Համարը 
Թիվ 43Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2010.10.26/14(36)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
29.09.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.09.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 69Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«13» հոկտեմբերի 2010թ.

պետական գրանցման համարը 3031088

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2010 թվականի

Թիվ 43Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 69Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գազամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 69Ն որոշմամբ հաստատված հավելվածի`

1) կարգի 2-րդ կետում «ամիսը», «ամսվան» և «ամսի 15-ը» բառերը փոխարինել համապատասխանաբար «եռամսյակը», «եռամսյակին» և «ամսի 25-ը» բառերով.

2) կարգի 3-րդ կետում «եռամսյակը», «եռամսյակին» և «ամսի 15-ը» բառերը փոխարինել համապատասխանաբար «կիսամյակը», «կիսամյակին» և «ամսի 25-ը» բառերով.

3) կարգի 4-րդ կետում «ամիսը» և «ամսվան» բառերը փոխարինել համապատասխանաբար «եռամսյակը» և «եռամսյակին» բառերով.

4) կարգի 5-րդ կետում «եռամսյակը» և «եռամսյակին» բառերը փոխարինել համապատասխանաբար «կիսամյակը» և «կիսամյակին» բառերով.

5) կարգի 6-րդ կետում «ամիսը», «ամսվան (ամիսներին)» և «ամսվա» բառերը փոխարինել համապատասխանաբար «եռամսյակը», «եռամսյակին (եռամսյակներին)» և «եռամսյակի» բառերով.

6) ենթահավելված N2-ի 2-1 ձևի`

ա. «ամիս», «ամսի 15-ը» և «200.....թ.» բառերը փոխարինել համապատասխանաբար «եռամսյակ», «ամսի 25-ը» և «20.....թ.» բառերով.

բ. աղյուսակի «ամսվան նախորդող ամսի» և «ամսվա» բառերը փոխարինել «եռամսյակի» բառով.

7) ենթահավելված N2-ի 2-2 ձևի`

ա. «եռամսյակ», «ամսի 15-ը» և «200.....թ.» բառերը փոխարինել համապատասխանաբար «կիսամյակ», «ամսի 25-ը» և «20.....թ.» բառերով.

բ. աղյուսակի «Ամիսներ», «եռամսյակ» և «ամսական» բառերը փոխարինել համապատասխանաբար «Եռամսյակներ», «կիսամյակ» և «եռամսյակային» բառերով, իսկ 3-րդ տողը հանել.

8) ենթահավելված N2-ի 2-3 ձևի «եռամսյակ», «ամսի 15-ը» և «200.....թ.» բառերը փոխարինել համապատասխանաբար «կիսամյակ», «ամսի 25-ը» և «20.....թ.» բառերով.

9) ենթահավելված N3-ի 3-1 ձևի`

ա. «ամիս» և «200.....թ.» բառերը փոխարինել «եռամսյակ» և «20.....թ.» բառերով.

բ. աղյուսակի «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով.

10) ենթահավելված N3-ի 3-2 ձևի`

ա. «եռամսյակ» և «200.....թ.» բառերը փոխարինել «կիսամյակ» և «20.....թ.» բառերով.

բ. աղյուսակի «Ամիսներ», «եռամսյակ» և «ամսական» բառերը փոխարինել համապատասխանաբար «Եռամսյակներ», «կիսամյակ» և «եռամսյակային» բառերով, իսկ 3-րդ տողը հանել.

11) ենթահավելված N3-ի 3-3 ձևի «եռամսյակ» և «200.....թ.» բառերը փոխարինել «կիսամյակ» և «20.....թ.» բառերով.

12) ենթահավելված N3-ի 3-4 և 3-5 ձևերում «ամիս (ամիսներ)», «ամսվա» և «200.....թ.» բառերը փոխարինել համապատասխանաբար «եռամսյակ (եռամսյակներ)», «եռամսյակի» և «20.....թ.» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ