Համարը 
N 28-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2010.05.13/07(29)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
03.05.2010
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
03.05.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.05.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«10» մայիսի 2010 թվականի

պետական գրանցման համարը 1021056

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«03» մայիսի 2010թ.

N 28-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ

ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ

ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի`

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ

 

Հաստատել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին`

1) հայտարարագիր վերցնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հայտարարագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) հայտարարագրի լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

 

 

Ն. ՆԱՐԻՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

«03» մայիսի 2010թ. N 28-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ

ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ

 ԵՎ ՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող (այսուհետ` ԴԱՀԿԱ) ծառայության հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթ հարուցելուց հետո պարտապանից` նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագիր վերցնելու կարգը:

2. Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո տասն օրվա ընթացքում պարտապանից հայտարարագիր է վերցնում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների մասին:

3. Պարտապան իրավաբանական անձից հարկադիր կատարողը հայտարարագիրը ընդունում է գործադիր տնoրենից (նախագահից) կամ այլ լիազորված անձից: Վերջինս պարտավոր է հայտարարագրի հետ ներկայացնել նաև կազմակերպության գործունեության վերջին հաշվեկշիռը:

4. Հարկադիր կատարողը հայտարարագիր չի վերցնում`

1) ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով,

2) եթե պարտապանը մինչև հայտարարագիր տալը սույն կարգով սահմանված ժամկետում կամավոր կատարել է կատարողական թերթի պահանջը.

3) մինչև 50.000 դրամի չափով գույքային բնույթի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներով:

5. Հետախուզման մեջ գտնվող պարտապան ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից հարկադիր կատարողը հայտարարագիր վերցնում է նրանց հայտնաբերելուց երեք oրվա ընթացքում:

6. Հայցի ապահովման կատարողական վարույթներով պարտապանից հայտարարագիր ընդունելուց հետո, եթե նույն գործով դատարանը վճիռ է կայացրել և ԴԱՀԿԱ ծառայության նոր կատարողական թերթ է ստացվել, ապա պարտապանից հարկադիր կատարողը նոր հայտարարագիր չի վերցնում:

7. Հայտարարագիրը ստանալուց հետո, եթե պարզվի, որ հայտարարատուն սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագրում նշված տվյալները թաքցրել կամ խեղաթյուրել է, հարկադիր կատարողը նախապատրաստում է նյութեր և օրենքով սահմանված կարգով լուծում դրանց ընթացքը:

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

«03» մայիսի 2010թ. N 28-Ն հրամանի

 

 

Ձև

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ

ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության ԴԱՀԿԱ

________________________________________________________________________բաժնի/բաժանմունքի

հարկադիր կատարող`_______________________________________________________ ղեկավարվելով

                                                           անունը, ազգանունը

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով N_________________________կատարողական վարույթով` վերցրեցի հայտարարագիր պարտապան

______________________________________________________________________________________-ից

                                                                     անունը, ազգանունը, հասցեն (անձնագրի սերիան և համարը), (իրավաբանական

________________________________________________________________________________________

           անձի անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հայտարարագիր տվողի անունը, ազգանունը և պաշտոնը)

 

սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի, գույքային իրավունքների կազմի և քանակի մասին.

 

 

ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Շենքեր և շինություններ

NN ը/կ

Գտնվելու վայրը (հասցեն)

Բնակելի (հասարակական, արտադրական, այլ)

Գույքի նկատմամբ իրավունքը

Չափը (քմ)

 

1

2

3

4

5

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

2. Հողամասեր

NN ը/կ

Գտնվելու վայրը (հասցեն)

Հողամասի տեսակը

 

Գույքի նկատմամբ իրավունքը

Չափը (հա)

 

1

2

3

4

5

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

3. Այլ անշարժ գույք

NN ը/կ

Գտնվելու վայրը (հասցեն)

Անվանումը

 

Գույքի նկատմամբ իրավունքը

Չափը

 

1

2

3

4

5

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

4. Փոխադրամիջոցներ

NN ը/կ

Անվանումը և մակնիշը

Թողարկման տարեթիվը

 

Գույքի նկատմամբ իրավունքը

Ծանոթություն

 

1

2

3

4

5

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

5. Պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ

NN ը/կ

Կազմակերպության անվանումը

Տեսակը

 

Անվանական արժեքը

 

Ծանոթություն

 

1

2

3

4

5

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

6. Չեկեր, մուրհակներ

NN ը/կ

Չեկերը, մուրհակները տրամադրողը

Տեսակը

 

Արժեքը

 

Ծանոթություն

 

1

2

3

4

5

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

7. Մշակութային արժեքներ և հնաոճ իրեր

NN ը/կ

Արժեքի անվանումը

Ստեղծման ժամանակաշրջանը

Քանակը

Ծանոթություն

1

2

3

4

5

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

8. Դրամական միջոցներ

NN ը/կ

ՀՀ դրամ

Արտարժույթ

Գումարի չափը

Ծանոթություն

1

2

3

4

5

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

9. Տնային կենդանիներ

NN ը/կ

Տեսակներ

Քանակը

Ծանոթություն

1

2

3

4

5

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

10. Գյուղմթերքներ

NN ը/կ

Անվանումը

Չափի միավորը (կգ, տոննա)

Ծանոթություն

1

2

3

4

5

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

11. Աշխատավարձ, նպաստներ, կենսաթոշակներ, կրթաթոշակներ

NN ը/կ

Տեսակը

Գումարի չափը

Ծանոթություն

1

2

3

4

5

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

12. Վերջին վեց ամիսների ընթացքում օտարված անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ

NN ը/կ

Գտնվելու վայրը (հասցեն)

 

Բնակելի (հասարակական, արտադրական, այլ) հողամաս,տրանսպորտի տեսակը

 

Երբ է վաճառել, տարին, ամիսը, գնորդի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը

Վաճառքի գինը

1

2

3

4

5

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

       

4.

       

 

Պարտապան` 

__________________________________________________

 

անունը, ազգանունը, ստորագրությունը

Հարկադիր կատարող`

_________________________________________________

հարկադիր կատարողի ազգանունը, ստորագրությունը

 

«_____» _________________ 20  թ.

 

Իրավաբանական անձը ներկայացնում է վերջին հաշվեկշիռը և գույքացուցակը` ստորագրված և հաստատված կլոր կնիքով:

 

Ծանոթություն.

Պարտապանի կողմից` սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Ծանոթացա

պարտապան`

 

_____________________________________

 

ստորագրությունը, անունը, ազգանունը

«_____» ______________ 20  թ.

 

 

 

Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

«03» մայիսի 2010թ.N 28-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ

 ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է կատարողական վարույթով իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության (համասեփականության) իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների մասին հայտարարագրի լրացման կարգը:

2. Հայտարարագրի ցուցանիշներն ամբողջական լրացված են համարվում, եթե.

1) սահմանված բաժիններից յուրաքանչյուրում լրացված վերջին տողին հաջորդ չլրացված տողի կամ որևէ չլրացված բաժնի 1-ին տողի 2-րդ սյունակում դրված է գծիկ.

2) հայտարարագրի բոլոր էջերի վերջում դրված է հայտարարատուի ստորագրությունը.

3) հայտարարագրերում գրանցումները կատարված են գրիչով, իսկ կատարված ուղղումները վավերացված են հայտարարատուի ստորագրությամբ:

3. Հայտարարատուներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքը յուրաքանչյուր հայտարարատուի կողմից հայտարարագրում նշվում է իր բաժնեմասի չափով:

4. Փակ բաժնետիրական ընկերության, բաց բաժնետիրական ընկերության, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գործադիր տնօրեն, նախագահ) ղեկավար աշխատող հայտարարատուների կողմից հայտարարագիրը լրացվում է հետևյալ կարգով.

1) «1. Հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը» տողում լրացվում է հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը (լրիվ).

2) «2. Աշխատանքի վայրը, ղեկավար աշխատողի պաշտոնը» տողում լրացվում է հայտարարատուի աշխատանքի վայրի լրիվ անվանումը, հայտարարատուի զբաղեցրած պաշտոնը.

3) «4. Հասցեն» տողում լրացվում է փակ բաժնետիրական ընկերության, բաց բաժնետիրական ընկերության, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գտնվելու վայրի հասցեն և հեռախոսահամարը:

5. «Շենքեր և շինություններ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Գտնվելու վայրը (հասցեն)» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող շենքերի և շինությունների գտնվելու վայրը (հասցեն).

2) 3-րդ «Բնակելի, հասարակական, արտադրական, այլ» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված հայտարարատուին պատկանող շենքերի և շինությունների բնակելի (մարդկանց բնակության համար նախատեսված` բնակելի և օժանդակ մասերից բաղկացած, կոմունալ հարմարություններով օժտված), հասարակական (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված) և արտադրական (արդյունաբերական, գյուղատնտեսական և տնտեսության մյուս ճյուղերի արտադրությունների տեղակայման և դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող (կամ այլ) լինելը.

3) 4-րդ` «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող շենքի և շինության նկատմամբ իրավունքը` միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.

4) 5-րդ «Չափը (քմ)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող շենքի և շինության տարածքը` քառակուսի մետրերով:

6. «Հողամասեր» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Գտնվելու վայրը (հասցեն)» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրը (հասցեն)` առանձին-առանձին.

2) 3-րդ «Հողամասի տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող հողամասի տեսակը (տնամերձ, գյուղատնտեսական, ոչ գյուղատնտեսական).

3) 4-րդ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող հողամասի նկատմամբ իրավունքը` միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.

4) 5-րդ` «Չափը (հա)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող հողամասի չափը հեկտարով:

7. «Այլ անշարժ գույք» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Գտնվելու վայրը (հասցեն)» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող յուրաքանչյուր այլ անշարժ գույքի գտնվելու վայրը (հասցեն)` առանձին-առանձին.

2) 3-րդ` «Անվանումը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող այլ անշարժ գույքի անվանումը` բացառությամբ 1-ին և 2-րդ բաժիններում նշվածների.

3) 4-րդ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող այլ անշարժ գույքի նկատմամբ իրավունքը` միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.

4) 5-րդ` «Չափը (հա)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող այլ անշարժ գույքը` չափման համապատասխան միավորներով:

8. «Փոխադրամիջոցներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Անվանումը և մակնիշը» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաներ կամ մեխանիզմներ, օդային և ջրային փոխադրամիջոցներ) լրիվ անվանումը և մակնիշը.

2) 3-րդ «Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի թողարկման (արտադրության) տարեթիվը.

3) 4-րդ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի նկատմամբ իրավունքը` միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը:

9. «Պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Կազմակերպության անվանումը» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող պարտատոմսը, բաժնետոմսը, արժեթուղթը (բանկային վկայագիրը) թողարկողի լրիվ անվանումը, կամ կազմակերպությունը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ներդրում է կատարել հայտարարատուն.

2) 3-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող`

ա. պարտատոմսի տեսակը` պարտատոմս ըստ ներկայացնողի կամ պարտատոմս անվանական, կամ պարտատոմս գրավով ապահովված, պարտատոմս երաշխավորությամբ ապահովված, կամ պարտատոմս առանց ապահովման, կամ այլ բաժնետոմս,

բ. բաժնետոմսի տեսակը` բաժնետոմս ըստ ներկայացնողի կամ բաժնետոմս անվանական, կամ բաժնետոմս ազատ շրջանառու, կամ բաժնետոմս սահմանափակ շրջանառու, կամ բաժնետոմս հասարակ, կամ բաժնետոմս արտոնյալ, կամ այլ բաժնետոմս,

գ. այլ արժեթուղթ,

դ. այլ ներդրում կանոնադրական կապիտալում կամ բաժնեհավաք կապիտալում.

3) 4-րդ «Անվանական արժեքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված հայտարարատուին պատկանող պարտատոմսի, բաժնետոմսի, այլ արժեթղթի մեկ հատի անվանական արժեքը` Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով: Անվանական արժեք չունեցող արժեթղթերի դեպքում 5-րդ սյունակում դրվում է «-» նշանը:

10. «Չեկեր, մուրհակներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 3-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող`

ա. չեկի տեսակը` չեկ անվանական կամ չեկ օրդերային, կամ չեկ ըստ ներկայացնողի, կամ այլ չեկ,

բ. մուրհակի տեսակը` մուրհակ հասարակ կամ մուրհակ փոխանցելի (վճարագիր).

2) 4-րդ «Արժեքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող չեկում կամ մուրհակում նշված գումարը` Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով:

11. «Մշակութային արժեքներ և հնաոճ իրեր» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Արժեքի անվանումը» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող մշակութային արժեքների և հնաոճ իրերի անվանումը` առանձին-առանձին:

2) 3-րդ «Ստեղծման ժամանակաշրջանը» սյունակում 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից և հնաոճ իրերից յուրաքանչյուրի ստեղծման ժամանակաշրջանը կամ դարը, կամ տարեթիվը.

3) 5-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից և հնաոճ իրերից յուրաքանչյուրի հեղինակի անունը, ազգանունը (կեղծանունը):

12. «Դրամական միջոցներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

«Դրամական միջոցներ» սյունակում լրացվում են հայտարարատուին պատկանող դրամական միջոցները (Հայաստանի Հանրապետության դրամը կամ արտարժույթը)` առանձին տողերով (թվերով կամ բառերով):

13. «Տնային կենդանիներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Տեսակներ» սյունակում լրացվում են տնային կենդանիների տեսակների անվանումը.

ա. խոշոր եղջերավոր անասուններ` (կովեր, եզներ, գոմեշներ, մոզիներ, հորթեր, ձիեր).

բ. մանր եղջերավոր անասուններ (ոչխարներ, այծեր).

գ. այլ տնային կենդանիներ, խոզեր, խոճկորներ, թռչուններ.

2) 3-րդ «Քանակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված տնային կենդանիների քանակը.

3) 4-րդ և 5-րդ «Ծանոթություն» սյունակներում լրացվում են 2-րդ սյունակում նշված կենդանիների տարիքը, մոտավոր քաշը և արժեքը:

14. «Գյուղմթերքներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Անվանումը» սյունակում լրացվում է գյուղմթերքների անվանումը ((տեսակը) ցորեն, գարի, ծիրան, կարտոֆիլ և այլն).

2) 3-րդ «Չափի միավորը» սյունակի համապատասխան տողում նշվում է համապատասխան տեսակի գյուղմթերքի քանակը (կգ, տոննա):

15. «Աշխատավարձ, նպաստներ, կենսաթոշակներ, կրթաթոշակներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`

1) 2-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է հայտարարատուի յուրաքանչյուր ամիս ստացվող դրամական փոխհատուցման տեսակը (աշխատավարձ, նպաստ, կենսաթոշակ, կրթաթոշակ).

2) 3-րդ «Գումարի չափը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված դրամական փոխհատուցման տեսակի չափը:

16. «Վերջին վեց ամիսների ընթացքում օտարված անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Գտնվելու վայրը» սյունակում լրացվում է վերջին վեց ամիսների ընթացքում հայտարարատուի կողմից օտարված անշարժ գույքի գտնվելու վայրը.

2) 3-րդ «Բնակելի (հասարակական, արտադրական և այլ) հողամաս, տրանսպորտի տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված օտարված անշարժ գույքի տեսակը, տրանսպորտային միջոցի մակնիշը.

3) 4-րդ «Երբ է վաճառվել, տարին, ամիսը, գնորդի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը» սյունակում լրացվում է անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի օտարման օրը, գնորդի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը` առանձին-առանձին.

4) 5-րդ «Վաճառքի գինը» սյունակում լրացվում է օտարված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի վաճառքի գինը (Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով):

 

Ծանոթություն.

1) Եթե ամուսինները գույքը ձեռք են բերել համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա հայտարարագրում «Ծանոթություն» սյունակում կատարել համապատասխան նշումներ:

 

2) Եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերի թիվը բավարար չէ հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա դրանք լրացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենված) ձևաթղթերի վրա:

 

3) «Ծանոթություն» սյունակում նշվում են սույն հայտարարագրի լրացման ժամանակ նախորդ էջերում չտեղավորված կամ բաց թողնված մանրամասները, ինչպես նաև հայտարարատուի հայեցողությամբ լրացուցիչ բացատրության կարիք ունեցող տեղեկատվությունը: