Համարը 
Թիվ 40Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2011.05.13/08(47)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
27.04.2011
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.04.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
04.08.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 56Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«5» մայիսի 2011թ.

պետական գրանցման համարը 3031148

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2011 թվականի

Թիվ 40Ն

 

ք. Ստեփանակերտ

 

«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 56Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1.Սահմանել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անսահմանափակ սակագնային պլանով մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները համաձայն աղյուսակի`

 

Անսահմանափակ սակագնային փաթեթներ

Հ/Հ

Ծառայությունների անվանումները

Ամսական վճարը`

ներառյալ ավելացված

արժեքի հարկը (դրամ)

1.

մինչև 128 կբիթ/վրկ արագությամբ

2 799

2.

մինչև 256 կբիթ/վրկ արագությամբ

4 799

3.

մինչև 512 կբիթ/վրկ արագությամբ

6 799

4.

մինչև 1024 կբիթ/վրկ արագությամբ

8 799

5.

մինչև 2048 կբիթ/վրկ արագությամբ

11 799

6.

մինչև 3072 կբիթ/վրկ արագությամբ

14 799

 

2.Սահմանել, որ հաճախորդի հետ սույն որոշման 1-ին կետով նշված ծառայությունների մատուցման 1 տարի գործողության ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում միացման վճար չի գանձվում և DSL մոդեմը տրամադրվում է անվճար, իսկ պայմանագրի 1 տարին լրանալուց հետո տրամադրված DSL մոդեմը դառնում է բաժանորդի սեփականությունը:

3.Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի ««Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները սահմանելու և 2008 թվականի մայիսի 20-ի թիվ 32Ն ու 2009 թվականի հուլիսի 17-ի թիվ 47Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 56Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի աղյուսակի 2-րդ մասի 2.3 կետը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մայիսի 1-ից:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ