| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«20» ապրիլի 2011թ.
պետական գրանցման համարը 1021140 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«19» ապրիլի 2011թ. |
N 22-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի ԹԻՎ 102 ՀՐԱՄԱՆՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 15-րդ, 32-րդ, 69-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի հուլիսի 16-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները հաստատելու մասին» թիվ 102 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանով հաստատված հավելված 1-ի`
ա. 1-ին կետի 4-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել,
բ. 3-րդ կետի 4-րդ պարբերությունում «ԼՂՀ օրենքի» բառերից հետո լրացնել «15-րդ,» բառը,
2) հրամանով հաստատված հավելված 3-ի 11-րդ կետի 5-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման դեպքում ամուսնության գրանցման ժամկետը կարող է կրճատվել նաև ամուսնացողների կամ նրանցից մեկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից երկարատև ժամանակով մեկնելու (բացակայելու) դեպքում:»:
3) հրամանով հաստատված հավելված 4-ի 1-ին կետում «բնակավայրի» բառից հետո լրացնել «կամ ամուսնության պետական գրանցման վայրի» բառերը,
4) հրամանով հաստատված հավելված 6-ի 5-րդ կետում «վերականգնված» բառը փոխարինել «ընթացիկ» բառով,
5) հրամանով հաստատված հավելված 7-ի`
ա. 3-րդ կետի ժգ), ժդ), ժե), ժզ), ժէ) և ժը) ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.
բ. 3-րդ կետը լրացնել նոր ժբ.1), ժբ.2), ժբ.3), ժբ.4), ժբ.5), ժբ.6), ժբ.7) և ժբ.8) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
«ժբ.1) երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ նրա, հոր կամ մոր մասին տեղեկությունների (անունը, ազգանունը փոխելու կապակցությամբ) ուղղման վերաբերյալ ծնողների (ծնողի) դիմումի հիման վրա.
- ամուսնության գրանցման պահին ծնողի, ծնողներից մեկի ազգանվան փոխման դեպքերում երեխայի (մինչև 18 տարեկան) ծննդյան ակտի գրանցման մեջ փոփոխվում են ծնողների վերաբերյալ համապատասխան տեղեկությունները, իսկ անհրաժեշտության դեպքերում նաև` երեխայի ազգանունը.
- եթե երեխայի, նրա ծնողի, ծնողներից մեկի օրենսդրությամբ սահմանված կարգով անվան, ազգանվան, հայրանվան փոխման կապակցությամբ երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ անմիջապես համապատասխան փոփոխություններ չեն կատարվել: Տվյալ դեպքում երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ փոփոխվում են ծնողների (ծնողի) վերաբերյալ տեղեկությունները, երեխայի ազգանունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` հայրանունը.
ժբ.2) ծննդյան ակտի գրանցման մեջ տվյալ անձի կամ իր ծնողների (ծնողի) ազգության լրացման վերաբերյալ տվյալ անձի, իսկ երեխայի դեպքում` ծնողներից մեկի դիմումի հիման վրա.
ժբ.3) տվյալ անձի քաղաքացիական կացության ակտային գրանցումներում առանձին տառերի ուղղման, փոփոխման կամ լրացման վերաբերյալ դիմումի հիման վրա, բացառությամբ` մահվան կամ որդեգրման.
- քաղաքացիական կացության ակտային գրանցումներում և անձը հաստատող փաստաթղթերում առանձին տառերի անհամապատասխանության դեպքերում ուղղումներ կատարվում են տվյալ անձի վերաբերյալ ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման և անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցումներում (օրինակ` Արփի-Արբի, Արայիկ-Արաիկ, Մկրտիչ-Մգրտիչ, Վարթան-Վարդան, Ավակ (Ավաք)-Ավագ, Մարիաննա-Մարիանա, Ջուլիետտա-Ջուլիետա, Թամար-Թամարա, Իվանի-Իվանովիչ-Իվանովնա և այլն), ինչպես նաև ծննդավայրի (օրինակ` Առաջաձոր- Առաչաձոր, Ստեփանակերտ-Ստեպանակերտ, Ծմակահող-Ցմակահող և այլն).
ժբ.4) եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված չեն անձի (ում վերաբերյալ կազմված է քաղաքացիական կացության ակտը) կամ նրա ծնողների անունը, ազգանունը, հայրանունը, ազգությունը, բնակության վայրը, ծննդյան վայրը և այլն.
- եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված չեն ծնողների անունը, ազգանունը, հայրանունը կամ ազգությունը` ծննդյան ակտի գրանցման մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև որդեգրման (դստերագրման) և հայրության ճանաչման ակտի գրանցումներում.
ժբ.5) եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված են սխալ տեղեկություններ կամ քաղաքացիական կացության ակտի գրանցման պահին թույլ են տրվել սխալներ (աղավաղումներ, տեղեկությունների կամ առանձին բառերի բացթողումներ).
ժբ.6) եթե երեխայի անունը քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված է թերի (փաղաքշական կամ փոքրացնող).
ժբ.7) սեռը փոխելու կապակցությամբ (հերմոֆրոդիտների) անունը և սեռը ուղղելու անհրաժեշտություն առաջանալիս.
- անունը և սեռը ուղղելիս` ծննդյան ակտի գրանցման մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ գրանցումներում.
ժբ.8) եթե քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված են երկու անուն, ազգանուն կամ հայրանուն.».
գ. 3-րդ կետի վերջին պարբերության «ժդ, ժե, ժզ, ժէ, ժը» բառերը փոխարինել «ժբ.3, ժբ.4, ժբ.5, ժբ.6, ժբ.7, ժբ.8» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: