Համարը 
N 07-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2011.02.26/04(43)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
23.02.2011
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
23.02.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 100 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«24» փետրվարի 2011թ.

պետական գրանցման համարը 1021112

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«23» փետրվարի 2011թ.

N 07-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 100 ՀՐԱՄԱՆՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի հուլիսի 12-ի «Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը, մրցութային հանձնաժողովի աշխատակարգը և կազմը հաստատելու մասին» թիվ 100 հրամանի թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

 

Ն.ՆԱՐԻՄԱՆՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան

արդարադատության նախարարի

2011 թվականի փետրվարի 23-ի

թիվ 07-Ն հրամանի

 

 

«Հավելված թիվ 3

ԼՂՀ արդարադատության նախարարի

2007 թվականի հուլիսի 12-ի

թիվ 100 հրամանի

 

ԿԱԶՄ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՐԿԱԴԻՐ

ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ՏԵՍՈՒՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ

ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ-հանձնաժողովի նախագահ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար - հանձնաժողովի անդամ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող-հանձնաժողովի անդամ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ (գլխավոր հարկադիր կատարողի հայեցողությամբ)-հանձնաժողովի անդամ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայող (գլխավոր հարկադիր կատարողի հայեցողությամբ)-հանձնաժողովի քարտուղար»: