Համարը 
N 24-հ/գ-ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.05.23/19(91)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար
Ընդունման ամսաթիվը 
05.05.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
05.05.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
29.11.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի «ԼՂՀ-ՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 85 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«07» մայիսի 2008թ.

Պետգրանցման համարը 884 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

«05» մայիսի 2008թ.

 N 24 հ/գ-ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 85 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» N 85 որոշման՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

ա) սոցիալական քարտ ստանալու անհատական հայտի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) նոր սոցիալական քարտ ստանալու հայտի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) հայտերի և սոցիալական քարտերի հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

դ) ընդունված հայտերից կապոց կազմելու, փաթեթավորելու, հայտերի խմբաքանակը լիազորված մարմին ուղարկելու և հայտերի մշակման արդյունքները իրավասու մարմին առաքելու կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.

ե) տիտղոսաթերթի և ամփոփագրի ձևերը՝ համաձայն N 5 հավելվածի.

զ) ընդունված հայտերն իրավասու մարմինների կողմից լիազորված մարմին ուղարկելու ժամանակացույցը՝ համաձայն N 6 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

 

Ն.ԱԶԱՏՅԱՆ  

 

 

Հավելված N 1

ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի

2008թ. մայիսի 5-ի N 24 հ/գ-ն հրամանի

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սոցիալական քարտ ստանալու անհատական հայտը (այսուհետ՝ հայտ) A 5 չափսի կարմիր ձևաթուղթ է (ձևը կցվում է):

2. Հայտի հակառակ երեսին տպագրվում են տպագիր մեծատառերի նմուշները և հայտը լրացնելու կանոնները:

3. Հայտը լրացվում է սև կամ մուգ կապույտ գույնի գնդիկավոր գրիչով:

4. Հայտը լրացվում է տպագիր մեծատառերով՝ ընթեռնելի և առանց ջնջումների:

5. Արգելվում է հայտը լրացնելուց հետո ազատ մնացած վանդակներում որևէ նշում կատարել:

6. Յուրաքանչյուր վանդակում գրվում է մեկ թիվ կամ տառ. «ԵՎ» տառը գրվում է երկու վանդակում՝ Ներմուծեք նկարագրությունը_1036 իսկ «Ներմուծեք նկարագրությունը_1037» տառը՝ մեկ վանդակում՝ Ներմուծեք նկարագրությունը_1037:

7. Հայտի ձևում առկա (լրացված) տվյալների հավաստիությունը հաստատվում է հայտատուի ստորագրությամբ, որը դրվում է «Հայտատուի ստորագրությունը» դաշտում (մինչև 16 տարեկան քաղաքացու փոխարեն ստորագրում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը):

8. «Ազգանունը», «Անունը», «Հայրանունը», «Սեռը» և «Ծննդյան օրը, ամիսը, տարին» դաշտերում լրացվում են հայտատուի համապատասխան տվյալները՝ ըստ անձը հաստատող փաստաթղթի:

9. «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» նշելու համար անհրաժեշտ է համապատասխան տեսակի դիմացի վանդակը նշել X նշանով, օրինակ՝ «Ներմուծեք նկարագրությունը_1038 Անձնագիր»: Կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար, ինչպես նաև արտերկրում տրված ծննդյան վկայականների դեպքում նշվում է «Ներմուծեք նկարագրությունը_1038 Օտարերկրյա փաստաթուղթ» վանդակը: «Սերիան և համարը» դաշտում լրացվում են փաստաթղթի սերիան և համարը: Սերիայի տառերը գրվում են փաստաթղթում գրված նմուշի տառերով, օրինակ՝ AB0472527, XVII-СЛ643558, Ф000868:

10. Ջնջումով, անընթեռնելի ձեռագրով կամ լրացման կանոնների խախտումով լրացված հայտերն անվավեր են:

 

 

 

Հավելված N 2

ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի

2008թ. մայիսի 5-ի N 24 հ/գ-ն հրամանի

 

ՆՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Նոր սոցիալական քարտ ստանալու հայտը (այսուհետ՝ հայտ) A 5 չափսի կապույտ ձևաթուղթ է (ձևը կցվում է):

2. Հայտի հակառակ երեսին տպագրվում են տպագիր մեծատառերի նմուշները և հայտը լրացնելու կանոնները:

3. Հայտը լրացվում է անձը հաստատող փաստաթուղթը փոխվելու, տեղեկատվական բազայում առկա տվյալի ճշտման կամ սոցիալական քարտի կրկնօրինակ ստանալու դեպքերում:

4. «Հայտի նպատակը» բաժնում նշվում է միայն մեկ դաշտ՝ «Ներմուծեք նկարագրությունը_1038 Տվյալի փոփոխություն»՝ անձը հաստատող փաստաթուղթը փոխվելու դեպքում, «Ներմուծեք նկարագրությունը_1038 Տվյալի ճշտում»՝ տեղեկատվական բազայում առկա տվյալի ճշտման դեպքում, «Ներմուծեք նկարագրությունը_1038 Քարտի կրկնօրինակի տրամադրում»՝ սոցիալական քարտը կորցնելու կամ գործածության համար ոչ պիտանի լինելու դեպքում:

5. Հայտը լրացվում է սև կամ մուգ կապույտ գույնի գնդիկավոր գրիչով:

6. Հայտը լրացվում է տպագիր մեծատառերով՝ ընթեռնելի և առանց ջնջումների:

7. Արգելվում է հայտը լրացնելուց հետո ազատ մնացած վանդակներում որևէ նշում կատարել:

8. Յուրաքանչյուր վանդակում գրվում է մեկ թիվ կամ տառ. «ԵՎ» տառը գրվում է երկու վանդակում՝ Ներմուծեք նկարագրությունը_1036 իսկ «ՈՒ» տառը՝ մեկ վանդակում՝ Ներմուծեք նկարագրությունը_1037:

9. Հայտի ձևում առկա (լրացված) տվյալների հավաստիությունը հաստատվում է հայտատուի ստորագրությամբ, որը դրվում է «Հայտատուի ստորագրությունը» դաշտում:

10. «Սոցիալական քարտի համարը» դաշտը լրացվում է, եթե առկա է քաղաքացու սոցիալական քարտը:

11. «Ազգանունը», «Անունը», «Հայրանունը», «Սեռը» և «Ծննդյան օրը, ամիսը, տարին» դաշտերում լրացվում են հայտատուի համապատասխան տվյալները՝ ըստ անձը հաստատող փաստաթղթի:

12. «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» նշելու համար անհրաժեշտ է համապատասխան տեսակի դիմացի վանդակը նշել X նշանով, օրինակ՝ «Ներմուծեք նկարագրությունը_1038 Անձնագիր»: Կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար, ինչպես նաև արտերկրում տրված ծննդյան վկայականների դեպքում նշվում է « Ներմուծեք նկարագրությունը_1038 Օտարերկրյա փաստաթուղթ» վանդակը: «Սերիան և համարը» դաշտում լրացվում են փաստաթղթի սերիան և համարը: Սերիայի տառերը գրվում են փաստաթղթում գրված նմուշի տառերով, օրինակ՝ AB0472527, XVII-СЛ643558, Փ000866:

13. Հայտը լրացնելուց հետո, փոխված կամ ճշտման ենթակա տվյալի (տվյալների) դիմացի համապատասխան «Նշում» դաշտում դրվում է X նշանը, օրինակ՝

«Անունը Ներմուծեք նկարագրությունը_1039

14. Ջնջումով, անընթեռնելի ձեռագրով կամ լրացման կանոնների խախտումով լրացված հայտերն անվավեր են:

15. Անհատական քարտը սոցիալական քարտով փոխարինելու համար լրացված նոր սոցիալական քարտ ստանալու հայտում որպես հայտի լրացման նպատակ նշվում է «Քարտի կրկնօրինակի տրամադրում» դաշտը:

 

 

Հավելված N 3

ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի

2008թ. մայիսի 5-ի N 24 հ/գ-ն հրամանի

ՁԵՎ

ՀԱՅՏԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ

1. Սոցիալական քարտ ստանալու անհատական հայտերի և սոցիալական քարտերի հաշվառման մատյանը բաղկացած է A 3 չափսի՝ հետևյալ բովանդակությամբ 20 թերթից.

ՀՀ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը

Հայտն ընդունելու ամսաթիվը ՕՕ/ԱԱ/ԹԹ

Հայտ ներկայացնողի ստորագրությունը

Նշումներ

Հայտի պատասխանը (սոցիալական քարտի համարը կամ մերժում)

Քարտը կամ մերժումը տրամադրելու ամսաթիվը ՕՕ/ԱԱ/ԹԹ

Քարտ կամ մերժում ստացողի ստորագրությունը

Նշումներ

                   
                   
                   
                   
                   
                   

2. Սոցիալական քարտ ստանալու անհատական հայտերի և սոցիալական քարտերի հաշվառման մատյանի շապիկն ունի հետևյալ տեսքը.

 

 

____________________________                         _______                       N_______

Իրավասու մարմնի անվանումը                                      կոդը                         Մատյանի կոդը

 

ՀԱՅՏԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Մատյանը վարելու ժամանակահատվածը.

 

սկիզբը «_____» ____________200__ թ. վերջը « ____»___________ 200__ թ.

 

 

 

Հավելված N 4

ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի

2008թ. մայիսի 5-ի N 24 հ/գ-ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅՏԵՐԻՑ ԿԱՊՈՑ ԿԱԶՄԵԼՈՒ, ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՅՏԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ԱՌԱՔԵԼՈՒ

 

1. Սահմանված ժամանակահատվածում ընդունված հայտերից իրավասու մարմինը ձևավորում է կապոցներ՝ հայտերը փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ: Յուրաքանչյուր կապոցում կարող է լինել առավելագույնը 500 հայտ:

2. Կապոցն ամրացվում է կպչուն ժապավենով (սկոչով):

3. Յուրաքանչյուր կապոցի համար լրացվում է իրավասու մարմնի կողմից ուղարկվող հայտերի կապոցի տիտղոսաթերթ (այսուհետ՝ տիտղոսաթերթ)՝ 2 օրինակից, որոնք կնքվում են իրավասու մարմնի կնիքով: Տիտղոսաթերթի մեկ օրինակը դրվում է կապոցի մեջ, հայտերի վրա, իսկ մյուս օրինակը պահվում է իրավասու մարմնում:

4. Սահմանված ժամանակահատվածում ընդունված հայտերից ձևավորված կապոցները փաթեթավորվում են իրար հետ:

5. Ուղարկվող՝ հայտերի խմբաքանակի համար լրացվում է իրավասու մարմնի կողմից ուղարկվող հայտերի խմբաքանակի ամփոփագիր (այսուհետ՝ ամփոփագիր)՝ 2 օրինակից, որոնք կնքվում են իրավասու մարմնի կնիքով: Ամփոփագրի մեկ օրինակը դրվում է ուղարկվող խմբաքանակի (այսուհետ՝ հայտերի փաթեթ) վերջին կապոցում, իսկ մյուս օրինակը պահվում է իրավասու մարմնում:

6. Հայտերի փաթեթը լիազորված մարմին է ուղարկվում փոստային ծառայության միջոցով, կամ տանում է իրավասու մարմնի աշխատակիցը:

7. Ստացված հայտերը մշակվում են:

8. Հայտերի մշակման արդյունքների փաթեթը (ըստ մատյանների, այբբենական կարգով խմբավորված սոցիալական քարտերը, մերժված հայտերի ցուցակները) փոստային ծառայությունների միջոցով, առաքվում է իրավասու մարմին, կամ հանձնվում է լիազորված մարմին այցելած իրավասու մարմնի աշխատակցին:

 

 

 

Հավելված N 5

ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի

2008թ. մայիսի 5-ի N 24 հ/գ-ն հրամանի

 

ՁԵՎԵՐ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԻ ԵՎ ԱՄՓՈՓԱԳՐԻ

 

1. Իրավասու մարմնի կողմից լիազորված մարմին ուղարկվող անհատական հայտերի կապոցի տիտղոսաթերթը (ձևը կցվում է` N 1) պարունակում է իրավասու մարմնի անվանումը և կոդը, խմբաքանակում կապոցի հերթական համարը, կապոցում ներառված հայտերի քանակը, հայտերի ձևավորման ժամանակահատվածը, իրավասու մարմնի ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը և ստորագրությունը, տիտղոսաթերթը ստորագրելու օրը, ամիսը, տարին, ինչպես նաև իրավասու մարմնի կնիքը:

2. Իրավասու մարմնի կողմից լիազորված մարմին ուղարկվող անհատական հայտերի խմբաքանակի ամփոփագիրը (ձևը կցվում է` N 2) պարունակում է իրավասու մարմնի անվանումը և կոդը, խմբաքանակում առկա կապոցների քանակը, խմբաքանակում առկա հայտերի քանակը, հայտերի ձևավորման ժամանակահատվածի սկիզբն ու վերջը, իրավասու մարմնի ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը և ստորագրությունը, ամփոփագիրը ստորագրելու օրը, ամիսը, տարին, ինչպես նաև իրավասու մարմնի կնիքը:

 

 

 

Ձև N 1

 

 

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

Իրավասու մարմնի կողմից ուղարկվող հայտերի կապոցի

______________________________________                   ________

       Իրավասու մարմնի անվանումը                                               կոդը

 

Կապոցի հերթական համարը ________________________________________

                                                             (թվերով և տառերով)

Կապոցում հայտերի քանակը ________________________________________

                                                              (թվերով և տառերով)

 

Հայտերի ձևավորման ժամանակահատվածի

 

սկիզբը «_____»______________200__թ. վերջը « _____»_____________ 200____ թ.

 

Իրավասու մարմնի ղեկավար` _____________________________________________

                                 ազգանուն, անուն, հայրանուն

 

                                                           _____________________

                                                              ստորագրություն

«______»______________200___թ.

Կ.Տ

 

 

 

Ձև N 2

 

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Իրավասու մարմնի կողմից ուղարկվող հայտերի խմբաքանակի

______________________________________                                ________

            Իրավասու մարմնի անվանումը                                                               կոդը

 

Խմբաքանակում կապոցների քանակը ________________________________________

                                                                         (թվերով և տառերով)

Խմբաքանակում հայտերի քանակը __________________________________________

                                                                          (թվերով և տառերով)

 

Խմբաքանակում ներառված հայտերի ձևավորման ժամանակահատվածի

 

սկիզբը «_____»______________200__թ. վերջը « _____»_____________ 200____ թ.

 

Իրավասու մարմնի ղեկավար` _____________________________________________

                                 ազգանուն, անուն, հայրանուն

 

                                                           _____________________

                                                              ստորագրություն

«______»______________200___թ.

Կ.Տ

 

 

 

Հավելված N 6

ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի

2008թ. մայիսի 5-ի N 24 հ/գ-ն հրամանի

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅՏԵՐՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ

 

1. Ամսի 1-ից 15-ը (ներառյալ) ընդունված հայտերը լիազորված մարմին են ուղարկվում նույն ամսվա 16-ին:

2. Ամսի 15-ից հետո ընդունված հայտերը լիազորված մարմին են ուղարկվում հաջորդ ամսվա 1-ին:

3. Եթե հայտերը լիազորված մարմին ուղարկելու օրը ոչ աշխատանքային օր է, ապա հայտերի առաքումն անհրաժեշտ է իրականացնել տվյալ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը: