Համարը 
N 163-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2011.08.18/12(51)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
28.07.2011
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.07.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«12» օգոստոսի 2011 թվականի

Պետական գրանցման համարը 3021186

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«28» հուլիսի 2011թ.

N 163-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 8 ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 8 որոշմամբ սահմանված հավելվածում`

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Մրցույթ չի անցկացվում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքի:».

2) 14-րդ կետում «Հայտարարությունը պարունակում է հետևյալ տվյալները» բառերը փոխարինել «Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տվյալները» բառերով.

3) 15-րդ կետում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե1» ենթակետ.

«ե1) հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է.».

բ. երկրորդ պարբերության «հաստատող» բառից հետո լրացնել «այլ» բառը.

4) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Քաղաքացիական ծառայության բարձրագույն թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմը, մրցույթին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացնելու ժամկետի ավարտից հետո, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության մարմիններին հարցում կատարելու միջոցով տեղեկանք է ստանում մրցույթին մասնակցելու դիմում ներկայացրած քաղաքացիների դատվածության վերաբերյալ:».

5) 23-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում «թեստ» բառը փոխարինել «հարց» բառով.

6) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Թեստային առաջադրանքների հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն՝ 20 տոկոս, քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրություն՝ 30 տոկոս, համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրություն և քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր՝ 50 տոկոս:».

7) 26-րդ կետում «ֆիզիկապես ոչ լիարժեք» բառերը փոխարինել «սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով» բառերով.

8) 27-րդ կետից հանել «, որտեղ մասնակիցը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան» բառերը.

9) 30-րդ կետում «ամփոփաթերթ՝ երկու օրինակից» բառերը փոխարինել «ամփոփաթերթը» բառով.

10) 32-րդ կետում «Գրավոր թեստավորման» բառերը փոխարինել «Թեստավորման» բառով.

11) 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«40. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո, մասնակիցն ամփոփաթերթի առաջին oրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հանձնաժողովի անդամին, վերցնում է ամփոփաթերթի երկրորդ oրինակը և դուրս գալիս սենյակից:».

12) 50-րդ կետում «ինչն անմիջապես արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից» բառերը փոխարինել «ինչն արձանագրվում է» բառերով.

13) 53-րդ կետում «հրապարակումից անմիջապես հետո» բառերը փոխարինել «հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում» բառերով.

14) 56-րդ կետի՝

ա. առաջին պարբերությունից հանել «` թեստավորման արդյունքների հրապարակումից հետո,» բառերը.

բ. երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ մասնակիցը կամ բոլոր մասնակիցները հրաժարվել են (գրավոր կամ բանավոր) հարցազրույցի փուլին մասնակցելուց, կամ դադարեցվել է միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների մասնակցությունը մրցույթին, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում՝ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն անմիջապես ուղարկում է համապատասխան մարմնին և Խորհրդին:

Սույն կետի 3-րդ պարբերությունում նշված որոշումը մասնակիցների կողմից կարող են բողոքարկվել դատական կարգով:».

15) 64-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:».

16) 65-րդ կետի «բ» ենթակետում «վայրը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը» բառերը.

17) 67-րդ կետի` առաջին և երկրորդ պարբերություններում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.

ա. «Եզրակացությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:».

բ. «Համապատասխան նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, շրջվարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ` հիմնավորմամբ, երեք աշխատանքային օրվա ընթացքում առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմին), որն առաջարկությունն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մասին որոշում:».

18) 70-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«70. Եզրակացությանը կից ներկայացվում են եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:».

19) 74-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ'» ենթակետով.

«բ') Հանձնաժողովն իրավազոր չլինելու մասին արձանագրությունը.».

20) 80-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ