| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«30» օգոստոսի 2011թ.
պետական գրանցման համարը 3031198 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 օգոստոսի 2011 թվականի |
N 91Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 8Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 19-ի ««Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող բջջային կապի հետվճարային և կանխավճարային ծառայությունների, ինչպես նաև պրեմիում կարճ հաղորդագրության (SMS) ծառայությունների սակագների սահմանման մասին» թիվ 8Ն որոշման թիվ 1 հավելվածի աղյուսակի`
1)1-ին կետի 10-րդ ենթակետի 10.1 և 10.2 պարբերությունները լրացնել նոր սյունակով և շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| « |
|
10. |
Հետվճարային քարտի հեռախոսազրույցների րոպեավճար |
Դրամ/մեկ րոպեի համար |
|
2010 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը |
2011 թվականի հուլիսի 1-ից հետո |
2011 թվականի
սեպտեմբերի
1-ից |
|
10.1 |
Զանգեր դեպի ՂՏ բջջային ցանց |
38 |
33 |
28.99 |
|
10.2 |
Զանգեր դեպի ՂՏ անշարժ ցանց |
38 |
33 |
28.99 | |
». |
2) 2-րդ կետի 3-րդ ենթակետի 3.1 և 3.2 պարբերությունները լրացնել նոր սյունակով և շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| « |
|
3. |
Կանխավճարային քարտի հեռախոսազրույցների րոպեավճար |
Դրամ/մեկ րոպեի համար |
|
2010 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 2011 թվականի
հուլիսի 1-ը |
2011 թվականի հուլիսի 1-ից հետո |
2011 թվականի
սեպտեմբերի
1-ից |
|
3.1 |
Զանգեր դեպի ՂՏ բջջային ցանց |
49,99 |
39,99 |
34.99 |
|
3.2 |
Զանգեր դեպի ՂՏ անշարժ ցանց |
49,99 |
39,99 |
34.99 | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի սեպտեմբերի 1-ից: