| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«17» դեկտեմբերի 2010թ.
պետական գրանցման համարը 30310124 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«09» դեկտեմբերի 2010 թվականի |
Թիվ 75Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 19Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության hանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության hանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 56Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող նոր անլար ֆիքսված միջերես համակարգով հեռախոսակապի ծառայությունների սակագները սահմանելու մասին» թիվ 19Ն որոշման հավելվածի աղյուսակի «Հեռախոսազրույցների րոպեավճար» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
|
«
|
|
Հեռախոսազրույցների րոպեավճար |
| |
|
Դրամ/մեկ րոպեի համար |
|
2010 թվականի
դեկտեմբերի 13-ից
մինչև 2011 թվա-
կանի հուլիսի 1-ը |
2011 թվականի
հուլիսի 1-ից հետո |
|
19 |
Տեղական զանգեր |
|
19.1 |
Անվճար րոպեների քանակը ԼՂՀ
անշարժ և WFI համարներին,
ամսական |
250 րոպե (միասին) |
|
19.2 |
Ներշրջանային զանգեր, սահմանված
250 րոպեն լրանալուց հետո |
15/12 (Ժամը`
07:00-23:00/23:00
07:00) |
15/12 (Ժամը`
07:00-23:00/23:00-
07:00) |
|
19.3 |
Զանգեր շրջանների, այդ թվում
Ստեփանակերտի միջև, սահմանված
250 րոպեն անցնելուց հետո |
25 |
19,99 |
|
19.4 |
Զանգեր դեպի Ղարաբաղ
Տելեկոմի բջջային ցանց |
38 |
33 |
|
20 |
Զանգեր դեպի ՀՀ ցանց |
|
20.1 |
Զանգեր դեպի ՀՀ բջջային ցանց |
45 |
39,99 |
|
20.2 |
Զանգեր դեպի ՀՀ ֆիքսված ցանց |
29,99 |
24,99 | |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 13-ից: