| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«12» օգոստոսի 2011 թվականի
Պետական գրանցման համարը 3021194 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
«28» հուլիսի 2011թ. |
N 167-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 95 ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2006 թվականի մարտի 30-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 95 որոշմամբ սահմանված հավելվածի`
1) 5-րդ կետի «ա» ենթակետի «մինչև վեց ամիս ժամկետով» բառերը հանել.
2) 7-րդ կետում «և 16-րդ կետերով նախատեսված դեպքերում գրավոր դիմումը» բառերը փոխարինել «կետով նախատեսված գրավոր դիմումը կամ 16-րդ կետով նախատեսված գրավոր տեղեկությունը» բառերով.
3) 11-րդ կետի առաջին պարբերությունը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին տեղեկացնում է երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «` այդ մասին համապատասխան տեղեկություն հրապարակելով Խորհրդի աշխատակազմում տեսանելի ցուցանակի վրա, ինչպես նաև Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
4) 14-րդ կետում`
ա. 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված տեղեկությունն ստանալուց հետո քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, կարող է մեկամսյա ժամկետում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ կնքել Պայմանագիր` հաշվի առնելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:».
բ. երկրորդ պարբերությունում «1-ին մասի «բ», «գ»» բառերը փոխարինել «1-ին մասի «բ», «գ», «գ2» » բառերով.
5) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տեղեկությունները ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերում` մեկամսյա ժամկետում, Պայմանագիրը կնքում է երեք հավասարազոր օրինակից, որի առաջին օրինակը պահվում է համապատասխան մարմնում, երկրորդը՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Խորհուրդ, իսկ երրորդը՝ նույն օրը տրվում է այն անձին, ում հետ կնքվել է Պայմանագիրը:».
6) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից մեկամսյա ժամկետում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ Պայմանագիր չկնքելու, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տեղեկությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված անձի համապատասխան մարմին չներկայանալու կամ համապատասխան մարմին սահմանված ժամկետում ներկայանալուց հետո քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը Պայմանագրով զբաղեցնելուց հրաժարվելու դեպքերում համապատասխան մարմինը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է Խորհրդին:
Համապատասխան մարմին չներկայացած կամ ժամանակավոր թափուր պաշտոնը Պայմանագրով զբաղեցնելուց հրաժարված անձինք սույն կետով նախատեսված տեղեկությունը Խորհուրդ ներկայացվելուց հետո երեք ամիս ժամկետով չեն օգտվում սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված նախապատվության իրավունքից:
Սույն կետով նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցվում է ընդհանուր հիմունքներով:».
7) 18-րդ կետում`
ա. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) Օրենքի 33-րդ հոդվածով (բացառությամբ այդ հոդվածի 1-ին մասի «դ», «ե», «է», «թ», «ժդ» և «իա» կետերով և 3-րդ մասով) նախատեսված դեպքերում.».
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
«Սույն կետի «դ» ենթակետով նախատեսված ժամկետները կարող են երկարաձգվել քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հայեցողությամբ:
Սույն կարգի խախտմամբ կնքված Պայմանագիրը ենթակա չէ լուծման տվյալ պաշտոնը Պայմանագրով զբաղեցնող անձի անձնական դիմումի համաձայն:».
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետ.
«20. Չի թույլատրվում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում կատարել այնպիսի փոփոխություն, որը կարող է հանգեցնել տվյալ պաշտոնը Պայմանագրով զբաղեցնող անձի հետ կնքված Պայմանագրի լուծմանը:»: