|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«12» օգոստոսի 2011 թվականի
Պետական գրանցման համարը 3021192 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
«28» հուլիսի 2011թ. |
N 165-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի
N 16 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի օգոստոսի 26-ի «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 16 որոշմամբ սահմանված հավելվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ կետ.
«5.1. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննությունն անցկացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:».
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ծառայողական քննությունն անցկացվում է՝
ա) Օրենքի 22-րդ հոդվածի «ե» կետով նախատեսված՝ ծառայողական քննություն անցկացնելու մասին քաղաքացիական ծառայողի կողմից Խորհուրդ համապատասխան գրավոր պահանջ (այսուհետ՝ դիմում) ներկայացնելու.
բ) քաղաքացիական ծառայողի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու, Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «զ» կամ «դ» և «զ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, ինչպես նաև Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու համաձայնություն ստանալու համար Օրենքով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից Խորհուրդ դիմում ներկայացնելու դեպքերում.
գ) քաղաքացիական ծառայողին Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատելու համար տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձի) կողմից Խորհուրդ դիմում ներկայացնելու դեպքում:
Սույն կետով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայողը շարունակում է պաշտոնավարել՝ մինչև համապատասխան որոշում կայացնելը: Այդ ընթացքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կարող է կասեցնել քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը՝ Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:».
3) 7-րդ կետում`
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետ.
«գ) սույն կարգի 6-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում՝ քաղաքացիական ծառայողի փորձաշրջան չանցնելու հիմնավորվածության մասին:».
բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կետի «ա» ենթակետով նախատեսված անհամաձայնությունները պետք է լինեն պատճառաբանված և հիմնավորված համապատասխան փաստաթղթերով, իսկ սույն կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված հիմնավորվածությունը պետք է բխի համապատասխան փաստաթղթերից:».
4) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Քաղաքացիական ծառայողին Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատելու համար Խորհրդի համաձայնությունը ստանալու նպատակով ծառայողական քննություն անցկացնելու դիմումը համապատասխան պաշտոնատար անձը (մարմինը) Խորհուրդ պետք է ներկայացնի ոչ ուշ, քան նշանակված փորձաշրջանի ժամկետի ավարտման օրը:».
5) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ) սույն կարգի 6-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքով՝ քաղաքացիական ծառայողին Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը), ինչպես նաև այդ հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատման ենթակա քաղաքացիական ծառայողը (այսուհետ՝ կողմեր):».
6) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Սույն կարգի 6-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքերում կարգապահական տույժեր կիրառելու համաձայնություն ստանալու համար ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձի դիմումին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.
ա) քաղաքացիական ծառայողի կողմից կատարված կարգապահական խախտումը հայտնաբերելու մասին վկայող փաստաթուղթը.
բ) կարգապահական խախտման վերաբերյալ քաղաքացիական ծառայողից վերցված գրավոր բացատրությունը.
գ) կարգապահական խախտումը հայտնաբերելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում քաղաքացիական ծառայողին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի պատճենը, ինչպես նաև այդ տույժի հետ կապված քաղաքացիական ծառայողից վերցված գրավոր բացատրության պատճենը.
դ) քաղաքացիական ծառայողի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը.
ե) քաղաքացիական ծառայողի կողմից կատարած աշխատանքների մասին վերջին մեկ տարվա հաշվետվությունների ու դրանց վերաբերյալ նրա անմիջական ղեկավարի եզրակացությունների պատճենները.
զ) քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան շնորհելու մասին համապատասախան իրավական ակտի պատճենը.
է) այլ անհրաժեշտ փաստաթղթեր (դրանց պատճենները):
Սույն կարգի 6-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքերում համաձայնություն ստանալու համար ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձի (մարմնի) դիմումին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.
ա) փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով առաջադրված պահանջներին քաղաքացիական ծառայողի անհամապատասխանությունը վկայող փաստաթղթերը և դրանց վերաբերյալ քաղաքացիական ծառայողից վերցված գրավոր բացատրությունը.
բ) փորձաշրջանի ընթացքում քաղաքացիական ծառայողին կարգապահական տույժի ենթարկելու դեպքում դրա վերաբերյալ համապատասխան իրավական ակտի պատճենը, ինչպես նաև այդ տույժի հետ կապված քաղաքացիական ծառայողից վերցված գրավոր բացատրության պատճենը.
գ) քաղաքացիական ծառայողի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը.
դ) այլ անհրաժեշտ փաստաթղթեր (դրանց պատճենները):
Սույն կետով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում Խորհրդի պահանջով եռօրյա ժամկետում դրանք ենթակա են համալրման համապատասխան պաշտոնատար անձի կողմից:
Ներկայացված դիմումում սույն կարգով նախատեսված ծառայողական քննություն անցկացնելու կամ մերժելու հիմքերի առկայության կամ բացակայության, ինչպես նաև կից ներկայացվելիք փաստաթղթերի առկայության կամ բացակայության դեպքում ծառայողական քննություն վարողի կողմից կազմվում է գրավոր եզրակացություն՝ ծառայողական քննություն նշանակելու կամ մերժելու մասին, և այն ներկայացվում է Խորհրդի քննարկմանը: Խորհրդի կողմից եզրակացությունը մեկօրյա ժամկետում քննարկվում է, և կայացվում է համապատասխան որոշում:».
7) 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ծառայողական քննության միևնույն կողմերի տարբեր ժամկետներում ներկայացրած դիմումների դեպքում ծառայողական քննության նյութերը Խորհրդի որոշմամբ կարող են միացվել: Այդ դեպքում անցկացվում է մեկ ծառայողական քննություն:».
8) 21-րդ կետի «ա» ենթակետի «անհրաժեշտության դեպքում» բառերից հետո լրացնել «տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) կողմից» բառերը.
9) 22-րդ կետի`
ա. առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն կարգի 20-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում մեկամսյա ժամկետը հաշվվում է կողմերի դիմումների հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու մասին Խորհրդի ավելի վաղ ընդունած որոշման պահից:».
բ. երրորդ պարբերությունում «մինչև հինգ օր տևողությամբ» բառերը փոխարինել «մինչև տասնհինգ օր տևողությամբ» բառերով.
10) 31-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայողը դադարել է քաղաքացիական ծառայող համարվելուց:»: