Համարը 
N 27-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2010.05.13/07(29)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
03.05.2010
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
03.05.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.05.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
11.02.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«10» մայիսի 2010 թվականի

պետական գրանցման համարը 1021055

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«03» մայիսի 2010թ.

 N 27-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ

 ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մաuով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի պահանջներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններին հավաuարեցված այլ պաշտոնների անվանացանկը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի փետրվարի 7-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության առաջատար խմբի պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» N 23 հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ օրը:

 

 

 Ն. ՆԱՐԻՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

«03» մայիսի 2010թ. N 27-Ն հրամանի

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ

 ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱUԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

Պաշտոնների

դասակարգումը

ըստ խմբերի

Հարկադիր կատարման

ծառայության պաշտոնը

Գլխավոր և առաջատար խմբերին հավասարեցված պաշտոններ

Գլխավոր խմբի պաշտոններ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի օգնական

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության բաժնի պետի տեղակալ

Առաջատար խմբի պաշտոններ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաշվապահ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարող

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության արխիվարիուս

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսուչ