Համարը 
N 4 -Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2011.03.18/05(44)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
01.03.2011
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.03.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
22.12.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ՏՏ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«17» մարտի 2011թ.

պետական գրանցման համարը 3011119

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2011թվական

N 4 -Ն

ք.Ստեփանակերտ

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ՏՏ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ

ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել` «Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին» Ձև N1-տտ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Մ. ՄԻՆԱՍՅԱՆ  

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2011 թվականի մարտի 1-ի N 4-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ՏՏ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին» Ձև N 1-տտ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, օրենքով սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 17-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 5 որոշման:

3. Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

4. Հաշվետվությունը ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք նախապես տեղեկացվում են:

5. Հաշվետվությունը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին` ըստ հաշվետվությունում նշված ժամկետի և պարբերականության:

6. Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

8. Տեղեկատվական տեխնոլոգիաների գործունեության արդյունքը բնութագրող ծավալն արժեքային արտահայտությամբ, ընթացիկ գներով, իրենից ներկայացնում է ապրանքներ և ծառայություններ, որոնք արտադրվել ու օգտագործվել են նույն ժամանակահատվածում ստորև ներկայացված մեկ կամ մի քանի եղանակներով.

1) իրացում.

2) սեփական կարիքների համար օգտագործում.

3) բնաիրային եղանակով փոխանակում, կամ աշխատավարձի դիմաց վճարում.

4) պատրաստի արտադրանքի և անավարտ պաշարների փոփոխություն: Ընդ որում` անավարտ արտադրության ծավալները որոշվում են հաշվապահական հաշվառման քաղաքականության համաձայն անավարտության աստիճանի գնահատման հիման վրա.

5) անհատույց փոխանցում և այլն:

9. Հաշվետվությունը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների բնագավառի հետևյալ հիմնական տեսակները (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ)` հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 03.06.2009թ., թիվ 372-Ն հրամանով, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառության մեջ է դրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության 2008 թվականի հուլիսի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության դասակարգիչը կիրառման մեջ դնելու մասին» թիվ1-2/80-Ն հրամանով):

1) ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվությունների և հարակից գործունեություն համակարգչային տեխնիկայի բնագավառում (ծածկագիր 62).

ա. ծրագրային ապահովման մշակման (ծածկագիր 62.01.0).

բ. խորհրդատվական գործունեություն, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում (ծածկագիր 62.02.0).

գ. համակարգչային համակարգերի կառավարման գործունեության (ծածկագիր 62.03.0).

2) տեղեկատվական ծառայությունների մատուցման (ծածկագիր 63), տվյալների մշակման, ցանցում տեղեկատվության տեղաբաշխման և հարակից գործունեության, վեբ-պորտալների հետ կապված գործողությունների (ծածկագիր 63.1).

ա. տվյալների մշակման, ցանցում տեղեկատվության տեղաբաշխման (ծածկագիր 63.11.0)

բ. վեբ-պորտալների հետ կապված գործողությունների (ծածկագիր 63.12.0)

3) տեղեկատվության մատակարարման այլ գործունեության (ծածկագիր 63.9)

ա. նորությունների գործակալությունների (ծածկագիր 63.91.0)

բ. տեղեկատվության մատակարարման այլ գործունեության, չներառված ուրիշ խմբավորումներում (ծածկագիր 63.99.0)

4) համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգման (ծածկագիր 95.11.0)

5) գրառված կրիչների բազմացման (ծածկագիր 18.20.0)

10. Արտահանում (սյունակ 3). ապրանքը և ծառայությունը համարվում է արտահանված, երբ այն վաճառված է (մատուցված է, անկախ մատուցման վայրից) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչ ռեզիդենտներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտների կողմից և հաշվառվում է առանց ավելացված արժեքի հարկի:

11. Ներմուծում (սյունակ 4). ապրանքը և ծառայությունը համարվում է ներմուծված, երբ այն վաճառված է (մատուցված է, անկախ մատուցման վայրից) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից և հաշվառվում է առանց ավելացված արժեքի հարկի:

12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտ է համարվում ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, ցանկացած կազմակերպությունը (ընկերությունը), որի մշտական գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձանց արտասահմանում՝ երկարատև ժամանակով գտնվող (մեկ տարուց ավել կամ երկարաժամկետ տնտեսական գործունեություն իրականացնող) մասնաճյուղերը և ներկայացուցչությունները դիտվում են որպես ոչ ռեզիդենտներ (ըստ ազգային հաշիվների համակարգի և վճարային հաշվեկշռի մեթոդաբանության): Նույն սկզբունքով, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները (մեկ տարուց ավել կամ երկարաժամկետ տնտեսական գործունեություն իրականացնող), որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղում, դիտվում են որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտներ:

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Սույն հաշվետվությունում ապրանքների և ծառայությունների վերաբերյալ ցուցանիշների հաշվառումն իրականացվում է հաշվետու (սյունակ 1) և նախորդ տարվա (սյունակ 2) համապատասխան ժամանակաշրջանի համար` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա առանց ավելացված արժեքի հարկի` հաշվեգրման սկզբունքով:

14. Տող 110-ը ներառում է հաշվետվության 115 և 120 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը:

15. Տող 115-ը ներառում է ծրագրային ապահովման մշակումը, խորհրդատվությունները և հարակից գործունեությունը համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում:

1) տող 115.1-ը` ծրագրային ապահովման մշակումը, ներառում է ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը և աջակցումը: Ներառվում է նաև պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը: Այն ներառում է համակարգերի ծրագրային ապահովման, կիրառական ծրագրերի, տվյալների հիմնապահեստների, վեբ-կայքերի կառուցվածքի ու բովանդակության մշակումը և/կամ մշակման և գործարկման համար անհրաժեշտ մեքենայական հրամանների ստեղծումը, ինչպես նաև ծրագրային ապահովման սարքաբերումը` որոշակի գործառույթների իրականացման համար մշակված կիրառական ծրագրերի վերափոխումը և հարմարեցումը պատվիրատուների տեղեկատվական համակարգի միջավայրին: Ծրագրերի ապահովման մշակման ծառայությունները չեն ներառում օպերացիոն համակարգերի, աշխատանքային և այլ կիրառական ծրագրերի հրատարակությունը, ինչպես նաև առանձնահատուկ շուկայի համար սպառողի պահանջներին չհարմարեցված ծրագրային ապահովման փոփոխումը և հարմարեցումը:

2) տող 115.2-ը` խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, ներառում է համակարգչային տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման և կապի տեխնոլոգիաների ինտեգրված համակարգչային համակարգերի մշակումը և նախագծումը: Այստեղ ներառվում են նաև օգտվողների ուսուցման հետ կապված ծառայությունները: Համակարգչային տեխնոլոգիաների բնագավառի խորհրդատվական ծառայությունները չեն ներառում համակարգչային տեխնիկական միջոցների կամ ծրագրային ապահովման առևտուրը, համակարգիչների տեղադրումը, ինչպես նաև սպառողի պահանջներին համապատասխան անհատական համակարգիչների հավաքումը:

3) տող 115.3-ը` համակարգչային համակարգերի կառավարման գործունեությունը, ներառում է ներցանցային կառավարումը և պատվիրատուների համար համակարգչային համակարգերի ստեղծումը և/կամ տվյալների մշակման տեխնիկական միջոցների սպասարկումը և աջակցման այլ ծառայությունները:

4) տող 115.4-ը` այլ ծառայությունները, ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեությունը, այն է` խափանման դեպքում ծրագրային ապահովման վերականգնումը, սպառողի պահանջներին համապատասխան անհատական համակարգիչների հավաքումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեությունը չի ներառում համակարգիչների տեղադրումը, համակարգչային ծրագրավորման գործունեությունը, տվյալների մշակումը, տեղեկատվության տեղաբաշխման ծառայությունները:

16. Տող 120-ը` տեղեկատվական ծառայությունների մատուցումը, ներառում է ցանցում որոնման պորտալների (web search portals), կայքերի տեղաբաշխման (web hosting), տվյալների մշակման հետ կապված գործունեությունը, ինչպես նաև հիմնականում տեղեկատվության մատակարարմանն առնչվող այլ գործունեությունը:

1) տող 120.1-ը` տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխման և հարակից գործունեության, վեբ-պորտալների հետ կապված գործողությունների, ներառում է ցանցում կայքերի տեղաբաշխման ենթակառուցվածքների ապահովումը, տվյալների մշակման և հարակից ծառայությունները, ինչպես նաև ինտերնետում որոնման համակարգերի և այլ պորտալների (ինտեգրված տեղեկատվության տրամադրման համար նախատեսված վեբ-կայքերի) մշակումը և տեղադրումը:

2) տող 120.1.1-ը` ներառում է կայքերի տեղաբաշխման հետ կապված մասնագիտացված ծառայությունները (hosting service)` ինտերնետ ցանցում կայքերի տեղաբաշխում (Web hosting), տվյալների հոսընթաց փոխանցում (չբաժանված ըստ փաթեթների) կամ կիրառական ծրագրերի տեղաբաշխում, ծրագրային և ապարատային ռեսուրսների գործարկում, ընդհանուր ժամանակի տարանջատման ռեժիմում գործող կենտրոնական (համընդհանուր) համակարգչի միջոցով օգտվողների սպասարկում:

3) տող 120.1.2-ը` վեբ-պորտալների հետ կապված գործողությունները, ներառում է գործողությունները կապված վեբ-կայքերի հետ` որոշակի ձևաչափով ինտերնետում տեղադրված տվյալների ծավալուն հիմնապահեստների ձևավորման և սպասարկման համար որոնման համակարգերի կիրառումը` հասցեներով կամ բովանդակությամբ հեշտ և հասանելի որոնում կազմակերպելու նպատակով: Այն ներառում է նաև գործողություններ կապված այլ վեբ-կայքերի հետ, որոնք գործում են որպես ինտերնետի պորտալ, ինչպես օրինակ, պարբերաբար թարմացվող տեղեկատվություն ապահովող լրատվական կայքերը:.Վեբ-պորտալների հետ կապված գործողությունները չեն ներառում գրքերի, ամսագրերի, թերթերի և այլնի հրատարակությունը ինտերնետի միջոցով, ռադիոհեռարձակումը ինտերնետի միջոցով:

17. Տող 125-ը` համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում, ներառում է անհատական համակարգիչների ու նոութբուքերի նորոգումը և սպասարկումը, մագնիսական սկավառակատարերի, ֆլեշերի և հիշողության այլ սարքվածքների, օպտիկական սկավառակատարերի, տպիչների, մոնիտորների, ստեղնաշարերի, մկնիկների, համակարգչային մանիպուլյատորների, համակարգչային ներքին և արտաքին մոդեմների նորոգումը, համակարգչային պրոյեկտորների, համակարգչային սերվերների, շարժական համակարգիչների նորոգումը, սպասարկումը և այլն:

18. Տող 130-ը` գրառված կրիչների բազմացումը, ներառում է ծրագրային ապահովման և տվյալների հիմնապահեստների բնօրինակների վերագրառումը սկավառակների և մագնիսական ժապավենների վրա:

19. Տող 135-ը` ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերվող այլ ծառայությունները: Սա այն դեպքում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը բացի իր հիմնական գործունեության տեսակից ծառայություններ է մատուցում նաև այլ բնագավառներում:

1) տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերվող այլ ծառայությունների հաշվառումն իրականացվում է այն ժամանակաշրջանի համար, որի ընթացքում մատուցվել են ծառայությունները, անկախ վճարումից` հաշվեգրման սկզբունքով և ներառում են կապի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մանրածախ և մեծածախ առևտրի, կացության և հանրային սննդի կազմակերպման, մշակույթի, զվարճությունների, հանգստի, կրթության, առողջապահության, ֆինանսական, ապահովագրական գործունեության, անշարժ գույքի, վարձույթի և լիզինգի, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության, անձնական օգտագործման, կենցաղային արտադրատեսակների նորոգման և այլ սպասարկման ծառայությունները, որոնք առանձնացված պետք է արտացոլվեն 135.1-135.3 տողերում:

20. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» (տող 140) հաշվետու ժամանակաշրջանի համար որոշելիս, հաշվետու ժամանակաշրջանի բոլոր ամիսների աշխատողների ամսական միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանվում է հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թվի վրա:

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար՝ 28 (29)` ներառյալ ոչ աշխատանքային և հանգստյան օրերը, ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա: Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակի մեջ ներառվում են միայն ծառայությունների ոլորտում զբաղված աշխատողները և վարչական աշխատողները:

 

 

 Ավելացվել է արտաքին խմբագրման ժամանակ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է`

Ներկայացնում են`

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության ազգային

վիճակագրական ծառայության

տարածքային բաժին

 

իրավաբանական անձինք,

անհատ ձեռնարկատերերը

 

մինչև հաշվետու

ժամանակաշրջանին

հաջորդող ամսվա 20-ը

 

Ում է ներկայացվում (անվանումը ______________________________

 

Ով է ներկայացնում (անվանումը կամ Ա.Ա.Հ.) _____________________ 

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________

 

Գտնվելու վայրը _______________________________  /  /  /  /  /  /  /  /  / 

 

Շրջանը _______________________ համայնքը ___________________     

 

Պետական ռեգիստրում գրանցման (հաշվառման) համարը /  /  /  /  /

 /  /  /  /  /  /  /  /  /  /  /

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը          /  /  /  /  /

 

Էլեկտրոնային փոստի հասցեն__________________________________

 

 

 

Ձև N 1-ՏՏ

 

(եռամսյակային)

 

 

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության

վիճակագրության

պետական խորհրդի

1 մարտի 2011 թվականի

N 4-Ն որոշմամբ

 

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20___թ. ----------------------------------- եռամսյակի համար

 

 

տողի համարը

Ծավալը (ապրանքների և ծառայությունների) (առանց ավելացված արժեքի հարկի),

հազար դրամ

Հաշվետու

ժամանակաշրջանում

հաշվետու ժամանակաշրջանում

նախորդ տարվա համապատասխան

ժամանակաշրջանում

արտահա-նում

ներմուծում

Ա

Բ

1

2

3

4

Ընդամենը (115, 120, տողերի գումարը)

110

       

այդ թվում`

         

Ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվությունների և հարակից գործունեություն համակարգչային տեխնիկայի բնագավառում,

ընդամենը ( 115.1-115.4 տողերի գումարը)

115

       

այդ թվում` ծրագրային ապահովման մշակման

115.1

       

խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում

115.2

       

 համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն

115.3

       

 այլ

115.4

       

 Տեղեկատվական ծառայությունների մատուցման,

 ընդամենը ( 120.1, 120.2 տողերի գումարը)

120

       

այդ թվում` տվյալների մշակման, ցանցում

տեղեկատվության տեղաբաշխման և հարակից գործունեության, վեբ-պորտալների հետ կապված գործողությունների,

ընդամենը ( 120.1.1- 120.1.2 տողերի գումարը)

120.1

       

 այդ թվում` տվյալների մշակման, ցանցում տեղեկատվության տեղաբաշխման

120.1.1

       

վեբ-պորտալների հետ կապված գործողությունների

120.1.2

       

 տեղեկատվության մատակարարման այլ

 գործունեության,

 ընդամենը (120.2.1, 120.2.2 տողերի գումարը)

120.2

       

այդ թվում` նորությունների գործակալությունների

120.2.1

       

 այլ

120.2.2

       

Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում, ընդամենը

125

       

Գրառված կրիչների բազմացում, ընդամենը

130

       

Ընդամենը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերող այլ ծառայություններ

135

       

որից` (նշել ծառայության տեսակը)

135.1

       
 

135.2

       
 

135.3

       

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (մարդ)

140

   

 

Ղեկավար՝

 

_________________________

(Ազգանուն, անուն)

 

_________________________

(Ստորագրություն)

Կ.Տ

 

Լրացնող՝

(գլխավոր հաշվապահ կամ

այլ լիազորված անձ)

_________________________

(Ազգանուն, անուն)         

_____________________

(Ստորագրություն)            

 ______________________

(Հեռախոսահամար(ներ))

      

 

                                         «------------»-----------------------------------------20 թ.

                                             (լրացման ամսաթիվը)