| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«17» դեկտեմբերի 2010թ.
պետական գրանցման համարը 30310122 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«09» դեկտեմբերի 2010 թվականի |
Թիվ 73Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ԹԻՎ 47Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 17-ի ««Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների, նոր «Պրեմիում» քարտերով մատուցվող ծառայությունների և ուղիղ ռադիոեթերում դեպի կարճ համար կատարվող զանգերի սակագների սահմանման մասին» թիվ 47Ն որոշման հավելվածի աղյուսակի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
|
«
|
|
4. |
«Պրեմիում» քարտի
հեռախոսազրույցների
րոպեավճար |
Դրամ/մեկ րոպեի համար |
|
2010 թվականի
դեկտեմբերի 13-ից
մինչև 2011 թվականի
հուլիսի 1-ը |
2011
թվականի
հուլիսի 1-ից
հետո |
|
1) |
Ներքաղաքային և ներշրջանային զանգեր |
15 |
15 |
|
2) |
Միջշրջանային զանգեր |
25 |
19,99 |
|
3) |
Զանգեր դեպի ԼՂՀ բջջային ցանց |
38 |
33 |
|
4) |
Զանգեր դեպի ՀՀ անշարժ ցանց |
29,99 |
24,99 |
|
5) |
Զանգեր դեպի ՀՀ բջջային ցանց |
45 |
39,99 | |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 13-ից: