| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«18» մարտի 2011թ.
պետական գրանցման համարը 1021124 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի փետրվարի 25-ի «Իրավական ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգը և ձևը սահմանելու մասին» թիվ 11-Ն հրամանի 3-րդ կետով հաստատված թիվ 9 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) ուժը կորցրած ճանաչել 204-րդ և 208-րդ կետերը.
2) 202-րդ և 210-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«202. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարար (հրամաններ)».
«210. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տնօրեն (հրամաններ)».
3) «210. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տնօրեն (հրամաններ)» բառերից հետո լրացնել «211. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ (հրամաններ)» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: