ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի
դեկտեմբերի 24-ին
«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (22 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-167, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի «25000 դրամ» բառերը փոխարինել «30000 դրամ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի`
1) 1-ին պարբերության «գործավարձով» բառից հետո լրացնել «և ժամավճարով» բառերով.
2) 2-րդ պարբերության «145 դրամ» բառերը փոխարինել «179 դրամ» բառերով.
3) 3-րդ պարբերության «161 դրամ» բառերը փոխարինել «199 դրամ» բառերով.
4) 4-րդ պարբերության «242 դրամ» բառերը փոխարինել «298 դրամ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2008թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-78-Ն |
|