| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«17» սեպտեմբերի 2010թ.
պետական գրանցման համարը 2011078 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«13» հուլիսի 2010թ. |
թիվ 64-Կ/Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 12.01.2010 ԹՎԱԿԱՆԻ
ԹԻՎ 01-Կ/Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 49-րդ հոդվածի համաձայն`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունվարի 12-ի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված ցանկի «Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնում ավելացնել նոր 36-րդ կետ, հետևյալ խմբագրությամբ`
36) Համայնքների բնակավայրերի տեղագրական քարտեզներում արտահայտված տեղեկատվության տրամադրման համար (1 հա).
ա) 1: 500 մասշտաբով 35000 դրամ
բ) 1:1000 մասշտաբով 25000 դրամ
գ) 1: 2000 մասշտաբով 15000 դրամ
2. սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսական, հաշվապահական հաշվառման և անշարժ գույքի գրանցման բաժինների պետերի վրա:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2010 թվականի օգոստոսի 1-ից:
| Համաձայնեցված է |
|
Հաստատված է |
|
|
|
|
ԼՂՀ փոխվարչապետ
ֆինանսների նախարար |
|
ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահ |
|
Ս.Թևոսյան |
|
Ա.Խաչատրյան |
| «10» սեպտեմբերի 2010թ. |
|
«13» հուլիսի 2010թ. |