Համարը 
N 160-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2011.08.18/12(51)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
28.07.2011
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.07.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«12» օգոստոսի 2011 թվականի

Պետական գրանցման համարը 3021189

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«28» հուլիսի 2011թ.

N 160-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 11 ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը հաստատելու մասին» N 11 որոշմամբ հաստատված հավելվածի`

1) 3-րդ կետում «կադրերի գործի վարման ստորաբաժանումը (այսուհետ՝ կադրային ստորաբաժանում)» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների անձնական գործերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) աշխատակազմը» բառերով.

2) 5-րդ կետից հանել «քաղաքացիական ծառայողի կողմից» և «քաղաքացիական ծառայողի» բառերը.

3) 6-րդ կետի երկրորդ պարբերությունը «վարման սկիզբը,» բառերից հետո լրացնել «վերսկսման,» բառով.

4) 7-րդ կետում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» ենթակետ.

«ա1) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը.».

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե1» ենթակետ.

«ե1) սոցիալական քարտի պատճենը.».

գ. «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) դատվածության բացակայության մասին տեղեկանքը, որը համապատասխան մարմնի աշխատակազմն ստանում է քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում Օրենքով սահմանված կարգով նշանակում կատարվելուց, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո տասնհինգօրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության մարմիններին հարցում կատարելու միջոցով.».

դ. «թ» ենթակետը «իրավական ակտի» բառերից հետո լրացնել «պատճենը կամ» բառերով.

ե. «ի» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ի) քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհելու և զրկելու մասին համապատասխան իրավական ակտերի պատճենները.».

զ. «իզ» ենթակետից հանել «քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու,» բառերը.

5) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» ենթակետով.

«ա1) տրամադրել քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողին` պաշտոնի նշանակման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու, իսկ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձին` ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու օրը.».

6) 17-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ)» բառերը փոխարինել «Խորհուրդ» բառով.

7) 231-րդ կետում «ի» բառից հետո լրացնել «, իդ», «իե» բառերը.

8) 31-րդ կետում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը1» ենթակետ.

«ը1) սոցիալական քարտի համարը.».

բ. «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) կրթությունը (ուսումնական հաստատության անվանումը, ուսման սկիզբը, ուսման ավարտը, ստացած մասնագիտությունը, որակավորումը կամ կրթական աստիճանը, դիպլոմի կամ վկայականի սերիան, համարը և տրման ամսաթիվը).».

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ1» և «իդ1» ենթակետեր.

«թ1) օտար լեզվի իմացությունը, տիրապետման աստիճանը.

իդ1) էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ տեղեկությունները.».

դ. «իե» ենթակետը «քաղաքացիական ծառայության ստաժը» բառերից հետո լրացնել «և մասնագիտական աշխատանքային ստաժը» բառերով.

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ «իե1» ենթակետ.

«իե1) աշխատանքային գրքույկի (միջուկի) սերիան, համարը և տրման ամսաթիվը.».

9) 36-րդ կետի`

ա. «ա» ենթակետը «նշված տվյալները» բառերից հետո լրացնել «(Ձև N 7) և քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների տվյալները (Ձև N 9).» բառերով,

բ. «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

գ. «դ» ենթակետում ««ա» և «բ» ենթակետերով» բառերը փոխարինել ««ա» ենթակետով» բառերով.

10) N 7 և N 9 ձևերը շարադրել համաձայն հավելվածի.

11) N 8 ձևն ուժը կորցրած ճանաչել:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

քաղաքացիական ծառայության խորհրդի

2011 թվականի հուլիսի 28-ի N 160-Ն որոշման

 

 

Ձև N 7

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

Նոր նշանակված քաղաքացիական ծառայողների և գրանցամատյանում

ընդգրկված քաղաքացիական ծառայողների հաշվառման

տվյալների փոփոխությունների մասին

________________________________________________________________

համապատասխան մարմնի անվանումը

 

Հ/Հ

 

 

Ստորաբաժանման անվանումը

Քաղաքացիական ծառայության պաշտոնի

Պաշտոնի նշանակման

 

Անունը, Ազգանունը, Հայրանունը

Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը

Անվա-նումը

Ծածկագիրը

Հիմքը

Ամսաթիվը

Դասային աստիճանը

Դասային աստիճանի շնորհման ամսաթիվը

Դասային աստիճանի իջեցման ամսաթիվը

Դասային աստիճանի զրկման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

Ծննդյան ամսա-

թիվը

Ծննդա-

վայրը

Սեռը

Սոցիալական քարտի համարը

Ընտա-նեկան դրությունը

Անձնագրի տվյալները (սերիան, համարը և ում կողմից է տրվել)

Բնա-

կության վայրը

Հեռախոսա- համարները

Կրթու-

թյունը

Ուսում-

նական հաստա-

տությունը

Դիպլոմի կամ վկայականի սերիան, համարը ու տրման ամսաթիվը

Ուսման սկիզբը

Ուսման ավարտը

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

 

Մասնա-

գիտու-

թյունը

Որակա-

վորումը կամ կրթական աստի-

ճանը

Օտար լեզվի իմացությունը, տիրապետման աստիճանը

Զինա-

պարտու- թյունը

Զին-վորա

կան կոչումը

Գիտական աստիճանները (կոչումները)

Խրախուսանքները

Կարգապահական տույժերը

Էթիկայի կանոնների խախտումը

Աստիճանը (կոչումը)

Շնորհման ամսաթիվը

Խրախու-

սանքը

Խրախու-

սանքի կիրառման ամսաթիվը

Կարգա-

պահա-կան տույժը

Կարգա-

պահական տույժի կիրառման ամսաթիվը

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

 

Վերջին վերապատրաստումը

Վերջին ատեստավորումը

Աշխատանքային գրքույկի (միջուկի) սերիան, համարը, տրման ամսաթիվը

Աշխատանքային ստաժը տ/ամ/օր

Ծանոթու-

թյուն

Ուսում-

նական հաստա-

տությունը

Սկիզբը

Ավարտը

Ծրագրի անվանումը

Պետական նմուշի փաստաթղթի համարը

Ամսա-թիվը

Արդյունքը

Ընդհա-

նուր

Քաղաքա- ցիական ծառա-

յության

Մասնա-

գիտական

37

38

39

40

41

42

43

44

45

46

47

48

 

 Համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավար`        ..........................................

                                                                                                                                      (ստորագրություն)

 Կ.Տ.

 

 

Ձև N 9

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների մասին

 

_______________________________________________________

համապատասխան մարմնի անվանումը

 

Հ/Հ

Կառուցվածքային ստորաբաժանման անվանումը

Պաշտոնը

Պաշտոնի ծածկագիրը

Ազգանունը, անունը, հայրանունը

Ազատման հիմքերը

Ազատման տարին, ամիսը, ամսաթիվ

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

    

 

Համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավար`          _______________________

                                                                                                           (ստորագրություն)

Կ.Տ.

«-----» -------------------------- 20 թ.