| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«15» փետրվարի 2011թ.
պետական գրանցման համարը 3031108 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
7 փետրվարի 2011 թվականի |
Թիվ 3Ն |
ք. Ստեփանակերտ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ
(ՄԻՆՉԵՎ 10ՄՎՏ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱԴՐՈՂ
/ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐ/-ԲԱՇԽՈՂ) ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «է» կետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի` մինչև 10ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող/փոքր հիդրոէլեկտրակայաններ/-բաշխող պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
2. Էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձանց` մինչև սույն թվականի փետրվարի 28-ը կնքել սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան պայմանագրեր և ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի գրանցմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի
2011թ. փետրվարի 7-ի թիվ 3Ն որոշմամբ |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի
(մինչև 10 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող/փոքր
հիդրոէլեկտրակայաններ/-բաշխող)
«____» ___________ 20__ թվական ք.__________________
_________________________________________________________________________
(արտադրող ընկերության անվանումը)
_________________________________________________________________________,
այսուհետ` Վաճառող, ի դեմս __________________________________________________
_________________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով,
մի կողմից, և _____________________________________________________________,
(ընկերության անվանումը)
այսուհետ` Գնորդ, ի դեմս ___________________________________________________
________________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները
Հաղորդող` էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
Հանձնաժողով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով.
Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00.00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24.00-ին.
Հատուկ հաշիվ` Գնորդի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առևտրային բանկում բացված հաշիվ, որի միջոցով Գնորդը կատարում է վճարումներ Վաճառողին և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց:
2. Պայմանագրի առարկան
1. Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է էլեկտրաէներգիա (հզորություն)` Պայմանագրով սահմանված կարգով:
3. Վաճառքի սակագինը
2. Էլեկտրաէներգիայի (հզորության) վաճառքի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Oրենքով սահմանված կարգով էլեկտրաէներգիան (հզորությունը) կարող է վաճառվել Հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գնով: Էլեկտրաէներգիայի (հզորության) վաճառքի գինը ամրագրվում է ենթահավելված թիվ 1-ում:
3. Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել ենթահավելված թիվ 1-ում:
4. Կողմերի պարտականությունները
4. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով, գործունեության լիցենզիայով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերով:
5. Վաճառողը պարտավորվում է.
1) ապահովել էլեկտրաէներգիայի առաքումը Գնորդին սահմանազատման (առաքման) կետերում` էլեկտրաէներգիայի առուվաճառքի նախնական ամսական չափաքանակների և պայմանագրային հզորության սահմաններում (ենթահավելված թիվ 2).
2) ապահովել Պայմանագրի թիվ 2 ենթահավելվածում ամրագրված հզորությունների պատրաստականությունը.
3) Գնորդի հետ համաձայնեցված կարգով ապահովել Գնորդի լիազոր ներկայացուցչի մուտքը իր տարածք` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:
6. Գնորդը պարտավորվում է.
1) գնել Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան (հզորությունը) և վճարել դրա համար` Պայմանագրով սահմանված կարգով.
2) էլեկտրաէներգիայի պայմանագրային չափաքանակների կամ պայմանագրային հզորությունների փոփոխություն նախատեսելու դեպքում, մինչև յուրաքանչյուր ամսի 20-ը, ներկայացնել էլեկտրաէներգիայի սպառման հաջորդ ամսվա չափաքանակների և պայմանագրային հզորությունների փոփոխման վերաբերյալ հայտը, որի հիման վրա կնքվում է համաձայնագիր.
3) իրականացնել իր սեփականությունը հանդիսացող, Պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը, պահպանումը.
4) անհապաղ տեղեկացնել Վաճառողին, իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման (թերությունների) մասին և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում Վաճառողի մասնակցությամբ վերացնել այն` կազմելով համապատասխան ակտ: Նշված ժամանակահատվածում առևտրային հաշվառքի սարքերով չհաշվառված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվառվում է էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի 2 և 3 կետերի համաձայն:
5. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառումը
7. Վաճառողի կողմից Գնորդին առաքված էլեկտրաէներգիան (հզորությունը) հաշվառվում է էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն:
8. Առաքված էլեկտրաէներգիայի հաշվառումը կատարվում է Վաճառողի սահմանազատման կետերի համար` Պայմանագրի թիվ 3 ենթահավելվածում ամրագրված հաշվառքի սարքերից ստացված հաշվառման տվյալների հիման վրա:
9. Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Կողմերը կազմում են վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտ և ստորագրում մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա_________ -ը:
6. Վճարման կարգը
10. Հաշվարկային ամuվան հաջորդող ամuի 5-ից Գնորդի հատուկ հաշվում մուտքագրված գումարները Վաճառողի կողմից Հաշվարկային ամuվա ընթացքում վաճառված էլեկտրաէներգիայի (հզորության) արժեքի չափով գրավադրվում են Վաճառողի օգտին` մինչև Գնորդի կողմից Վաճառողի նկատմամբ Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ առկա պարտավորությունների լրիվ կատարումը:
11. Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտը (ենթահավելված թիվ 4) ստորագրելուց հետո մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը Վաճառողն իր կողմից վաճառված էլեկտրաէներգիայի (հզորության) համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Գնորդին:
12. Գնորդը Հաշվարկային ամսվա ընթացքում գնված էլեկտրաէներգիայի (հզորության) դիմաց վճարումը կատարում է իր Հատուկ հաշվից` մինչև Հաշվարկային ամuվան հաջորդող ամսի 25-ը:
13. Վաճառողի և Գնորդի միջև գրավոր համաձայնության (պայմանագրի) առկայության դեպքում Գնորդը կարող է իրականացնել ոչ դրամային վճարումներ:
7. Կողմերի պատասխանատվությունը
14. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Սույն պայմանագրի 12 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում, Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 30-ից Գնորդը վճարում է տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Ընդ որում, առաջնահերթության կարգով վճարվում է տույժը, ապա չվճարված գումարը:
8. Ֆորս մաժորային իրավիճակներ
16. Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրանց գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:
17. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
9. Լրացուցիչ պայմաններ
18. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները ստուգում և կապարակնքում են Կողմերը:
19. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի սպասարկումն ու շահագործումն ապահովվում է սեփականատերերի կողմից` իրենց միջոցներով: Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի փոխարինման դեպքում Կողմերը համատեղ կազմում են համապատասխան ակտ:
20. Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարային իրավիճակներում Կողմերը իրավունք ունեն փոխել հայտարարված բեռնվածքի օրական գրաֆիկը` այդ մասին տեղեկացնելով իրար:
21. Կրիտիկական (վթարային) իրավիճակների սկզբի և ավարտի մասին Կողմերը անհապաղ տեղեկացնում են իրար:
22. Վաճառողն էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց հետ էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագիր կնքելիս այդ մասին տեղեկացնում է Գնորդին:
23. Պայմանագրով ամրագրված էլեկտրաէներգիայի նախնական ամսական չափաքանակները և պայմանագրային հզորությունները կարող են փոփոխվել Կողմերի նախաձեռնությամբ:
10. Տարաձայնությունների լուծումը
24. Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
25. Եթե տարաձայնության առարկան վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտն է, ապա ցանկացած դեպքում Կողմերը պարտավոր են ստորագրել այդ ակտը, իսկ Գնորդը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ստորագրած ակտին կցել հատուկ կարծիք:
11. Այլ պայմաններ
(լրացնում են Կողմերը` կախված Վաճառողի հիմնական սարքավորումների
առանձնահատկություններից, ըստ Կողմերի հայեցողության)
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
12. Պայմանագրի գործողության ժամկետը և փոփոխման կարգը
26. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև 20____թվականի__________:
27. Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:
28. Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (մինչև 10ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող/փոքր հիդրոէլեկտրակայաններ/-բաշխող) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով դրանք Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:
29. Պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերի և Հանձնաժողովի համար:
13. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը
Ենթահավելված թիվ 1 Էլեկտրաէներգիայի (հզորության) գնի մասին:
Ենթահավելված թիվ 2 Էլեկտրաէներգիայի նախնական չափաքանակների և պայմանագրային հզորության մասին:
Ենթահավելված թիվ 3 Վաճառողի սահմանազատման (առաքման) և էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի մասին:
Ենթահավելված թիվ 4 Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտ:
14. Կողմերի գտնվելու վայրը և հաշվարկային համարները
|
Վաճառող` |
Գնորդ` |
|
գտնվելու վայրը _______________ |
գտնվելու վայրը _________________ |
|
Հ/հ _________________________ |
Հ/հ ___________________________ |
|
Հեռախոս |
Հեռախոս |
|
Ֆաքս |
Ֆաքս |
|
Գործունեության լիցենզիա N |
Գործունեության լիցենզիա N |
|
Ղեկավար |
Ղեկավար |
|
_________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
|
_________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողով
Գրանցված է «_____»_________________ 20 _____ թվական
Գրանցման N ________ Կ.Տ.
Պատասխանատու__________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
|
Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի
20__ թվականի ______________«_____» N______ պայմանագրի
Էլեկտրաէներգիայի (հզորության) գնի մասին
1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի (հզորության) հետևյալ սակագնային դրույքները.
էլեկտրական էներգիայի դրույքը` ___________ դրամ/կՎտժ
էլեկտրական հզորության դրույքը` __________ դրամ/կՎտ ամիս
հաստատագրված վճար` __________________ դրամ/ամիս
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից Վաճառողի համար հաստատված գործող սակագինը հետևյալն է.
էլեկտրական էներգիայի դրույքը` ___________ դրամ/կՎտժ
էլեկտրական հզորության դրույքը` ___________ դրամ/կՎտ ամիս
հաստատագրված վճար` __________________ դրամ/ամիս
3. Էլեկտրաէներգիայի (հզորության) գինը ուժի մեջ է մտնում 20___թվականի _____________«___» -ից և գործում է մինչև 20__ թվականի ___________«___» -ը:
|
ԳՆՈՐԴ |
ՎԱՃԱՌՈՂ |
|
_________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
|
_________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
|
|
«_____»__________20__ թվական
|
«_____»__________20__ թվական
|
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի
20__ թվականի ____________ «____» N______ պայմանագրի
Էլեկտրաէներգիայի առուվաճառքի նախնական չափաքանակների և պայմանագրային հզորության մասին
1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրաէներգիայի նախնական չափաքանակները և պայմանագրային հզորությունների հետևյալ մակարդակները.
|
|
Ակտիվ հզորություն (կՎտ) |
Էլեկտրաէներգիայի գնման նախնական չափաքանակներ (կՎտժ) |
|
|
Պայմանագրային |
Այդ թվում` տնօրինելի |
|
|
Հունվար |
|
|
|
|
Փետրվար |
|
|
|
|
Մարտ |
|
|
|
|
Ապրիլ |
|
|
|
|
Մայիս |
|
|
|
|
Հունիս |
|
|
|
|
Հուլիս |
|
|
|
|
Օգոստոս |
|
|
|
|
Սեպտեմբեր |
|
|
|
|
Հոկտեմբեր |
|
|
|
|
Նոյեմբեր |
|
|
|
|
Դեկտեմբեր |
|
|
|
2. Եթե որևէ ամսվա ընթացքում նախատեսվում են ակտիվ հզորության պայմանագրային պատրաստականության տարբեր մակարդակներ, ապա աղյուսակում նշվում են այդ մակարդակները (կՎտ) և դրանց տևողությունները (օր):
3. Սույն համաձայնագրի 1-ին կետում նշված աղյուսակում լրացված էլեկտրաէներգիայի գնման նախնական չափաքանակները չեն հանդիսանում պայմանագրային մեծություն:
|
ԳՆՈՐԴ |
ՎԱՃԱՌՈՂ |
|
_________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
|
_________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
|
|
«_____»__________20__ թվական
|
«_____»__________20__ թվական
|
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի
20__ թվականի _________ «_____» N_____ պայմանագրի
Վաճառողի սահմանազատման (առաքման) և էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի մասին
1. _________________________________ -ի (Վաճառող) սահմանազատման (առաքման) կետերն են.
2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի կետերը
|
Առևտրային հաշվառքի սարքերի տեղադրման վայրերը |
Առևտրային հաշվառքի սարքերի համարը |
Հոսանքի և լարման տր-ների փոխարկման գործակիցները |
Վերահսկիչ հաշվառքի սարքերի տեղադրման վայրերը, N և տեսակը |
Հոսանքի և լարման տր-ների փոխարկման գործակիցները |
|
|
|
Kհտ |
Kլտ |
Kհտ
Kլտ |
|
Kհտ |
Kլտ |
Kհտ
Kլտ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է _____________ -ը:
Վերստուգիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է _____________ -ը:
|
ԳՆՈՐԴ |
ՎԱՃԱՌՈՂ |
|
_________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
|
_________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
|
|
«_____»__________20__ թվական
|
«_____»__________20__ թվական
|
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի
20__ թվականի ___________ «_____» N______ պայմանագրի
Ա Կ Տ
Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ
Գնորդ _______________________________________________________________
Վաճառող ____________________________________________________________
Հաշվարկային ժամանակաշրջան «____»_____ 20__թ. մինչև «___» ______ 20__թ.
Ընդամենը առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը` _________ կՎտժ
Գնորդ _______________________________________________________________
Վաճառող ____________________________________________________________
Հաշվարկային ժամանակաշրջան «___»_____20___ թ. մինչև «___» ____20___թ.
Վճարման ենթակա հզորությունները
«___» _________ 20___թ. մինչև «___» _________ 20___թ ______ կՎտ
«___» _________ 20___թ. մինչև «___» _________ 20___թ ______ կՎտ
«___» _________ 20___թ. մինչև «___» _________ 20___թ. ______ կՎտ
Հիմքը _______________________________________________________________
____________________________________________________________________
|
ԳՆՈՐԴ |
ՎԱՃԱՌՈՂ |
|
_________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
|
_________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
|
|
«_____»__________20__ թվական
|
«_____»__________20__ թվական
|
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ |