ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''21'' հունվարի 2003թ. |
N 25 |
ք.Ստեփանակերտ
Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում ԼՂՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը վերապահելու մասին
(վերնագիրը փոփ. 16.11.2017 N 164-Ն)
«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահել Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:
(տեքստը փոփ. 08.07.2015 N 439-Ն, փոփ. 16.11.2017 N 164-Ն)
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |