Համարը 
N108-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2010.04.22/06(28)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
12.04.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.04.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«19» ապրիլի 2010թ.

պետական գրանցման համարը 3021046

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«12» ապրիլի 2010թ.

N108-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 2 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

որոշմամբ հաստատված հավելվածի`

1) 5-րդ կետի «ե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

« - տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2): ».

2) 6-րդ կետի «ե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

« - տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 3-4): ».

3) 7-րդ կետի «ե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

« - տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 5-6): ».

4) 8-րդ կետի «ե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

« - տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 7-8 ): »:

2. Որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի «ե» ենթակետերում «2009» թիվը փոխարինել «2014» թվով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Բ. Ս. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ 

 

ՑԱՆԿ N 1

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐ) ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աշխատանքի,կատարողականի գնահատում և կառավարում

2. Առաջնորդում և թիմի ստեղծում

3. Արդյունքների ապահովում

4. Խնդիրների լուծում

5. Հաղորդակցություն

6. Հաշվետվությունների մշակում և ներկայացում

7. Միջանձնային հարաբերություններ

8. Մտածողության ոճեր

9. Որոշումների կայացում

10.Ռազմավարական պլանավորում

11.Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում

12.Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ

13.Քաղաքականության մշակում և իրականացում

 

ՑԱՆԿ N 2

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՑ

ԲԽՈՂ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Անձնակազմի կառավարում և զարգացում

2. Աշխատանքային պլանի մշակում

3. Արտակարգ իրավիճակների կառավարում

4. Բանակցությունների հմտություններ

5. Բողոքների բավարարում

6. Ելույթների հմտություններ

7. Ժամանակի կառավարում

8. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում

9. Ծառայությունների մատուցում և կառավարում

10. Ծրագրերի մշակում և կառավարում

11. Կոնֆլիկտների կառավարում

12. Քաղաքացիների սպասարկում

13. Նպատակների սահմանում

14. Շահադրդում

15. Որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում

16. Պատվիրակում

17. Ռեսուրսների բաշխում և կառավարում

18. Սթրեսի կառավարում

19. Ուսուցում գործողությունների միջոցով

20. Փոփոխությունների կառավարում

21. Ֆինանսների կառավարում

22. Հասարակայնության հետ կապերի հմտություններ

 

ՑԱՆԿ N 3

 

ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐ) ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աշխատանքային պլանի մշակում

2. Արդյունքների ապահովում

3. Թիմային աշխատանք

4. Հաղորդակցություն

5. Հաշվետվությունների մշակում և ներկայացում

6. Միջանձնային հարաբերություններ

7. Մտածողության ոճեր

8. Նպատակների սահմանում

9. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում

10. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ

 

ՑԱՆԿ N 4

 

ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՑ

ԲԽՈՂ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աշխատանքի,կատարողականի գնահատում և կառավարում

2. Առաջնորդման ոճեր

3. Բանակցությունների հմտություններ

4. Բողոքների բավարարում

5. Ելույթների հմտություններ

6. Ժամանակի կառավարում

7. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում

8. Խնդիրների լուծում

9. Ծառայությունների մատուցում և կառավարում

10. Ծրագրերի մշակում և կառավարում

11. Կոնֆլիկտների կառավարում

12. Քաղաքացիների սպասարկում

13. Շահադրդում

14. Որոշումների կայացում

15. Որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում

16. Պատվիրակում

17. Ռեսուրսների բաշխում և կառավարում

18. Սթրեսի կառավարում

19. Ուսուցում գործողությունների միջոցով

20. Փոփոխությունների կառավարում

21. Քաղաքականության մշակում և իրականացում

22. Ֆինանսների կառավարում

23. Հասարակայնության հետ կապերի հմտություններ

 

ՑԱՆԿ N 5

 

ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ

(ՊԱՐՏԱԴԻՐ) ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Թիմային աշխատանք

2. Հաղորդակցություն

3. Հաշվետվությունների մշակում և ներկայացում

4. Միջանձնային հարաբերություններ

5. Մտածողության ոճեր

6. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում

7. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ

 

ՑԱՆԿ N 6

 

ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՑ

ԲԽՈՂ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աշխատանքային պլանի մշակում

2. Բանակցությունների հմտություններ

3. Բողոքների բավարարում

4. Ելույթների հմտություններ

5. Խնդիրների լուծում

6. Ծառայությունների մատուցում և կառավարում

7. Ծրագրերի մշակում և կառավարում

8. Կառավարման ներածություն

9. Կոնֆլիկտների կառավարում

10. Քաղաքացիների սպասարկում

11. Նպատակների սահմանում

12. Որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում

13. Ուսուցում գործողությունների միջոցով

14. Հասարակայնության հետ կապերի հմտություններ

 

ՑԱՆԿ N 7

 

ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ

(ՊԱՐՏԱԴԻՐ) ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Թիմային աշխատանք

2. Հաղորդակցություն

3. Հաշվետվությունների մշակում և ներկայացում

4. Միջանձնային հարաբերություններ

5. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում

6. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ

 

ՑԱՆԿ N 8

 

ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՑ

ԲԽՈՂ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աշխատանքային պլանի մշակում

2. Բանակցությունների հմտություններ

3. Բողոքների բավարարում

4. Ելույթների հմտություններ

5. Խնդիրների լուծում

6. Ծառայությունների մատուցում և կառավարում

7. Ծրագրերի մշակում և կառավարում

8. Կոնֆլիկտների կառավարում

9. Քաղաքացիների սպասարկում

10. Մտածողության ոճեր

11. Նպատակների սահմանում

12. Ուսուցում գործողությունների միջոցով

13. Հասարակայնության հետ կապերի հմտություններ