Համարը 
թիվ 07
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.02.14/10(82)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
08.02.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
08.02.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 176 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«08» փետրվարի 2008թ.

Պետգրանցման համարը 825

 

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«08» փետրվարի 2008թ.

թիվ 07

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 176 հրամանում փոփոխություններ կատարելու մասին

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 80-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրման կարգը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների ձևերը հաստատելու մասին» թիվ 176 հրամանով հաստատված թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Արխիվը վկայականի կրկնօրինակ և տեղեկանք է տրամադրում հետևյալ դեպքերում.

ա/ երբ քաղաքացիական կացության ակտի գրանցման առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային մարմնում բացակայում է տվյալ ակտային գրանցումը.

բ/ արխիվում պահպանվող օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանությունների և հյուպատոսությունների կողմից կատարված ակտային գրանցումների հիման վրա.

գ/ արխիվում պահպանվող Շուշիի շրջանի մինչև 1992թ. ակտային գրանցումների հիման վրա:»:

2. 7-րդ կետի «երեք» բառերը փոխարինել «երկու» բառերով:

3. 13-րդ կետի երրորդ պարբերությունը «գրանցման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ամուսնության ակտային գրանցման բացակայության» բառերը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

 

Ն. ՆԱՐԻՄԱՆՅԱՆ