ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
2 նոյեմբերի 2017թ. |
N 104-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի N ՆՀ-107-Ն հրամանագիրը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Առևտրի և ծառայությունների ոլորտում լիազոր մարմին ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի N 347 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 930-Ն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Համապատասխանության գնահատման ազգային մարմին ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 477 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 931-Ն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Ստանդարտացման պետական մարմին ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 478 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 932-Ն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Չափագիտության ազգային մարմին ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 479 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 933-Ն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի ««Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմին ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 20-ի N 446 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 934-Ն որոշումներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 31-ի «Լիազոր մարմին ճանաչելու մասին» N 516, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 27-ի «Լիազորված մարմին ճանաչելու մասին» N 968, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 27-ի «Լիազորված մարմին ճանաչելու մասին» N 969, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը վերապահելու մասին» N 346 որոշումներում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 28-ի «Շարժական գույքի հաշվառման լիազոր մարմիններ ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 31-ի N 356 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 178-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |