| |
Գրանցված է ԼՂՀ արդարադատության
նախարարությունում «02» նոյեմբերի 2007թ.
Պետական գրանցման թիվ 756 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«12» հոկտեմբերի 2007թ. |
թիվ 16/Ն |
ք. Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2004 թվականի ապրիլի 19-ի թիվ 16/Ղ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Ի կատարումն «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝
Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2004 թվականի ապրիլի 19-ի թիվ 16/Ղ հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները ` համաձայն հավելվածի:
|
Համաձայնեցված է
ԼՂՀ ֆինանսների նախարար
______________ Ս. ԹԵՎՈՍՅԱՆ
«16» հոկտեմբերի 2007թ. |
Հավելված
ԼՂՀ ԿԱ հարկային պետական
ծառայության պետի
«12» հոկտեմբերի 2007թ.
թիվ 16/Ն հրամանի |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2004 թվականի ապրիլի 19-ի թիվ 16/Ղ հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2004 թվականի ապրիլի 19-ի թիվ 16/Ղ հրամանով հաստատված «Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի `
1. 2-րդ կետում «գույքահարկ հաշվարկվում և վճարվում է նաև սեփականության իրավունքի ճանաչում ստացած» բառերը փոխարինել «գույքահարկ հաշվարկվում և վճարվում է նաև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ԼՂՀ օրենքի (օրենքի գործողության ժամկետում) և «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ԼՂՀ կառավարության 29.08.06թ. թիվ 444 որոշման համաձայն սեփականության իրավունքի ճանաչում ստացած» բառերով.
2. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետ.
«2.1. Անկախ սույն հրահանգի 1-ին կետում նշված սեփականության իրավունքի առկայությունից` գույքահարկ հաշվարկվում և վճարվում է նաև.
1) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների համար.
2) բազմաբնակարան բնակելի շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառուցված` շենքում գտնվող օրինական մաս կազմող միավորի հետ անմիջական կապ ունեցող ինքնակամ կցակառույց շինությունների համար:
Օրինակ 4.1. Ֆիզիկական անձը 2005 թվականին Ստեփանակերտ քաղաքում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցել է բնակելի նշանակության շինություն (անհատական բնակելի տուն), իսկ 2006 թվականին իր հողամասին կից պետական սեփականություն համարվող հողամասի վրա ինքնակամ կառուցել է ավտոտնակ: «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-151 օրենքի գործողության ժամկետում ֆիզիկական անձն օրենքով սահմանված կարգով դիմել է միայն ինքնակամ կառուցված ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար: Ստեփանակերտի քաղաքապետի կողմից կայացվել է ինքնակամ կառուցված ավտոտնակի օրինականացման մերժման մասին համապատասխան որոշում (շինությունը չի բավարարել օրենքով սահմանված` սեփականության իրավունքի ճանաչման հիմքերին):
Տվյալ դեպքում, անկախ սեփականության իրավունքի (սեփականության իրավունքը վկայող` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի) առկայությունից, ֆիզիկական անձի համար բնակելի նշանակության շինության մասով օրենքով սահմանված կարգով առաջանում են գույքահարկի պարտավորություններ, իսկ ավտոտնակը գույքահարկով հարկվող օբյեկտ չի համարվում:».
3. 7-րդ կետում «սույն հրահանգի 2-րդ կետում» բառերը փոխարինել «սույն հրահանգի 2-րդ և 2.1-րդ կետերում» բառերով.
4. 10-րդ կետում
1) «ա» ենթակետը «Սեփականության իրավունքով չգրանցվելու» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հրահանգի 2.1-րդ կետում նշված դեպքի)» բառերով.
2) «գ» ենթակետի օրինակ 14-ում «2003» թիվը փոխարինել «2004» թվով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» ենթակետեր.
«ե) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով խոտանման դեպքում խոտանված փոխադրամիջոցի համար ֆիզիկական անձի գույքահարկի պարտավորությունները դադարում են այդ փոխադրամիջոցի վերջին (նախորդ) տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից սկսած: Ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների համար հաշվարկված գույքահարկի պարտավորությունները վերանում են հարկվող օբյեկտ համարվող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի, մոտոցիկլետի կամ ջրային փոխադրամիջոցի խոտանման (դրանց հաշվառումը վարող համապատասխան լիազոր մարմնի հաշվառումից հանելու) դեպքերում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի և մոտոցիկլետի վերջին տարեկան տեխնիկական զննության, իսկ ջրային փոխադրամիջոցի վերջին (նախորդ) տարեկան նավագնացատեխնիկական զննման տարվան հաջորդող տարվանից սկսած:
Սույն ենթակետում նշված դեպքերում գույքահարկի պարտավորությունների դադարեցման (գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող համապատասխան հարկային կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից գույքահարկի պարտավորությունների վերահաշվարկման) համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցների հաշվառում վարող համապատասխան լիազոր մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացրած տեղեկությունները կամ գույքահարկ վճարող ֆիզիկական անձին տրված համապատասխան խոտանման ակտը, որոնցում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տեխնիկական զննության տարեթիվը:
Օրինակ 14.1. Ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող, 1985 թվականի արտադրության բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը վերջին անգամ տարեկան տեխնիկական զննություն է անցել 2001 թվականին: «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-72 օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան տվյալ բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար 2005 թվականից սկսած (վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո) գույքահարկ չի հաշվարկվում և չի վճարվում: Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի 2002-2004 թվականների համար հաշվարկված գույքահարկը սահմանված ժամկետներում չի վճարվել և օրենքով սահմանված կարգով հաշվարկվել են տույժերի գումարներ:
Ֆիզիկական անձը շահագործման համար ոչ պիտանի բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը դրա հաշվառումը վարող լիազոր մարմնի հաշվառումից հանելու (խոտանելու) նպատակով 2007թ. հոկտեմբերի 9-ին այն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության գրանցման-քննական համապատասխան ստորաբաժանում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան խոտանման համար ներկայացված տրանսպորտային միջոցի տեխնիկական զննում չի իրականացվում և տրանսպորտային միջոցի խոտանումն իրականացվում է առանց գույքահարկ վճարողներին հաշվառող հարկային կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրվող փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի: Մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության գրանցման-քննական ստորաբաժանման կողմից ֆիզիկական անձին տրված համապատասխան խոտանման ակտի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացված տեղեկությունների (որոնցում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տեխնիկական զննության տարեթիվը) հիման վրա ֆիզիկական անձին հաշվառող հարկային կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կատարվում է բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի 2002 թվականի և հետագա տարիների համար գույքահարկի առկա պարտավորությունների (տվյալ դեպքում` 2002-2004 թվականների համար հաշվարկված գույքահարկի և օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարների) վերահաշվարկ և գույքահարկի առկա պարտավորությունները համարվում են վերացած:
Օրինակ 14.2. Ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող, 1977 թվականի արտադրության, մինչև 10 նստատեղ ունեցող (մարդատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը վերջին անգամ տարեկան տեխնիկական զննություն է անցել 2000 թվականին: Անկախ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը չշահագործելու հանգամանքից` ֆիզիկական անձն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով կատարել է գույքահարկի գծով իր պարտավորությունները 2001-2003 թվականների համար, բայց 2004 թվականի և հետագա տարիների համար գույքահարկի գումարները չի վճարել և օրենքով սահմանված կարգով հաշվարկվել են տույժերի գումարներ:
Ֆիզիկական անձին պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը խոտանվել է (շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցը դրա հաշվառումը վարող լիազոր մարմնի հաշվառումից հանվել է) 2007 թվականի օգոստոսի 10-ին: Մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության գրանցման-քննական ստորաբաժանման կողմից ֆիզիկական անձին տրված համապատասխան խոտանման ակտի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով ներկայացված տեղեկությունների (որոնցում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տեխնիկական զննության տարեթիվը) հիման վրա ֆիզիկական անձին հաշվառող հարկային կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կատարվում է 2001 թվականի և հետագա տարիների համար առկա գույքահարկի պարտավորությունների (2004 թվականի և հետագա տարիների համար հաշվարկված գույքահարկի և օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարների) վերահաշվարկ և գույքահարկի նշված պարտավորությունները համարվում են վերացած: Տվյալ դեպքում 2001-2003 թվականների համար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի կատարված պարտավորությունները շրջադարձման, իսկ գույքահարկի վճարված գումարները վերադարձման ենթակա չեն:
զ) ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող, հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփոխանակված և չշահագործող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցները, դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում այդ փոխադրամիջոցների համար ֆիզիկական անձանց գույքահարկի պարտավորությունները դադարում են փոխադրամիջոցի վերջին (նախորդ) տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից սկսած:
Սույն ենթակետում նշված դեպքերում գույքահարկի պարտավորությունների դադարեցման (գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի կողմից գույքահարկի պարտավորությունների վերահաշվարկման) համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցների հաշվառում (գրանցում) վարող լիազոր մարմնի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացրած տեղեկությունները կամ գույքահարկ վճարողին տրված` հաշվառումից ժամանակավորապես հանելը հիմնավորող փաստաթուղթը (որում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարեթիվը):
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից ժամանակավորապես հանված փոխադրամիջոցները ֆիզիկական անձի դիմումի համաձայն լիազոր մարմնում վերահաշվառվում են գույքահարկ վճարող ֆիզիկական անձին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկի պարտավորություններ չունենալու տեղեկանքի հիման վրա: Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` փոխադրամիջոցը լիազոր մարմնում վերահաշվառելու դեպքում այդ փոխադրամիջոցի համար դադարած գույքահարկի պարտավորությունները հակադարձվում են և ենթակա են կատարման օրենքով սահմանված կարգով և չափով:
Օրինակ 14.3. Ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող, 1978 թվականի արտադրության, մինչև 10 նստատեղ ունեցող (մարդատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը վերջին անգամ տարեկան տեխնիկական զննություն է անցել 1991 թվականին: Անկախ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը շահագործելու հանգամանքից` ֆիզիկական անձն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով կատարել է գույքահարկի գծով իր պարտավորությունները 1995-2000 թվականների համար, բայց 2001 թվականի և հետագա տարիների համար գույքահարկի գումարները չի վճարել, որի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկվել են տույժեր:
Ֆիզիկական անձին պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը 2007 թվականի նոյեմբերի 15-ին այն հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից ժամանակավորապես հանվել է:
Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հաշվառում (գրանցում) վարող լիազոր մարմնի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացրած տեղեկությունների կամ գույքահարկ վճարողին տրված` հաշվառումից ժամանակավորապես հանելը հիմնավորող փաստաթղթի (որում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարեթիվը) հիման վրա ֆիզիկական անձին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կատարվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի 1992 թվականի և հետագա տարիների համար գույքահարկի առկա պարտավորությունների (տվյալ դեպքում` 2001-2007 թվականների համար հաշվարկված գույքահարկի և օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարների) վերահաշվարկ և գույքահարկի առկա պարտավորությունները համարվում են վերացած: Տվյալ դեպքում 1995-2000 թվականների համար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի կատարված պարտավորությունները շրջադարձման, իսկ գույքահարկի վճարված գումարները վերադարձման ենթակա չեն:
2009 թվականի ընթացքում ֆիզիկական անձը դիմում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հաշվառում (գրանցում) վարող լիազոր մարմնին` հաշվառումից ժամանակավորապես հանված փոխադրամիջոցը սահմանված կարգով վերահաշվառելու համար: Լիազոր մարմնում տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը ենթակա է վերահաշվառման գուքահարկ վճարող ֆիզիկական անձին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկի պարտավորություններ չունենալու տեղեկանքի հիման վրա: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար դադարած գույքահարկի պարտավորությունները գույքահարկ վճարող ֆիզիկական անձին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հակադարձվում են և ենթակա են վերահաշվարկման: Տվյալ դեպքում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի 2001-2007 թվականների համար գույքահարկի պարտավորությունները ենթակա են կատարման օրենքով սահմանված կարգով ու չափերով:».
5. 11-րդ կետում «պարտավորությունների» բառը փոխարինել «արտոնությունների» բառով.
6. 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-րդ կետ.
«29.1. 2007 թվականի հուլիսի 1-ից գույքահարկից ազատվում են կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող, մինչև 1991 թվականը կառուցված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ շենքերի և շինությունների ըստ նպատակային նշանակության դասակարգմամբ սահմանված հասարակական նշանակության շենքերի և շինությունների գործառնական նշանակությանը համապատասխան` կրոնական, պաշտամունքային շենքերն ու շինությունները: Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների դասակարգումն ըստ գործառնական նշանակության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հանապատասխան որոշվում է անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից և արտացոլվում է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում:
Կրոնական կազմակերպություններն ազատվում են նաև իրենց սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված շենքերի և շինությունների համար 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկված գույքահարկի, ինչպես նաև գույքահարկի գումարներն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումից:».
7. Հավելվածներ 3-ում և 4-ում`
- («Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը») տող [3]-ից հետո լրացնել նոր [3Ա] տող հետևյալ բովանդակությամբ.
| « |
|
Ֆիզիկական անձի (անհատ
ձեռնարկատիրոջ) սոցիալական
ապահովության քարտի համարը [3Ա] |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
». |
- « • [3] տողում նշվում է Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը և ազգանունը, եթե հաշվարկը ներկայացվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից,» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.
« • [3Ա] տողում նշվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սոցիալական ապահովության քարտի համարը,».
8. Հավելված 3-ի [29] բաժնում վերջին սյունակից առաջ լրացնել նոր սյունակ հետևյալ բովանդակությամբ.
«համասեփականատեր ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները».
9. Հավելված 4-ի
- «•[15] սյունակում նշվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի կամ մոտոցիկլետի անվանումը և մակնիշը,» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«•[15] սյունակում նշվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի կամ մոտոցիկլետի պետական համարանիշը,».
- [24] բաժնում վերջին սյունակից առաջ լրացնել նոր սյունակ հետևյալ բովանդակությամբ.
«համասեփականատեր ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները»: