձվում)՝ մաքսային արժեքով, «Բ» սյունակում՝ մաքսային մարմինների կողմից ներմուծման պահին գանձված ԱԱՀ-ի գումարը:
[16] տողի «Ա» սյունակում լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների (այդ թվում՝ ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը, անկախ այն հանգամանքից դրանց դիմաց մատակարարներին վճարում կատարվել է, թե ոչ, «Բ» սյունակում՝ ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների համար մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված հարկի ընդհանուր գումարը:
[16.1] տողի «Բ» սյունակում լրացվում է ստացված ծառայությունների և ձեռք բերված (ներմուծված) ապրանքների դիմաց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (օրենքի 241-րդ հոդվածի դեպքում՝ նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մեծությունը (մասը), որի գծով հաշվանցում կատարելու իրավունքի ձեռքբերման պահը, համաձայն օրենքի 23-րդ և 241-րդ հոդվածների հետաձգվում է մինչև նշված հոդվածներում նշված ձեռքբերումների դիմաց վճարման պահը:
[16.2] տողի «Ա» և «Բ» սյունակներում լրացվում են, օրենքի համաձայն կատարվող վերահաշվարկների արդյունքում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների համապատասխանաբար ավելացումը կամ պակասեցումը՝ ըստ վերահաշվարկ կատարելու հիմքերի (հոդվածների): Սույն հաշվարկի առումով որպես այդպիսիք ընդունվում են, մասնավորապես՝
1. ԱԱՀ-ով չհարկվող (հարկման օբյեկտ չհամարվող), ԱԱՀ-ից ազատված գործարքներին, ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները, որոնք ենթակա չեն հաշվանցման և պետք է միացվեն ձեռքբերման արժեքին կամ արտադրության և շրջանառության ծախսերին,
2. տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող ԱԱՀ-ի այն գումարները, որոնց գծով հաշվանցման իրավունքը օրենքի 23-րդ և 241-րդ հոդվածների համաձայն հետաձգվել էր նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում,
3. օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն հաշվանցման պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,
4. օրենքի 27-րդ հոդվածի համաձայն կատարվող հաշվարկների արդյունքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը:
[17] տողում լրացվում է դեբետագրման արդյունքը, ընդ որում՝ եթե ([15Բ]+[16Բ]-[16.1Բ]+ [16.2Ա]-[16.2.Բ]) փոքր է 0-ից, ապա լրացվում է [17] տողի «Բ» սյունակը:
[18] տողում լրացվում է ստացված ծառայությունների և ձեռքբերված (ներմուծված) ապրանքների դիմաց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը, որը վերաբերվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին: Հաշվարկին չմասնակցող օժանդակ (ոչ պարտադիր) տեղեկություն է և լրացվում է հարկ վճարողի ցանկությամբ, եթե հարկ վճարողը նպատակ ունի այդ գումարները ուղղել այլ հարկային պարտավորությունների մարմանը կամ հետ ստանալ:
[19] տողում լրացվում է տվյալ ժամանակաշրջանում բյուջեի հետ հաշվարկների արդյունքը: Ընդ որում.
1. եթե [17] տողում թիվը լրացվել է «Ա. դրական» սյունակում և
1) ([14.Բ]- [17Ա])-ի արդյունքը դրական է, ապա լրացվում է [19] տողի «Ա» սյունակը.
2) ([14.Բ]- [17Ա])-ի արդյունքը բացասական է, ապա լրացվում է [19] տողի «Բ» սյունակը:
2. եթե [17] տողում թիվը լրացվել է «Բ. բացասական» սյունակում, ապա ([14. Բ]+[17Բ])-ի արդյունքը լրացվում է [19] տողի «Ա» սյունակում:
| |
Հավելված N 2
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի
«29» դեկտեմբերի 2009թ.N 32/Ն հրամանի |
|
Ավելացված արժեքի հարկի հաշվարկ
(կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող
անհատ ձեռնարկատիրոջ համար)
(համապատասխան վանդակում նշել «X») |
Փաստաթղթի հերթական համարը ______
________________________________ ամսաթիվը, ամիսը, տարեթիվը
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
հաշվետու ժամանակաշրջանի |
|
ճշգրտման ժամանակաշրջանի |
|
|
1. Հարկ վճարողի հաշվառման համարը
|
2. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը
|
|
3. Հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջան
|
4. Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը |
|
5. Բնակության վայրը |
6. Աշխատանքային հեռախոսի համարը, տան հեռախոսի համարը |
|
7. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել վանդակում նշել X, ստորագրել ստորև և ներկայացնել հաշվարկը |
|
ըստ համապատասխան եռամսյակների
|
ԱԱՀ-ի կրեդիտ |
Ա. Շրջանա-
ռությունը |
Բ.
ԱԱՀ կրեդիտ |
Ա. Շրջանա-
ռությունը |
Բ.
ԱԱՀ կրե-
դիտ |
|
8. ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) գործարքներ |
|
X |
|
X |
|
9. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներ |
|
X |
|
X |
|
10.1. Հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից |
|
X |
|
X |
|
10.2 Առևտրի հարկով հարկվող գործունեությունից |
|
X |
|
X |
|
11. ԱԱՀ-ի 20 % դրույքաչափով հարկվող գործարքների |
|
|
|
|
|
12. ԱԱՀ-ի 16.67 %-ով հաշվարկային դրույքաչափով հաշվարկվող |
|
|
|
|
|
13. ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն |
X |
|
X |
|
|
13.1. Կրեդիտի ընդհանուր գումարից հետաձգվող |
X |
|
X |
|
|
14. Ընդամենը ԱԱՀ-ի կրեդիտ
Ա=([8Ա] + [9Ա] + [10.1 Ա] + [10.2.Ա] + [11Ա]+ [12 Ա] – [12 Բ]` ըստ համապատասխան եռամսյակների)
Բ= ([11 Բ] + [12Բ] +[13 Բ] – [13.1. Բ]` ըստ համապատասխան եռամսյակների) |
|
|
|
|
|
ԱԱՀ-ի դեբետ |
Ա. Արժեքը |
Բ. ԱԱՀ դեբետ |
Ա. Արժեքը |
Բ. ԱԱՀ դեբետ |
|
15. ԼՂՀ տարածք ներմուծված ապրանքների |
|
|
|
|
|
16. ԼՂՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների |
|
|
|
|
|
16.1. Դեբետի ընդհանուր գումարից հետաձգված |
|
|
|
|
|
16.2.Հաշվանցման (պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարի ճշգրտման ընդհանուր գումարը, այդ թվում՝ (նշել ճշգրտման հիմքը, պատճառը) |
Ա.
Ավելացում |
Բ.
Պակասեցում |
Ա. Ավելացում |
Բ.
Պակասեցում |
| |
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
|
17. Ընդամենը ԱԱՀ-ի դեբետ ([15 Բ] + [16Բ]- [16.1.Բ] + [16.2.Ա]- [16.2.Բ])` ըստ համապատասխան եռամսյակների (եթե արդյունքը դրական է լրացնել «Ա» սյունակը, եթե արդյունքը բացասական է, լրացնել «Բ» սյունակը) |
Ա.
Դրական |
Բ. Բացասական |
Ա.
Դրական |
Բ. Բացասական |
| |
|
|
|
|
18. Դեբետի ընդհանուր գումարից ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին վերաբերվող (տողը հաշվարկի չի մասնակցում) |
X |
|
X |
|
|
19. Տվյալ կիսամյակի (ըստ եռամսյակների) համար հաշվարկված ԱԱՀ
եթե լրացված է [17Ա] տողը՝ ապա ([14Բ]- [17Ա])
եթե լրացված է [17Բ] տողը՝ ապա ([14.Բ]+[17Բ])
Եթե 19 տողի արդյունքը դրական է՝ լրացվում է «Ա» սյունակը,
եթե 19 տողի արդյունքը բացասական է՝ լրացվում է «Բ» սյունակը` ըստ համապատասխան եռամսյակների |
Ա. Ենթակա է բյուջե վճարման (կրեդիտ) |
Բ. Ենթակա է հաշվանցման (դեբետ) |
Ա. Ենթակա է բյուջե վճարման (կրեդիտ) |
Բ. Ենթակա է հաշվանցման (դեբետ) |
| |
|
|
|
|
Անհատ ձեռնարկատեր |
_________________
(անուն,ազգանուն) |
_________________
(ստորագրությունը) |
________________
(ամսաթիվը) |
Կ Ա Ր Գ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ
(ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ)
Հաշվարկը լրացվում է հազար դրամներով՝ ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:
Հաշվետու ժամանակաշրջանի (այսուհետ՝ հիմնական) կամ ճշգրտման (նախորդող) ժամանակաշրջանի համար (այսուհետ՝ ճշտված) հաշվարկ ներկայացնելիս համապատասխան վանդակում կատարվում է նշում:
Ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ) հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի կողմից:
Հաշվարկի «X» նշված վանդակները չեն լրացվում:
[1] տողում նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված ութանիշ թվից:
[2] տողում նշվում է ԱԱՀ վճարողի հաշվառման համարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանած լինելու դեպքում: Մինչև նշված կարգի սահմանումը [2] տողը չի լրացվում:
[3] տողում նշվում է այն կիսամյակը, որի համար կազմվում է ԱԱՀ-ի հիմնական կամ ճշտված հաշվարկը:
[4] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:
[5] տողում լրացվում է ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեն:
[6] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ աշխատանքային կամ տան հեռախոսի համարը:
[7] տողը` եթե տվյալ կիսամյակի ընթացքում ԱԱՀ վճարող համարվող անձի կողմից ոչ մի գործարք (գործառնություն՝ այդ թվում ԱԱՀ-ով հարկված ձեռքբերում) չի իրականացվել կամ իրականացված գործարքները վերաբերվում են բացառապես հաստատագրված վճարով և (կամ) առևտրի հարկով հարկվող գործունեությանը՝ լրացվում է հաշվակի [1]-ից մինչև [6]-րդ տողերը (ներառյալ)՝ [7]-րդ վանդակում նշվում է «X» և այն ներկայացվում է:
[8] տողի «Ա» սյունակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն հետևյալ գործարքների գծով իրացման շրջանառության ընդհանուր մեծությունը.
1. օրենքի 7-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ չհամարվող (բացառությամբ 3-րդ կետում նշված) գործարքների,
2. օրենքի 15-րդ հոդվածի համաձայն հարկից ազատված գործարքների,
3. այն գործարքների գծով շրջանառությունը, որոնց վրա չի տարածվում օրենքի գործողությունը,
4. ԱԱՀ-ով չհարկվող շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի իրացման շրջանառության գումարը:
[9] տողի «Ա» սյունակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) օրենքի 16-րդ հոդվածով սահմանված գործարքների (գործառնությունների) իրացման շրջանառությունը:
[10.1] տողի «Ա» սյունակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից հասույթը (շրջանառությունը), իսկ [10.2] տողում՝ առևտրի հարկով հարկվող գործունեությունից հասույթը (շրջանառությունը):
[11] տողի «Ա» սյունակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) օրենքի 6-րդ հոդվածի 1-3 կետերով սահմանված՝ ԱԱՀ-ի 20 % դրույքաչափով հարկվող գործաքների (ներառյալ՝ օրենքի 241-րդ հոդվածով սահմանված գործարքների) շրջանառությունը (արժեքը)՝ առանց ԱԱՀ-ի, «Բ» սյունակում՝ այդ շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ներառյալ հետաձգված պարտավորության գումարները):
[12] տողի «Ա» սյունակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) օրենքի 6-րդ հոդվածի 1-3 կետերով սահմանված գործարքների (ներառյալ՝ օրենքի 241-րդ հոդվածով սահմանված գործարքների) շրջանառությունը, որոնց համար կիրառվել է լրիվ արժեքով հատուցում, «Բ» սյունակում՝ ԱԱՀ-ի գումարը (ներառյալ հետաձգված պարտավորության գումարները)՝ հաշվարկված լրիվ արժեքով հատուցման գումարի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափով:
[13] տողի «Բ» սյունակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորության ընդհանուր գումարը, այդ թվում՝
1. ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության այն գումարները, որոնց բյուջե վճարման պարտավորությունը օրենքի 241-րդ հոդվածի համաձայն ծագել է տվյալ ժամանակաշրջանում.
2. [11] և [12] տողերում նշված գործարքների հետ չկապված պարտավորությունների գումարները (մասնավորապես՝ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով առաջացած պարտավորության գումարը).
3. օրենքի 19-րդ հոդվածի պահանջները խախտելու արդյունքում դուրս գրված հարկային հաշիվներում և ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում՝ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
[13.1] տողի «Բ» սյունակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) ԱԱՀ-ի այն գումարը, որի գծով հարկի վճարման պահը հետաձգվում է (ծագում է օրենքի 241-րդ հոդվածին համապատասխան՝ ըստ վճարման):
[14] տողի «Ա» սյունակում լրացվում է [8], [9], [10.1], [10.2], [11] և [12] տողերի «Ա» սյունակում նշված թվերի հանրագումարի և [12] տողի «Բ» սյունակում նշված թվի տարբերությունը, իսկ [14] տողի «Բ» սյունակում լրացվում է [11], [12], [13] տողերի «Բ» սյունակում նշված թվերի հանրագումարի և [13.1] տողի «Բ» սյունակում նշված թվի տարբերությունը` ըստ եռամսյակների:
[15] տողի «Ա» սյունակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալը (այդ թվում՝ ներմուծված այն ապրանքների, որոնց համար ներմուծման պահին ԱԱՀ չի գանձվում)՝ մաքսային արժեքով, «Բ» սյունակում՝ մաքսային մարմինների կողմից ներմուծման պահին գանձված ԱԱՀ-ի գումարը:
[16] տողի «Ա» սյունակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների (այդ թվում՝ ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը, անկախ այն հանգամանքից դրանց դիմաց մատակարարներին վճարում կատարվել է, թե ոչ, «Բ» սյունակում՝ ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների համար մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված հարկի ընդհանուր գումարը:
[16.1] տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) ստացված ծառայությունների և ձեռք բերված (ներմուծված) ապրանքների դիմաց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (օրենքի 241-րդ հոդվածի դեպքում՝ նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մեծությունը (մասը), որի գծով հաշվանցում կատարելու իրավունքի ձեռքբերման պահը, համաձայն օրենքի 23-րդ և 241-րդ հոդվածների հետաձգվում է մինչև նշված հոդվածներում նշված ձեռքբերումների դիմաց վճարման պահը:
[16.2] և [16.2] տողերի «Ա» և «Բ» սյունակներում լրացվում են տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) օրենքի համաձայն կատարվող վերահաշվարկների արդյունքում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը՝ ըստ վերահաշվարկ կատարելու հիմքերի (հոդվածների): Սույն հաշվարկի առումով որպես այդպիսիք ընդունվում են, մասնավորապես՝
1. ԱԱՀ-ով չհարկվող (հարկման օբյեկտ չհամարվող), ԱԱՀ-ից ազատված գործարքներին, ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները, որոնք ենթակա չեն հաշվանցման և պետք է միացվեն ձեռքբերման արժեքին կամ արտադրության և շրջանառության ծախսերին,
2. տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող ԱԱՀ-ի այն գումարները, որոնց գծով հաշվանցման իրավունքը օրենքի 23-րդ և 241-րդ հոդվածների համաձայն հետաձգվել էր նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում,
3. օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն հաշվանցման պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,
4. օրենքի 27-րդ հոդվածի համաձայն կատարվող հաշվարկների արդյունքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը:
[17] տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) դեբետագրման արդյունքը, ընդ որում՝ եթե ([15Բ]+[16Բ]-[16.1Բ]+[16.2Ա]-[16.2.Բ]) փոքր է 0-ից, ապա լրացվում է [17] տողի համապատասխան եռամսյակի «Բ» սյունակը:
[18] տողի «Բ» սյունակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) ստացված ծառայությունների և ձեռքբերված (ներմուծված) ապրանքների դիմաց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը, որը վերաբերվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին: Հաշվարկին չմասնակցող օժանդակ (ոչ պարտադիր) տեղեկություն է և լրացվում է հարկ վճարողի ցանկությամբ, եթե հարկ վճարողը նպատակ ունի այդ գումարները ուղղել այլ հարկային պարտավորությունների մարմանը կամ հետ ստանալ:
[19] տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) բյուջեի հետ հաշվարկների արդյունքը: Ընդ որում.
1. եթե [17] տողում թիվը լրացվել է «Ա. դրական» սյունակում և
1) ([14.Բ]- [17Ա])-ի արդյունքը դրական է, ապա լրացվում է [19] տողի «Ա» սյունակը.
2) ([14.Բ]- [17Ա])-ի արդյունքը բացասական է, ապա լրացվում է [19] տողի «Բ» սյունակը :
2. եթե [17] տողում թիվը լրացվել է «Բ. բացասական» սյունակում, ապա ([14.Բ]+[17Բ])-ի արդյունքը լրացվում է [19] տողի «Ա» սյունակում: