Համարը 
Թիվ 44Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2010.10.26/14(36)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
29.09.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.09.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ԹԻՎ 7Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«13» հոկտեմբերի 2010թ.

պետական գրանցման համարը 3031089

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2010 թվականի

Թիվ 44Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ԹԻՎ 7Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի հունվարի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց կողմից ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների և տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 7Ն որոշմամբ հաստատված հավելվածի`

1) կարգի 2-րդ կետում «ամսվա», «ամսվան», «եռամսյակային» և «եռամսյակին» բառերը փոխարինել համապատասխանաբար «եռամսյակի», «եռամսյակին», «կիսամյակային» և «կիսամյակին» բառերով.

2) կարգի 3-րդ կետում «եռամսյակային», «եռամսյակին» և «ապրիլի 15-ը» բառերը փոխարինել համապատասխանաբար «կիսամյակային», «կիսամյակին» և «ապրիլի 25-ը» բառերով.

3) ենթահավելված N2-ի 2-1, 2-4, 2-7 և 2-8 ձևերում «200.....թ.», «ամիս», «ամսվան», 2-7 և 2-8 ձևերում նաև «ամսվա կտրվածքով» և «ապրիլի 15-ը» բառերը փոխարինել համապատասխանաբար «20.....թ.», «եռամսյակ», «եռամսյակին», «եռամսյակի կտրվածքով» և «ապրիլի 25-ը» բառերով.

4) ենթահավելված N2-ի 2-2, 2-3, 2-5 և 2-6 ձևերում «200.....թ.», «եռամսյակ», «եռամսյակին», 2-2, 2-3 և 2-5 ձևերում նաև «եռամսյակի» բառերը փոխարինել համապատասխանաբար «20.....թ.», «կիսամյակ», «կիսամյակին» և «կիսամյակի» բառերով.

5) ենթահավելված N3-ի 3-1-ից մինչև 3-6 ձևերում «200.....թ.», «եռամսյակին» և «ապրիլի 15-ը» բառերը փոխարինել համապատասխանաբար «20.....թ.», «կիսամյակին» և «ապրիլի 25-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

 Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ