| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«26» հուլիսի 2011 թվականի
Պետական գրանցման համարը 3021176 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
«25» հուլիսի 2011թ. |
N 155-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2011 թվականի մարտի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2007 թվականի օգոստոսի 23-ի թիվ 140 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 71-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 14-րդ կետի 6-րդ ենթակետի «քարտուղարությունը» բառը փոխարինել «անձնակազմի կառավարման բաժինը» բառերով.
2) 22-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 23-րդ կետի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23.Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը համակարգում է հետևյալ ոլորտների աշխատանքները`».
4) 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ ենթակետերով.
«3) գիտակրթական ոլորտում՝
ա. Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգի վերաբերյալ.
բ. Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների թեկնածության վերաբերյալ.
գ. Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերի վերաբերյալ.
դ. Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններից ստանում է տվյալ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների հայտը և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.
ե. վերապատրաստողներից ստանում է տեղեկություններ՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.
զ. վարում է վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողներին տրվող վկայականների և տեղեկանքների հաշվառման մատյանը.
է. Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ՝ քաղաքացիական ծառայողների մեկ տարուց ավելի ժամկետով Օրենքով սահմանված կարգով գործուղման դեպքում համաձայնություն տալու համար.
ը. Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարների Օրենքով սահմանված կարգով գործուղման դեպքում համաձայնություն տալու համար.
թ. իրականացնում է Օրենքով, Խորհրդի որոշումներով և այլ իրավական ակտերով սահմանված քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի ապահովումը.
ժ. իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
4) արտաքին կապերի ոլորտում՝
ա. իրականացնում է օտարերկրյա պետություններում քաղաքացիական ծառայության գործընթացների ուսումնասիրությունը, վերլուծությունը և Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
բ. ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի փոխհարաբերություններն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների իրավասու մարմինների հետ.
գ. ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի կողմից միջազգային ծրագրերի հետ կապված աշխատանքների իրականացումը.
դ. ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի փոխհարաբերությունները հասարակական միավորումների ներկայացուցիչների հետ.
ե. իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:»: