ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
1 նոյեմբերի 2017թ. |
N 96-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածում՝
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.
«3.1. Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կենսաթոշակ է նշանակվում` անկախ Արցախի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու հանգամանքից:»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետ.
«5.1. Եթե ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձը հաշվառված չէ Արցախի Հանրապետության բնակության վայրի հասցեում, ապա կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են գործակալության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում:»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետ.
«6.1. Առաջին խմբի հաշմանդամին, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը լիազորագրի հիման վրա կարող է ներկայացնել նաև այլ անձ: Այս դեպքում ներկայացվում է նաև այլ անձի անձը հաստատող փաստաթուղթը:»,
դ. 10-րդ կետի 1-ին ենթակետում «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «բնօրինակների» բառը, իսկ 3-րդ ենթակետում «Մնացած» բառը փոխարինել «Մյուս բնօրինակ» բառերով,
ե. 39.1-ին կետում «45» թիվը փոխարինել «50» թվով,
զ. 42-րդ կետի 1-ին ենթակետից հանել «առնվազն 6 ամիս» բառերը,
է. 42.1-ին կետի 3-րդ ենթակետի 1-ին նախադասությունից հանել «, ինչպես նաև մինչև զինվորական կենսաթոշակ նշանակելու օրն ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը» բառերը,
ը. 48-րդ կետում «2-րդ ենթակետում» բառերը փոխարինել «2-3-րդ ենթակետերում» բառերով,
թ. 50.2-րդ, 50.3-րդ կետերում «քաղաքացու» բառից հետո լրացնել «գրավոր դիմումի հիման վրա» բառերը,
ժ. 50.4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում, կենսաթոշակ վճարելը վերսկսվում և չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է` անկախ Արցախի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից:»,
ժա. 51.1-ին կետում «ամսվա 1-ից» բառերից հետո լրացնել «, եթե կենսաթոշակառուն օրենքով այդ կենսաթոշակի իրավունքն ունի» բառերը,
ժբ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 51.5-րդ կետ.
«51.5. Եթե աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն դիմում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար, ապա աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է այդ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝
1) պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու) կամ աշխատանքից ազատվելու, կամ այդ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում.
2) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.
3) հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում.
4) դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո:
Այս դեպքում, եթե աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուն հաջորդող ժամանակահատվածի համար անձին վճարվել է աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ, ապա վճարված կենսաթոշակի գումարը պահվում է (հաշվանցվում է) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի գումարից:».
2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածում՝
ա. 5-րդ կետում «գործունեության» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու)» բառերը,
բ. 22.1-ին կետի 4-րդ ենթակետի «է», «ը» և «թ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է. Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը թատերական ֆակուլտետում չի գերազանցում հինգ տարին, իսկ կերպարվեստի ֆակուլտետում՝ վեց տարին,
ը. Երևանի Վ. Յա. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում հինգ տարին,
թ. Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում երեք տարին:»,
գ. 25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե դիպլոմում (ատեստատում, վկայականում) նշված չէ պետական (ավարտական) հանձնաժողովի որոշման օրը, ապա որոշման օր է համարվում ավարտական տարվա հուլիսի 1‑ը:»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ կետ.
«51. Աշխատանքային գրքույկում ջնջումների կամ ոչ հստակ կամ սխալ կամ ոչ լիարժեք գրառումների պատճառով (սույն կետի իմաստով, այսուհետ՝ անճշտություն) աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքից ազատվելու օրը կամ ամիսը կամ օրը և ամիսը որոշելու անհնարինության դեպքում, եթե չեն ներկայացվում սույն կանոնների 10-րդ կետում նշված փաստաթղթերը և՝
1) անճշտությունը վերաբերում է աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքից ազատվելու օրվան, ապա աշխատանքի ընդունվելու օր է համարվում տվյալ ամսվա վերջին օրը, իսկ աշխատանքից ազատվելու օր՝ տվյալ ամսվա առաջին օրը.
2) անճշտությունը վերաբերում է աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքից ազատվելու ամսվան, ապա աշխատանքի ընդունվելու ամիս է համարվում տվյալ տարվա դեկտեմբերը, իսկ աշխատանքից ազատվելու ամիս՝ տվյալ տարվա հունվարը.
3) անճշտությունը վերաբերում է աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքից ազատվելու ամսվան և օրվան, ապա աշխատանքի ընդունվելու ամիս և օր է համարվում տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը, իսկ աշխատանքից ազատվելու ամիս և օր՝ տվյալ տարվա հունվարի 1-ը:».
3) որոշմամբ հաստատված N 10 հավելվածում`
ա. 7-րդ կետում «NN 1 կամ 2» բառերը փոխարինել «թիվ 1, թիվ 2, թիվ 3 կամ թիվ 4» բառերով,
բ. 18.1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |