| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«10» օգոստոսի 2011 թվականի
Պետական գրանցման համարը 2111181 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«27» հուլիսի 2011թ. |
N 03-Ն |
ք. Ստեփանակերտ
ՕԴԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ
ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի վարչության պետի
2011 թվականի հուլիսի 27-ի № 03-Ն հրամանի |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՕԴԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՏՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ) մշակված է «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա:
2. Սույն Կանոնակարգի պահանջներին ու պայմաններին համապատասխանելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցություններ և փոխադրումներ իրականացնելու նպատակով ներկայացված հայտի հիման վրա, տրվում է օդային ուղու շահագործման թույլտվություն:
II. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏ
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները որևէ օդային ուղիով առաջին անգամ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվություններ ստանալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչություն (այսուհետ՝ Վարչություն) են ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված հայտ (այսուհետ՝ Հայտ), և հայտին ուղեկցող գրություն հետևյալի վերաբերյալ.
1) օդանավ շահագործողի կողմից շահագործվող օդանավերի տիպերը, քանակը, որոնցով նախատեսվում են իրականացնել կանոնավոր օդային հաղորդակցություն,
2) տվյալ կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման համար օդանավերի միջազգային պահանջներին համապատասխանող տեխնիկական անհրաժեշտ սարքավորումների առկայության և տեխնիկական սպասարկման վերաբերյալ տեղեկություններ,
3) օդանավերում ուղևորների սպասարկման պայմանների, ինչպես նաև առաջարկվող սպասարկումների մասին տեղեկություններ,
4) տեղեկություններ ավիատոմսերի վաճառքի ցանցի վերաբերյալ:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները ներկայացվող Հայտին կից Վարչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) օդանավ շահագործողի վկայականի պատճենը,
2) անձնակազմերի, ուղևորների, ուղեբեռի և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները),
3) օդային ուղու շահագործման ծրագիր՝ համապատասխան տեխնիկա-տնտեսական հիմնավորումով և չվացուցակի նախագծով,
4) այլ տեղեկություններ, որոնք ըստ հայտատուի կարող են կարևոր լինել և նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:
III. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. Հայտերի և նրանց կից ներկայացված փաստաթղթերի փաթեթների ընդունման և քննարկումների նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Վարչությունը:
6. Կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով, օդային ուղիների շահագործման թույլտվությունների ստացման համար, նախատեսված թռիչքների սկզբից առնվազն 15 օր առաջ հայտատուն Վարչություն է ներկայացնում Հայտը և կից փաստաթղթերը:
7. Հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը Վարչություն մուտք գործելուց հետո, ներկայացվում են Վարչության ստորաբաժանումներին` ուսումնասիրության համար, որոնք հնգօրյա ժամկետում դրանց վերաբերյալ տալիս են եզրակացություն: Վարչությունը եռօրյա ժամկետում դրանցում առկա թերությունների մասին գրավոր կարգով հայտնում է հայտատուին, որը դրանք ստանալուց հնգօրյա ժամկետում պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները:
8. Հայտի ուսումնասիրության և ամփոփման արդյունքում, օդանավ շահագործողին 14-օրյա ժամկետում տրվում է օդային ուղիների շահագործման թույլտվություն՝ Վարչության պետի հրամանով և սույն Կանոնակարգի ձև 2-ով սահմանված ձևաթղթով:
9. Կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվություն ստացած օդանավ շահագործողը պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով տվյալ օդային ուղիում նշանակված փոխադրող, որը ամրագրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով՝ դիվանագիտական ուղիներով տվյալ երկրի կառավարությանը կամ ավիացիայի բնագավառի պետական կառավարման մարմնին ծանուցմամբ:
10. Կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղու շահագործման թույլտվություն ստացած օդանավ շահագործողն իրավունք է ստանում նաև տվյալ երկրում իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով փոխադրողին վերապահված գործառույթները:
11. Կանոնավոր հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվությունները տրվում են 2 տարի գործողության ժամկետով, որի ավարտից հետո, բայց ոչ ուշ քան թռիչքի օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ, օդանավ շահագործողները Վարչություն են ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված Հայտ տվյալ երթուղով օդային ուղիների շահագործման թուլյտվության գործողության ժամկետի երկարացման համար` անհրաժեշտության դեպքում նաև ներկայացնելով Վարչություն նախկինում ներկայացված փաստաթղթերի փոփոխությունները:
12. Օդային ուղիների շահագործման թույլտվության ստացման նպատակով տրված հայտը 14-օրյա ժամկետում մերժվում է, եթե.
1) օդային հաղորդակցությունների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված չէ բազմակի նշանակումներ, իսկ հայտավորված օդային ուղին շահագործվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից նշանակված որևէ ավիաընկերության կողմից կամ հայտավորված օդային ուղին նշված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրում,
2) Հայտը և կից փաստաթղթերը չեն բխում սույն Կանոնակարգի II գլխի դրույթներից,
3) ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ են,
4) հայտատուն միջոցներ չի ձեռնարկում առկա թերությունները շտկելու կապակցությամբ:
Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն տեղեկացվում է պատշաճ ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
IV. ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏ
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողը ոչ կանոնավոր օդային փոխադրում իրականացնելու համար ստանում է Վարչության թույլտվությունը:
14. Միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման համար օդանավ շահագործողը (այսուհետ՝ Հայտատու) թույլտվություն ստանալու համար թռիչքի իրականացման ժամից առնվազն 72 ժամ առաջ, իսկ երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության համար թռիչքի իրականացման օրվանից առնվազն 10 աշխատանքային օր առաջ կից գրությամբ Վարչություն է ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 3-ով սահմանված հայտ կամ ուղարկում է հեռագիր` հետևյալ տեղեկատվությամբ.
1) օդանավ շահագործողի կամ մասնավոր փոխադրում իրականացնող կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները.
2) օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և չվերթի համարը.
3) օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը.
4) փոխադրման նպատակը.
5) փոխադրման կատարման ամսաթիվը, թռիչք-վայրէջքի աէրոդրոմները և ժամերը.
6) փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված).
7) օդանավի բեռնվածության (ուղևորների քանակը, բեռի քաշը և բնույթը):
15. Երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվություն ստանալու համար հայտին կամ հեռագրին կից Հայտատուն պետք է Վարչություն ներկայացնի կամ ուղարկի օդանավի անձնակազմերի, ուղևորների, ուղեբեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները) և նախատեսվող ոչ կանոնավոր օդային փոխադրումների ծրագիրը:
16. Եթե օդային փոխադրումը հրատապ է և Հայտատուն չի կարող պահպանել սույն Կանոնակարգի 14-րդ կետում նշված ժամկետները, ապա Հայտատուն պետք է էլեկտրոնային փոստի կամ հեռագրի միջոցով նշի հայտը կամ հեռագիրը սահմանված ժամկետներում չներկայացնելու հիմնավոր պատճառները:
V. ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
17. Վարչություն մուտք եղած հայտը ուսումնասիրվում է Վարչության կողմից:
18. Սույն Կանոնակարգի պահանջներին հայտում ներկայացված տվյալների չհամապատասխանելու դեպքում, այդ մասին զեկուցվում է թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող Վարչության պաշտոնատար անձին: Այդ դեպքում Հայտատուին տրամադրվում է դիտողությունների ցանկը՝ հայտը Վարչություն մուտք լինելուց հետո 1-օրյա ժամկետում: Հայտատուն իր թռիչքն իրականացնելու ժամկետից առնվազն 1 օր առաջ պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները, այդ մասին տեղեկացնելով Վարչությանը:
19. Հայտը համաձայնեցվում է նաև Վարչության շահագրգիռ ստորաբաժանումների հետ:
Հայտը համաձայնեցվում է Վարչության ստորաբաժանումների հետ հետևյալ ժամկետներում՝
1) միանգամյա օդային փոխադրման համար՝ հայտը Վարչություն մուտք լինելու օրվանից առնվազն 12 ժամվա ընթացքում,
2) երկու և ավել օդային փոխադրման դեպքում՝ հայտը Վարչություն մուտք լինելու օրվանից առնվազն 5 աշխատանքային օրվա ընթացքում:
20. Հայտի քննարկման և համաձայնեցման ընթացքում հաշվի են առնվում դրա համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույյթներին:
21. Հայտի ուսումնասիրության և ամփոփման արդյունքում, օդանավ շահագործողին տրվում է օդային ուղու շահագործման թույլտվություն՝ սույն Կանոնակարգի ձև 4-ով սահմանված ձևով:
Ոչ կանոնավոր օդային փոխադրման նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվության շնորհումը կամ մերժումը իրականացվում է Հայտատուին համապատասխան ծանուցմամբ:
22. Հայտը մերժվում է, եթե.
1) չեն պահպանվել սույն Կանոնակարգի 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերի դրույթները,
2) ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ են,
3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և սույն կանոնակարգի պահանջներին:
23. Հայտի մերժման դեպքում այդ մասին Հայտատուն տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավ շահագործողները` կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ամառային և ձմեռային չվացուցակների նախագծերը, դրանք կիրառելու օրվանից առնվազն 30 օր առաջ, ներկայացնում են Վարչություն` ուսումնասիրություն իրականացնելու նպատակով:
Ամառային և ձմեռային չվացուցակների նախագծերը ներկայացվում են Վարչության Խորհրդի անդամներին, որից հետո դրանք քննարկվում են Վարչության Խորհրդի նիստում:
Ամառային և ձմեռային չվացուցակների նախագծերը Վարչության Խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, հաստատվում են որպես չվացուցակներ:
25. Վարչության պետը կարող է դադարեցնել տրված կանոնավոր և ոչ կանոնավոր օդային ուղիների շահագործման թույլտվությունների գործողությունը, եթե օդանավ շահագործողի կողմից չեն կատարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների պահանջները:
26. Միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման ցանկություն հայտնած մասնավոր օդանավի սեփականատեր կամ վարձակալ հանդիսացող կազմակերպության կամ ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվում են սույն կանոնակարգի IV-րդ գլխի 14-րդ և 16-րդ կետերի և V-րդ գլխի դրույթները:
27. Միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման ցանկություն հայտնած մասնավոր օդանավի սեփականատեր կամ վարձակալ հանդիսացող կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը Վարչություն է ներկայացնում ավիացիոն անվտանգության ծրագիրը:
ՀԱՅՏ
ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և իր կանոնադրության
հիման վրա գործող, թիվ ___________________ օդանավ շահագործողի վկայական,
(համարը և տրման ամսաթիվը)
թիվ_ ________________ավիափոխադրողի մասնագիր ունեցող_______________
(համարը և տրման ամսաթիվը) (օդանավ շահագործողի անվանումը)
օդանավ շահագործողը ներկայացնում է հայտ ____________________ ուղևորային և
(երթուղին, միջանկյալ կետերը)
(կամ) բեռնային (համակցված) կանոնավոր օդայի հաղորդակցության օդային ուղու(ուղիների) շահագործման թույլտվություն(ներ) ստանալու համար:
Օդային հաղորդակցություն(ներ)ը կատարվելու է(են)
__________________________ տիպի օդանավերով, ուղևորներին տրամադրելով՝
(նշվում է օդանավերի տիպերը)
___________________________________________________________________
(սպասարկումների, ծառայությունների նկարագրությունը):
Թռիչքի նպատակը____________________________________________________
Ուղևորների թվաքանակը և (կամ) բեռի քանակն ու նկարագիրը_______________
Օդանավի պատվիրատուն (անհրաժեշտության դեպքում)____________________
Թռիչքների կատարման նվազագույն շաբաթական հաճախականությունները.
1) ձմեռային շրջանում շաբաթական՝ __________ չվերթ,
2) ամառային շրջանում շաբաթական՝ __________ չվերթ:
__________________________________________________________________
(ներկայացուցչի պաշտոն, անուն, ազգանուն)
Ստորագրություն ________
Ամսաթիվ _________
Կնիք

ՀԱՅՏ
ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
1. Օդանավ շահագործողի կամ մասնավոր փոխադրում իրականացնող
կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը, գտնվելու վայրը, կապի
միջոցների համարները ____________________________________________
_______________________________________________________________ :
2. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և չվերթի համարը ________
_______________________________________________________________ :
(լրացվում է առկայության դեպքում)
3. Օդանավի գրանցման երկիրը
4. Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը
5. Փոխադրման նպատակը
6. Փոխադրման կատարման ամսաթվերը և ժամերը____________________:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից թռիչքի աէրոդրոմ, միջանկյալ
վայրէջքի աէրոդրոմ, վերջնական աէրոդրոմ (և հակառակը) _____________
______________________________________________________________ :
8. Փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված` կոմերցիոն,
ուղևորային, բեռնային, մասնավոր` ոչ կոմերցիոն) _____________________
______________________________________________________________ :
(նշվում է մեկ կամ անհրժեշտության դեպքում մի քանի փոխադրումների տեսակը կամ տեսակները)
9. Օդանավի բեռնվածություն (ուղևորների քանակը, բեռի քաշը և բնույթը__
______________________________________________________________ :
10. Փոխադրման կատարման ամսաթիվը և ժամերը ___________________ :
11. Օդանավի հագեցվածությունը սարքավորումներով _________________
______________________________________________________________ :
________________________________
(Ներկայացուցչի պաշտոն, անուն, ազգանուն)
Ստորագրություն __________
Ամսաթիվ __________
Կ.Տ.
