Համարը 
թիվ 08
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.02.14/10(82)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
08.02.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
08.02.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«08» փետրվարի 2008թ.

Պետգրանցման համարը 826

 

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«08» փետրվարի 2008թ.

թիվ 08

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 177 հրամանում փոփոխություններ կատարելու մասին

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 16.09.2005թ. «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի նմուշները, այդ ձևաթղթերի լրացման կարգը, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» թիվ 177 հրամանով հաստատված թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Ծննդյան, մահվան, ամուսնության և ամուսնալուծության ակտային գրառումների ձևաթղթերի երկրորդ օրինակները` ստուգման և ամփոփման աշխատանքների ավարտից հետո, բայց ոչ ուշ քան տվյալ ամսվա ամսի 15-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն:

Նշված ակտային գրանցումները մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից վերադարձվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` հանրապետական ՔԿԱԳ արխիվ հանձնելու համար:»

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

 

Ն.ՆԱՐԻՄԱՆՅԱՆ