| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«17» օգոստոսի 2011թ.
պետական գրանցման համարը 1051196 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«15» օգոստոսի 2011թ. |
N 154-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 138-Ն
ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը հաստատելու մասին» (այսուհետ` կարգ) N 138-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) կարգի 2-րդ կետում «նախատեսված`» բառից հետո լրացնել «ուսուցչի» բառը,
2) կարգի 2-րդ կետը լրացնել նոր 2.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
«2.1 Ուսուցչի թափուր աշխատատեղ առաջանալու դեպքում տնօրենը դասաժամերը կարող է բաշխել նույն դպրոցում համատեղությամբ չաշխատող համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետին:»,
3) կարգի 3-րդ կետը «նաև» բառից հետո շարադրել նոր խմբագրությամբ. «հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի պաշտոնի նկարագրով սահմանված որակավորման պահանջներին համապատասխանող անձը:»,
4) կարգի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4. Հաստատությունում մրցույթ չի հայտարարվում և թափուր պաշտոնը զբաղեցվում է ոչ մրցութային ընթացակարգով, եթե.
1) պաշտոնը թափուր է ժամանակավորապես (մինչև 3 տարի տևողությամբ),
2) թափուր ժամերը տնօրինվել են 2.1 կետով սահմանված կարգով,
3) նույն տեղի համար 2 անգամ մրցույթ է հայտարարվել, սակայն ընտրությունը չի կայացել, այդ դեպքում աշխատանքի կարող են ընդունվել սույն կարգի 3-րդ կետի պահանջին բավարարող անձինք, ինչպես նաև ուսուցչի որակավորում շնորհող բուհերի ավարտական կուրսի համապատասխան մասնագիտությամբ ուսանողները` ուսման անհատական գրաֆիկի տեղափոխվելուց հետո,
4) թափուր ժամերը զբաղեցվել են «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից գործուղվել է մասնագետ ուսուցիչ:»,
5) կարգի 5-րդ, 7-րդ կետի 2-րդ ենթակետում, 20-րդ, 33-րդ, 34-րդ, 36-րդ, 37-րդ կետերում, 6-րդ բաժնի վերնագրում «հարցազրույց» բառը համապատասխանաբար փոխարինել «բանավոր» բառով,
6) կարգի 8-րդ կետը լրացնել նոր 8.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
«8.1 Մինչև ուսուցչի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տնօրենը այդ մասին տեղեկացնում է լիազորված պետական մարմնին:»,
7) կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետում «անվանումը» բառից հետո լրացնել «,ժամերի քանակը, կնքվելիք պայմանագրի տեսակը» բառերը,
8) կարգի 16-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
9) կարգի «IV.ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.
«21.Մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) կազմված է 6 կամ 7 անդամից:
22.Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են `
1) տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), տնօրենի տեղակալները, համապատասխան մասնախմբի ղեկավարը, մասնագետ ուսուցիչը, մեկ ուսուցիչ այլ հաստատությունից (առնվազն 5 տարվա դասավանդման փորձ ունեցող), մեկ ներկայացուցիչ լիազորված պետական մարմնի ներկայացմամբ, ինչպես նաև հաստատության արհմիության ներկայացուցիչը (առկայության դեպքում): Եթե հաստատությունը չունի մասնագետ ուսուցիչ, այլ հաստատություններից ընդգրկվում է` երկու ներկայացուցիչ:
2) հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի առնվազն 5 անդամ,
3) հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առնվազն 4 ձայնով:
23. Հանձնաժողովի անվանական կազմը հաստատում է հաստատության տնօրենը:
24.Հանձնաժողովի նախագահը հաստատության տնօրենն է (տնօրենի պաշտոնակատարը):»,
10) կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետում «նյութեր» բառից հետո լրացնել «, գիտական հաշվիչներ» բառերը,
11) կարգի 26-րդ կետի 1-ին ենթակետում «180» թիվը փոխարինել «150» թվով,
12) կարգի 27-րդ կետի առաջին պարբերության «թեստերի» բառից հետո «առնվազն» բառը փոխարինել «3 կամ» բառերով և փակագծի մեջ «50» թիվը փոխարինել «30» թվով,
13) կարգի 27-րդ կետի առաջին ենթակետում «առնվազն» բառը փոխարինել «3 կամ» բառերով,
14) կարգի 28-րդ կետի 1-ին ենթակետում «90» թիվը փոխարինել «80» թվով,
15) կարգի 36-րդ կետի 1-ին ենթակետում «անցկացնում է» բառից առաջ լրացնել «փուլը» բառը,
16) կարգի 37-րդ կետում «ընդհանուր» բառը փոխարինել «միջին» բառով,
17) կարգի Ձև-3-ի 8-րդ կետում «վերջնական» բառը փոխարինել «միջին» բառով և «կողմ» ու «դեմ» բառերի առջև լրացնել քվեարկության վանդակներ «□»:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ընդհանուր բաժնին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ս. Ասրյանին: