| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«10» մարտի 2010թ.
պետական գրանցման համարը 3001034 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«2» մարտի 2010թ. |
N 82/299-Ն |
ք. Ստեփանակերտ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ՏՎՅԱԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 3/10 ԵՎ ԹԻՎ 3/11 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացու վերաբերյալ`
1) վերջին մեկ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
2) վերջին մեկ տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղեկանքը (տեղեկանքները) դիմումատուին չի տրամադրվում, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի և 120-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ և (կամ) 3-րդ կետերի պահանջներին:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի փետրվարի 25-ի «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացու վերջին մեկ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք տալու կարգի մասին» թիվ 3/10 և «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացու վերջին մեկ տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկանք տալու կարգի մասին» թիվ 3/11 որոշումները:
| |
Հավելված 1
ԼՂՀ ԿԸՀ 2010թ. մարտի 2-ի
N 82/299-Ն որոշման |
______________________________________________________________________
(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
____ ___________ 20 թ. |
N______ |
|
Քաղաքացի ____________________________________________________________ |
|
(անունը, հայրանունը, ազգանունը) |
|
անձնագիր` ___________________________, տրված`__________________________ |
| (սերիան, համարը) (ամսաթիվը և ում կողմից) |
| վերջին մեկ տարում հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի: |
|
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան
ստորաբաժանման ղեկավար ___________________ |
________________ |
| (ազգանունը) |
(ստորագրությունը) |
|
Կ.Տ. |
|
| |
Հավելված 2
ԼՂՀ ԿԸՀ 2010թ. մարտի 2-ի
N 82/299-Ն որոշման |
________________________________________________________________________
(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ________________ ՇՐՋԱՆԻ ________________
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
____ ___________ 20 թ. |
N______ |
|
Քաղաքացի ____________________________________________________________ |
|
(անունը, հայրանունը, ազգանունը) |
|
անձնագիր` ___________________________, տրված`__________________________ |
| (սերիան, համարը) (ամսաթիվը և ում կողմից) |
|
վերջին մեկ տարում հաշվառված է_____________շրջանի ______________համայնքում: |
|
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան
ստորաբաժանման ղեկավար ___________________ |
________________ |
| (ազգանունը) |
(ստորագրություն) |
|
Կ.Տ. |
|