Համարը 
թիվ 11-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2010.04.22/06(28)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
02.04.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.04.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.05.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.03.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 19Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«12» ապրիլի 2010թ.

պետական գրանցման համարը 3031044

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«02» ապրիլի 2010թ.

թիվ 11-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 19Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ և 17-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 27-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 19Ն որոշմամբ հաստատված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Կարգի թիվ 8 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 

 

«Հավելված թիվ 8

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2010թ. ապրիլի 2-ի թիվ 11Ն որոշմամբ

 

ՎՃԱՐՆԵՐ

 

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ԴԻՄԵԼՈՒ, ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ստանալու նպատակով դիմելու, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման և ռադիոհաճախականության օգտագործման վճարները վճարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե: Սույն կետով սահմանված ռադիոհաճախականության օգտագործման վճարները հանդիսանում են հրապարակային պայմանագիր կնքելու պարտադիր պայման:

2.Հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոկապի կանոնակարգով որոշված աղետի և կանչի ռադիոհաճախականությունների համար (500 կՀց, 2182 կՀց, 3023 կՀց, 5680 կՀց, 8364 կՀց, 121,5 ՄՀց, 156,8 ՄՀց և 243 ՄՀց) վճարներ չեն գանձվում:

 

2. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

3. Թույլտվության տրամադրման վճարները բերված են աղյուսակ 1-ում: Մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով Թույլտվության տրամադրման վճարները սահմանվում են մրցույթի կամ աճուրդի արդյունքում: Մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով Թույլտվության տրամադրման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

4.Մինչև երկու ամիս ժամկետով Թույլտվության տրամադրման դեպքում Թույլտվության տրամադրման վճարը սահմանվում է տվյալ Թույլտվության տրամադրման վճարի 20%-ի չափով:

5.Թույլտվություն ստանալու համար, սույն կարգի թիվ 1 hավելվածի 2-րդ կետի համաձայն, Հայտատուն Հայտի հետ միասին Հանձնաժողով է ներկայացնում նաև տվյալ Թույլտվության տրամադրման վճարի 1%-ի վճարումը հավաստող անդորրագիրը: Ներկայացված Հայտի մերժման դեպքում նախապես վճարված գումարը չի վերադարձվում:

6.Թույլտվությունը տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում: Անձին Թույլտվություն տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 աշխատանքային օրվա ընթացքում Թույլտվություն ստացած Անձի կողմից Թույլտվության տրամադրման վճարի մնացած գումարի վճարումը հավաստող անդորրագիրը Հանձնաժողով չներկայացնելու դեպքում Թույլտվություն տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժը կորցրած է համարվում:

7.Թույլտվության կորստի դեպքում Թույլտվության կրկնօրինակը տրամադրելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե է գանձվում 24 000 դրամ:

 

3. ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

8.Ռադիոհաճախականության օգտագործման վճարները բերված են աղյուսակ 2-ում:

9.Մինչև երկու ամիս ժամկետով Թույլտվության տրամադրման դեպքում ռադիոհաճախականության օգտագործման վճարը սահմանվում է տվյալ ռադիոհաճախականության օգտագործման վճարի 20%-ի չափով:

10. Թույլատրված ռադիոհաճախականության օգտագործման համար տարեկան վճարները գանձվում են եռամսյակը մեկ անգամ` տարեկան վճարի մեկ քառորդի չափով: Մինչև յուրաքանչյուր եռամսյակի վերջին օրը Թույլտվություն ունեցող Անձը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել սույն կետում նշված վճարումը հավաստող անդորրագիրը:

 

 

Աղյուսակ 1

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

Էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեսակներ

Վճարի չափը

(դրամ)    

 

 

1. Ռադիոռելեային կապի գծեր

 

1) Ռադիոռելեային կապի գիծ`

ըստ մեկ ռադիոհաճախականության, մեկ հատվածի

420 000

2) GSM ցանցերի համար ռադիոռելեային կապի գիծ`

ըստ մեկ ռադիոհաճախականության, մեկ հատվածի

 

310 000

2. Ռադիոմոդեմային կապի ցանց

 

1) Ռադիոմոդեմային կապի ցանցեր` ըստ 1 ՄՀց ռադիոհաճախականության գոտու`

Ստեփանակերտ քաղաքի համար`

 

 

105 000

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր շրջանի համար`

 

10 500

 

 

3. Ռադիոկապի ամրակցված ցանցեր

 

Ռադիոկապի կայաններ 3 ՄՀց-30 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում` ըստ մեկ կայանի, մեկ հաճախականության և հաղորդիչների հզորության

մինչև 30 Վտ ներառյալ`

490 000

30 Վտ-ից բարձր, մինչև 300 Վտ ներառյալ`

560 000

300 Վտ-ից բարձր, մինչև 3 կՎտ ներառյալ`

700 000

3 կՎտ-ից բարձր`

 

1 120 000

 

4. Ռադիոկապի շարժական ցանցեր

 

1) Ռադիոկապի կայաններ մինչև 30 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում` ըստ մեկ կայանի, մեկ հաճախականության և հաղորդիչների հզորության

մինչև 150 Վտ ներառյալ`

490 000

150 Վտ-ից բարձր, մինչև 300 Վտ ներառյալ`

560 000

300 Վտ-ից բարձր, մինչև 3 կՎտ ներառյալ`

700 000

3 կՎտ-ից բարձր`

1 120 000

2) Վերգետնյա շարժական ռադիոկապի կայաններ 30 ՄՀց-ից բարձր ռադիոհաճախականությունների տիրույթում` ըստ բազային կայանների հաղորդիչների հզորության

մինչև 5 Վտ ներառյալ`

250 000

5 Վտ-ից բարձր, մինչև 20 Վտ ներառյալ`

266 000

20 Վտ-ից բարձր, մինչև 50 Վտ ներառյալ`

283 000

50 Վտ-ից բարձր`

333 000

3) Անձնական որոնման և կանչի ռադիոհամակարգ` ըստ մեկ բազային կայանի, մեկ հաճախականության և հաղորդչի 1 Վտ հզորության 

մինչև 5 Վտ ներառյալ`

525 000

5 Վտ-ից բարձր, մինչև 20 Վտ ներառյալ`

560 000

20 Վտ-իվ բարձր, մինչև 50 Վտ ներառյալ`

595 000

50 Վտ - ից բարձր`

700 000

4) GSM ցանցեր` ըստ զբաղեցրած 1 ՄՀց ռադիոհաճախականության գոտու

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար`

 

4 100 000

 

5. Արբանյակային կապի երկրային կայաններ (ամրակցված, շարժական), անկախ կայանների քանակից`

 

140 000

6. Անլար հասանելիության ցանցեր (CDMA, WLL)

 

1) CDMA ցանցեր ֆիքսված հեռախոսակապի համար`

ըստ զբաղեցրած 1,25 ՄՀց ռադիոհաճախականության գոտու

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար`

2 625 000

2) կետ-բազմակետ (WLL) ցանց ֆիքսված հեռախոսակապի համար`

ըստ հանգույցային կետերի քանակի,

երկու ռադիոհաճախականության համար`

35 000

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ 2

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

Էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեսակներ

Տարեկան վճարի չափը

(դրամ)    

 

_________________________________________________________________________

 

1.Ռադիոռելեային կապի գծեր

 

1) Ռադիոռելեային կապի գիծ`

ըստ մեկ ռադիոհաճախականության, մեկ հատվածի

 

35 000

2.Ռադիոմոդեմային կապի ցանցեր`

 

1) Ռադիոմոդեմային կապի ցանցեր` ըստ 1 ՄՀց ռադիոհաճախականության գոտու`

Ստեփանակերտ քաղաքի համար`

 

 

80 500

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր շրջանի համար`

 

12 100

 

 

3.Ռադիոկապի ամրակցված ցանցեր

 

1) Ռադիոկապի կայաններ 3 ՄՀց- 30 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում` ըստ մեկ կայանի, մեկ հաճախականության և հաղորդիչների հզորության

մինչև 30 Վտ ներառյալ`

13 000

30 Վտ-ից բարձր, մինչև 300 Վտ ներառյալ`

25 000

300 Վտ-ից բարձր, մինչև 3 ԿՎտ ներառյալ`

35 000

3 ԿՎտ - ից բարձր`

 

59 000

 

4.Ռադիոկապի շարժական ցանցեր

 

1)* Վերգետնյա շարժական ռադիոկապի կայաններ 30 ՄՀց-ից բարձր ռադիոհաճախականությունների տիրույթում ` ըստ մեկ հաճախականության և մեկ քառակուսի կիլոմետր ընդգրկման

գոտու հաշվարկով

 

700

 

*1) կետով սահմանված հաշվարկը կատարվում է թույլտվության պայմաններով պահանջվող տեխնիկական նախագծում ռադիոծածկույթի մեկ քառակուսի կիլոմետր ընդգրկման գոտու հաշվարկի առկայության դեպքում, իսկ դրա բացակայության դեպքում հաշվարկը կատարվում է ըստ մեկ բազային կայանի, մեկ ռադիոհաճախականության և հաղորդչի հզորության`

 

ա) 25 Վտ և պակաս`

21 000

բ) 25Վտ-ից ավելի`

 

140 000

 

2) Ռադիոկապի կայաններ մինչև 30 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում` ըստ մեկ կայանի, մեկ հաճախականության և հաղորդիչների հզորության

մինչև 150 Վտ ներառյալ`

13 000

150 Վտ-ից բարձր, մինչև 300 Վտ ներառյալ`

 25 000

300 Վտ-ից բարձր, մինչև 3 ԿՎտ ներառյալ`

 35 000

3 ԿՎտ -ից բարձր`

 59 000

3) Ռադիոհեռախոս (բազային, մեքենայի, ձեռքի)` ըստ մեկ կայանի և մեկ հաճախականության

 

5 000

4) Անձնական որոնման և կանչի ռադիոհամակարգ` ըստ մեկ բազային կայանի, մեկ հաճախականության և հաղորդչի 1 Վտ հզորության`

 

27 300

5) GSM ցանցեր` ըստ զբաղեցրած 1 ՄՀց ռադիոհաճախականության գոտու`

 

11 760 000

    5.Արբանյակային կապի երկրային կայաններ (ամրակցված, շարժական), ըստ մեկ հաճախականության, անկախ կայանների քանակից`

 

 

 

 

35 000

 

6. Անլար հասանելիության ցանց (CDMA, WLL)

 

1) CDMA ցանցեր ֆիքսված հեռախոսակապի համար` ըստ զբաղեցրած 1,25 ՄՀց ռադիոհաճախականության գոտու, յուրաքանչյուր բազային կայանի համար`

 

 

 

9 000

2) կետ-բազմակետ (WLL) ցանց ֆիքսված հեռախոսակապի համար`

ըստ հանգույցային կետերի քանակի երկու ռադիոհաճախականության համար`

3 500:»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Վ. ԱԴԱՄՅԱՆ