| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«21» հունիսի 2010թ.
պետական գրանցման համարը 3031068 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«11» հունիսի 2010թ. |
թիվ 26-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 20-Ի ԹԻՎ 32Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի
ԹԻՎ 56Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության hանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 20-ի ««Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրային էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում մատուցվող ծառայությունների սակագները սահմանելու մասին» թիվ 32Ն որոշմամբ սահմանված հավելվածի ցանկի 1-ին կետում`
1) «1.1» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«
|
1.1 |
Հեռախոսահամարի միացում (սովորական) |
8 000 |
8 000 |
8 000 |
»:
2) «1.9» ենթակետից հետո լրացնել «1.10» ենթակետ` հետևյալ խմբագրությամբ`
«
|
1.10 |
Հեռախոսահամարի վերատեղադրում |
8 000 |
8 000 |
8 000 |
»:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի ««Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները սահմանելու և 2008 թվականի մայիսի 20-ի թիվ 32Ն ու 2009 թվականի հուլիսի 17-ի թիվ 47Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 56Ն որոշմամբ սահմանված հավելվածի 2-րդ կետի «2.1» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`
«
|
2.1 |
256 կբիթ/վրկ արագությամբ |
1 000 |
4 400 |
15/ՄԲ |
»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: