| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«12» օգոստոսի 2011 թվականի
Պետական գրանցման համարը 3021193 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
«28» հուլիսի 2011թ. |
N 159-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 185
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 185 որոշմամբ սահմանված հավելվածում`
1) 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը, համապատասխան մարմինները Խորհուրդ են ներկայացնում հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ցանկը՝ հաստատված աշխատակազմի ղեկավարի կողմից:
Ընթացիկ տարում ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկում տեղի ունեցող փոփոխությունների (արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու, համապատասխան մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության (անվանափոխության), պաշտոնից ազատման և այլ դեպքերում) մասին տեղեկատվությունը համապատասխան մարմինները երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են Խորհուրդ:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-րդ կետ.
«14.1. Մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը յուրաքանչյուր համապատասխան մարմինը հաստատում է հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ցանկը:».
4) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում պատճառաբանված որոշումը կայացնելուց հետո երկամսյա ժամկետում քաղաքացիական ծառայողների ատեստավորումներն անցկացվում են համապատասխան ատեստավորման հանձնաժողովների (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից:».
5) 16-րդ կետում «ատեստավորման անցկացման մասին» բառերից հետո լրացնել «լրացնելով քաղաքացիական ծառայողի ատեստավորումն անցնելու տեղեկացման թերթիկը (Ձև N 1)» բառերը.
6) 17-րդ կետի առաջին պարբերության առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Փաստաթղթային ատեստավորման դեպքում Խորհուրդ կամ համապատասխան մարմնի աշխատակազմ է ներկայացվում նաև քաղաքացիական ծառայողին առավելագույն դասային աստիճան շնորհելու մասին իրավական ակտի պատճենը:».
7) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18.Ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը, քաղաքացիական ծառայողների կողմից կատարած աշխատանքների մասին վերջին երկու հաշվետվությունների ու դրանց վերաբերյալ նրանց անմիջական ղեկավարների եզրակացությունների, քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցնելու տեղեկացման թերթիկների, սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում նաև պատճառաբանված որոշման պատճենները, իսկ փաստաթղթային ատեստավորման դեպքում՝ նաև քաղաքացիական ծառայողին առավելագույն դասային աստիճան շնորհելու մասին իրավական ակտի պատճենը, հանձնաժողովի կնիքը և ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները (բարձրագույն և գլխավոր պաշտոնների անձնագրերի օրինակները Խորհուրդի աշխատակազմը ստանում է համապատասխան մարմիններից) մինչև ատեստավորման անցկացումը նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմը հանձնում է Հանձնաժողովին:
Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:».
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-րդ կետ.
«25.1. Եթե Հանձնաժողովը, իսկ գրավոր բողոքի առկայության դեպքում Խորհուրդն ընդունել է սույն կարգի 24-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված որոշումը, ապա քաղաքացիական ծառայողը թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա է տվյալ որոշումն ընդունելուց հետո` երկամսյա ժամկետում:».
9) 26-րդ և 71-րդ կետերի «(Ձև)» բառը փոխարինել «(Ձև N 2)» բառերով.
10) 30-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում «թեստ» բառը փոխարինել «հարց» բառով.
11) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. Թեստային առաջադրանքների հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն՝ 10 տոկոս, քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրություն՝ 20 տոկոս, համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրություն և քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր՝ 70 տոկոս:».
12) 37-րդ կետի «29-րդ» բառը փոխարինել «28-րդ» բառով.
13) 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«47. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո քաղաքացիական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հանձնաժողովի անդամին, վերցնում է ամփոփաթերթի երկրորդ օրինակը և դուրս գալիս սենյակից:».
14) 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«55. Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչն անմիջապես արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից:».
15) 56-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի հավաքած միավորները (տոկոսը):».
16) 61-րդ կետում «հրապարակումից անմիջապես հետո» բառերը փոխարինել «հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում» բառերով.
17) 64-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«64. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում՝ թեստավորման արդյունքների հրապարակումից հետո, Հանձնաժողովը կայացնում է որոշում առաջադրանքների 90 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված քաղաքացիական ծառայողի, ինչպես նաև այն քաղաքացիական ծառայողի, որի մասնակցությունը դադարեցվել է ատեստավորմանը` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին՝ համապատասխան գրառում կատարելով քաղաքացիական ծառայողի ատեստավորման թերթում (Ձև N 2):».
18) 68-րդ կետը «Հանձնաժողովը» բառից առաջ լրացնել «Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորման արդյունքում» բառերով.
19) լրացնել հետևյալ բովանդակությամբ 68.1-րդ կետ.
«68.1. Հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն կարգի 68-րդ կետի «ա» ենթակետի որոշումը, որը Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն կարգի 68-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված որոշումը:».
20) 73-րդ կետում «թերթի հետ» բառերը փոխարինել «թերթին» բառով.
21) 74-րդ կետի ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գրավոր բողոքը քննության առնելիս Խորհուրդն ուսումնասիրում է տվյալ ատեստավորման հարցազրույցի փուլում քաղաքացիական ծառայողի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ մասնակի ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
ա) փաստաթղթային ատեստավորման դեպքում «կոնկրետ քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին» կամ «կոնկրետ քաղաքացիական ծառայողի թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա լինելու մասին».
բ) թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման դեպքում` «կոնկրետ քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին» կամ «կոնկրետ քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին».».
22) 77-րդ կետի «ժթ» ենթակետում «թերթիկները» բառը փոխարինել «թերթերը» բառով.
23) 78-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
24) 79-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Եթե Հանձնաժողովը, իսկ ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի դեպքում Խորհուրդն ընդունել են ատեստավորվող քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում, քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն (մարմինը) ատեստավորման թերթը, իսկ սույն կարգի 75-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում նաև Խորհրդի սույն կարգի 74-րդ կետի ութերորդ պարբերությամբ նախատեսված համապատասխան որոշումը ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:».
25) 87-րդ և 88-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
26) ուժը կորցրած ճանաչել Ձևը.
27) Ձև N 1-ը և Ձև N 2-ը շարադրել համաձայն հավելվածի:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
քաղաքացիական ծառայության խորհրդի
2011 թվականի հուլիսի 28ի N 159-Ն որոշման |
| |
Ձև N 1
Քաղաքացիական ծառայողի ատեստավորում
անցկացնելու կարգի |
ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
Ես՝
________________________________________________________________
քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը,
________________________________________________________________
քաղաքացիական ծառայողի պաշտոնը
տեղեկացված եմ «Քաղաքացիական ծառայության մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (Օրենք) սահմանված կարգով
«20 » թվականի «------» «------» -ին «-----» ժամին --------------------------------վայրում
________________________________________________________________
ատեստավորում անցկացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, վայրը
ատեստավորում անցնելու մասին:
Տեղեկացված եմ նաև, որ Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն
Օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը
քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու հիմք է:
---------------------------------------------- / / --------------------- / «----» ----------------200 թ.
քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը ամսաթիվը
ստորագրությունը
---------------------------------------------------/ / -----------------------/ «----» -----------200 թ.
համապատասխան մարմնի անձնակազմի անունը, ազգանունը ամսաթիվը
կառավարման ստորաբաժանման
ղեկավարի ստորագրությունը
| |
Ձև N 2
Քաղաքացիական ծառայողի ատեստավորում
անցկացնելու կարգի |
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ
(քաղաքացիական ծառայողի)
Ատեստավորման եղանակը.
փաստաթղթային.
թեստավորման և հարցազրույցի
1. Ազգանուն, անուն, հայրանուն ...................................................................................
2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը.........................................................................
3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին նշանակվելու
տարեթիվը………………………………………………………...........................…………...
………………………………………………………………………………………......……..…
......................................................................................................................................
4. Թեստավորման արդյունքը (տոկոսով)` ...............
Քվեարկությանը մասնակցել են ատեստավորման հանձնաժողովի ...անդամներ, որից կողմ են քվեարկել .... անդամ
Թեստավորման և հարցազրույցի արդյունքում ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը.
...................................................................................………………...
......................................……………………………………....................
|
Հանձնաժողովի նախագահ` |
..................................
անուն, ազգանուն |
/......................................../
ստորագրություն |
|
Հանձնաժողովի անդամներ` |
..................................
անուն, ազգանուն |
/......................................../
ստորագրություն |
|
.................................. |
/....................................... / |
|
.................................. |
/....................................... / |
|
.................................. |
/....................................... / |
|
.................................. |
/....................................... / |
|
.................................. |
/....................................... / |
|
.................................. |
/....................................... / |
Կ.Տ.
Ատեստավորման անցկացման ամսաթիվ` « ......... » ............................. 20 թ.
Ատեստավորման թերթի հետ ծանոթացա` ............................ /.............................. .../
քաղ. ծառայողի ստորագրություն անուն, ազգանուն
« ........ » ......................... 20 թ.