| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«22» հոկտեմբերի 2010թ.
պետական գրանցման համարը 1111094 |
|
Համաձայնեցված է
ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար
Կ. Եսայան
«20» հոկտեմբերի 2010թ. |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
|
«20» հոկտեմբերի 2010թ. |
թիվ 111-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող տվյալ տարվա պետական գնումների անվանացանկի կազմման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման կարգը հաստատելու մասին» N93-Ն հրամանով հաստատված կարգի.
1) 4-րդ կետում «(2010 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանում է մինչև 2009 թվականի նոյեմբերի 10-ը)» բառերը փոխարինել «(2011 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանում է մինչև 2010 թվականի դեկտեմբերի 1-ը)» բառերով:
2) 9-րդ կետում «(2010 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանում է մինչև 2009 թվականի դեկտեմբերի 10-ը)» բառերը փոխարինել «(2011 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանում է մինչև 2010 թվականի դեկտեմբերի 20-ը)» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: