Համարը 
ՀՕ-88-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.12.30/38(110).1
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.12.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԿԻՐԱՌՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2008 թվականի

դեկտեմբերի 24-ին

 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԿԻՐԱՌՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (21 փետրվարի 2007 թվականի, ՀՕ-15, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «խախտումն արձանագրելու օրվանից հետո» բառերը փոխարինել «խախտումն արձանագրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից հետո» բառերով.

2) 4-րդ մասը «հաջորդող» բառից հետո լրացնել «երեք» բառով.

3) 7-րդ մասի «պատճենը» բառը փոխարինել «քաղվածքը» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Գործունեության կասեցման ընթացքում գործունեության կասեցման օբյեկտի տարածքի մուտքը (մուտքերը) կամ տարածք մուտք գործելու այլ հնարավոր ուղիները կնքելու, կապարակնքելու, դրոշմելու, թվային, տառային կամ կիրառված այլ դրոշմավորման եղանակն առաջին անգամ վնասելու և կասեցման օբյեկտում կասեցման մասին որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն առաջին անգամ իրականացնելու դեպքում կասեցման սուբյեկտները տուգանվում են երեք հարյուր հազար դրամի չափով:

Նույն որոշմամբ գործունեության կասեցման ընթացքում սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կասեցման սուբյեկտները տուգանվում են մեկ միլիոն դրամի չափով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2008թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-88-Ն