Համարը 
ՀՕ-87-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.12.30/38(110).1
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.12.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի

դեկտեմբերի 24-ին

 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (22 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-168) 11-րդ հոդվածի 2-րդ մասի`

1) երկրորդ պարբերությունում «5 օրով» բառերից հետո ավելացնել «կամ տուգանվում լրացուցիչ հարյուր հիսուն հազար դրամի չափով» բառերը.

2) երրորդ պարբերությունում հանել «և ավելի» բառերը, իսկ «10 օրով» բառերից հետո ավելացնել «կամ տուգանվում լրացուցիչ երեք հարյուր հազար դրամի չափով» բառերը.

3) երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«Տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում սույն մասի երրորդ պարբերությունում նշված խախտումը երրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում: Սույն մասում նշված խախտումը թույլ տված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը ենթակա է հրապարակման հարկային մարմնի ղեկավարի կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով սահմանված գործունեության կասեցում չի իրականացվում, եթե խախտումն արձանագրելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին է ներկայացվում լրացուցիչ տուգանքի վճարման վերաբերյալ գրավոր հայտարարություն: Լրացուցիչ տուգանքը կիրառվում է Լեռնային Ղարաբաղի Հանարպետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի որոշման հիման վրա:

Սույն մասով սահմանված լրացուցիչ տուգանքը չի կիրառվում հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների նկատմամբ:».

4) վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածով սահմանված տուգանքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից խախտման փաստն արձանագրելուց, իսկ լրացուցիչ տուգանքը` տուգանքի նշանակման օրվանից հետո երկամսյա ժամկետում չմուծելու դեպքում` կրկնապատկվում են:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2008թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-87-Ն