ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
1 նոյեմբերի 2017թ. |
N 97-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 906-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 906-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածում՝
ա. 1-ին կետում «հարաբերությունները» բառից հետո լրացնել «, եթե Արցախի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ» բառերը,
բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար կենսաթոշակառուն (անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցիչը) այցելում է բանկ և իր անվամբ բացում բանկային հաշիվ: Կենսաթոշակառուի պահանջով նրան տրամադրվում է բանկային հաշվի համարը հավաստող տեղեկանք՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը ներկայացնելու համար: Տեղեկանքում նշվում են կենսաթոշակառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթուղթը, բանկային հաշվի բացման ամսաթիվը և բանկային հաշվի համարը:»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետ.
«6.1. Սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումին կից կարող է ներկայացվել նաև սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկանքը:»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ կետեր.
«10.1. Բանկը բանկային հաշվի պայմանագիր կնքելու համար կենսաթոշակառուից պահանջվող փաստաթղթերի ցանկը տեղադրում է բանկի պաշտոնական կայքում:
10.2. Բանկը փաստաթղթերի ընդունման պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում կենսաթոշակառուի հետ կնքում է բանկային հաշվի պայմանագիր, եթե Արցախի Հանրապետության օրենսդրությամբ կամ բանկի ներքին իրավական ակտերով այլ տեղեկատվություն ու դրա հետ կապված այլ ժամկետներ չեն պահանջվում, և բանկային հաշվի պայմանագիր կնքելու օրը կենսաթոշակառուի պահանջով տրամադրում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը ներկայացվելիք տեղեկանքը:»,
ե) 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կազմակերպության համապատասխան աշխատողը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը կենսաթոշակի գումարը կենսաթոշակ ստացող անձին է տրամադրում նաև այն դեպքում, երբ, որպես սույն կարգի 21-րդ և սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 2.3.3-րդ կետերում նշված` անձը հաստատող փաստաթուղթ, ներկայացվել է վճարման ցուցակում ներառված` վավերականության ժամկետը լրացած անձնագիր:».
2) որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 2.3.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.3.2. կենսաթոշակը կենսաթոշակառուին տրամադրելու նպատակով կենսաթոշակառուի բնակության վայրի հասցե այցելել առնվազն երկու անգամ (եթե առաջին այցելության արդյունքում հնարավոր չի եղել կենսաթոշակը տրամադրել կենսաթոշակառուին).»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |