ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
10 հոկտեմբերի 2017թ. |
N 35-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 902-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 902-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 3-րդ կետում`
ա. 2-րդ ենթակետում «տեղակալի» բառից հետո լրացնել «, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ և 2.4-րդ ենթակետեր.
«2.1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության) գործերի կառավարչի, կառավարչի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքում չընդգրկված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, ղեկավարի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.
2.2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի անդամի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.
2.3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.
2.4) Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տնտեսական հարցերով լիազոր ներկայացուցչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.».
2) որոշմամբ հաստատված N 3 հավելվածում`
ա. 12-րդ կետից հանել «, բացառությամբ սույն կարգի 39-րդ կետով սահմանված դեպքի» բառերը և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց (օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակելուց) հետո ընկած ժամանակահատվածի համար անձին վճարված աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակի գումարը պահվում (հաշվանցվում) է օրենքով նշանակված կենսաթոշակի գումարից:»,
բ. 13-րդ կետի 6-րդ ենթակետում «համար» բառը փոխարինել «, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի տեղակալի համար» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ, 6.4-րդ, 6.5-րդ, 6.6-րդ, 6.7-րդ, 6.8-րդ և 6.9-րդ ենթակետեր.
«6.1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի համար` 9.60.
6.2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի համար` 6.80.
6.3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության) գործերի կառավարչի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքում չընդգրկված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի համար` 9.60.
6.4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության) գործերի կառավարչի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքում չընդգրկված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի համար` 6.45.
6.5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի համար` 12.00.
6.6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի համար` 8.00.
6.7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամի համար` 6.80.
6.8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության պետի համար` 5.50.
6.9) Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տնտեսական հարցերով լիազոր ներկայացուցչի համար` 4.40.»,
գ. 39-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |