Համարը 
Թիվ 27 Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.05.23/19(91)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
04.05.2008
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.05.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
15.04.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ (ՌԵԵՍՏՐԻ) ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«13» մայիսի 2008թ.

Պետական գրանցման համարը 890

 

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողով

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2008թ.

Թիվ 27 Ն

 ք. Ստեփանակերտ

 

Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) վարման կարգի մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը` ո ր ո շ ու մ է

1. Հաստատել գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Նախագահ`

Վ. ԱԴԱՄՅԱՆ 

 

 

 

Հավելված

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2008թ. մայիսի 4-ի թիվ 27Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ (ՌԵԵՍՏՐԻ) ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) (այսուհետ` Գրանցամատյան) վարման կարգը:

2. Գրանցամատյանը ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող (այսուհետ` գերիշխող) դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ սույն կարգով նախատեսված տեղեկություններ պարունակող փաստաթուղթ (մատյան) է (Ձև 1, կցվում է):

3. Գրանցամատյանը պետք է լինի կարված, կնքված, իսկ էջերը` համարակալված: Էջերի քանակը հաստատվում է Հանձնաժողովի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից և կնքվում Հանձնաժողովի կնիքով: Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյան (ռեեստր)»:

4. Գրանցամատյանում տեղեկության գրանցումն իրականացվում է համապատասխան գրառում կատարելու միջոցով: Տեղեկության փոփոխության գրանցումը կատարվում է Գրանցամատյանի տվյալ էջի հակառակ կողմի համապատասխան տողում:

5. Գրանցամատյանում գրառումը պետք է կատարվի առանց ջնջումների, կրճատումների և չլրացված տողեր բաց թողնելու, պարզ և ընթեռնելի ձեռագրով:

6. Գրանցամատյանում գրառման ուղղումը պետք է կատարվի սխալ գրառումը վերցնելով փակագծի մեջ` նույն էջում ավելացնելով ճիշտ (ուղղված) գրառումը, որի կողքին դրվում է Հանձնաժողովի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը, ուղղման տարին, ամիսը, ամսաթիվը (այսուհետ` ամսաթիվ):

7. Հանձնաժողովը ստեղծում և պահպանում է Գրանցամատյանի էլեկտրոնային տարբերակը:

8. Գրանցամատյանի յուրաքանչյուր էջում ըստ հերթականության արձանագրվում են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) գրառման հերթական համարը.

2) տնտեսվարող սուբյեկտի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը).

3) տնտեսվարող սուբյեկտի գտնվելու (իսկ այլ վայրում գործունեություն իրականացնելու դեպքում` նաև գործունեության) վայրը (ֆիզիկական անձի դեպքում` բնակվելու վայրը).

4) կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ)` առկայության դեպքում.

5) ապրանքային շուկայի անվանումը.

6) ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանը.

7) ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը.

8) ապրանքային շուկայի ծավալում տնտեսվարող սուբյեկտի կողմից տվյալ ապրանքի իրացման (ձեռքբերման) ծավալը.

9) ապրանքային շուկայի ծավալում տնտեսվարող սուբյեկտի բաժինը` արտահայտված տոկոսով.

10) տնտեսվարող սուբյեկտին Գրանցամատյանում գրանցելու մասին Հանձնաժողովի որոշման համարը և ընդունման ամսաթիվը.

11) ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտին գրանցումից հանելու մասին Հանձնաժողովի որոշման ընդունման դեպքում` որոշման համարը և ընդունման ամսաթիվը:

9. Սույն կարգի 8-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված տեղեկության փոփոխության կամ Գրանցամատյանում գրանցված տնտեսվարող սուբյեկտի վերակազմակերպման դեպքում (եթե դա չի հանգեցնում գերիշխող դիրքի կորստի), Գրանցամատյանի տվյալ էջի հակառակ կողմի համապատասխան տողում կատարվում է փոփոխությունն ամրագրող գրառում` գրառման ամսաթվի նշմամբ:

10. Սույն կարգի 8-րդ կետի 8-րդ և 9-րդ ենթակետերում նշված տեղեկությունների փոփոխության դեպքում (եթե դա չի հանգեցնում գերիշխող դիրքի կորստի), Գրանցամատյանի տվյալ էջի հակառակ կողմի համապատասխան տողում կատարվում է փոփոխությունն ամրագրող գրառում` նշելով Հանձնաժողովի որոշման համարը և ընդունման ամսաթիվը:

11. Տնտեսվարող սուբյեկտը Գրանցամատյանում գրանցվում, ինչպես նաև այդ դիրքը կորցնելու դեպքում` գրանցումից հանվում է Հանձնաժողովի որոշմամբ:

12. Գրանցամատյանում արձանագրվում են Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ ամրագրված տեղեկությունները (տվյալները):

13. Գրանցամատյանում գրառումը կատարվում է Հանձնաժողովի որոշման ընդունման օրվանից հետո 5-օրյա ժամկետում:

14. Գրանցամատյանում գրանցված տնտեսվարող սուբյեկտի դիմումի հիման վրա Հանձնաժողովը պարտավոր է 7-օրյա ժամկետում տրամադրել քաղվածք Գրանցամատյանից` տվյալ տնտեսվարող սուբյեկտին առնչվող տեղեկությունների մասով:

15. Գրանցամատյանում գրանցված տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են վեցամսյա պարբերականությամբ Հանձնաժողով ներկայացնել N 2, N 3, N 4 և (կամ) N 5 ձևերով (կցվում են) նախատեսված տեղեկատվություն` տվյալ ապրանքային շուկայում իրենց կողմից համապատասխանաբար իրացված կամ ձեռքբերված ապրանքների ծավալի, ծախքերի կառուցվածքի և գների շարժի (գնային փոփոխությունների դեպքում` համապատասխան հիմնավորումներով) վերաբերյալ` ընթացիկ տարվա հուլիսի 1-ի և հաջորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ` համապատասխանաբար մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 15-ը և հաջորդ տարվա փետրվարի 15-ը: Տնտեսվարող սուբյեկտներին սույն կետով նախատեսված ձևերը տրամադրվում (ուղարկվում) են Հանձնաժողովի կողմից` համապատասխանաբար մինչև ընթացիկ տարվա հուլիսի 15-ը և հաջորդ տարվա հունվարի 15-ը:

 

 

 

Ձև N 1

 

ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ (ՌԵԵՍՏՐ)

 

1

ԳՐԱՌՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ

 

2

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ (ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ)

 

3

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԳՏՆՎԵԼՈՒ (ԻՍԿ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ) ՎԱՅՐԸ (ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ)

 

4

ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ`

ՀԵՌԱԽՈՍ

 

ՖԱՔՍ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ

 

5

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

6

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԸ

 

7

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

 

8

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԾԱՎԱԼՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԿՈՂՄԻՑ ՏՎՅԱԼ ԱՊՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ (ՁԵՌՔԲԵՐՄԱՆ) ԾԱՎԱԼԸ

 

9

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԾԱՎԱԼՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԲԱԺԻՆԸ` ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՏՈԿՈՍՈՎ

 

10

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈԻՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՏԱՐԻՆ, ԱՄԻՍԸ, ԱՄՍԱԹԻՎԸ

 

11

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՏԱՐԻՆ, ԱՄԻՍԸ, ԱՄՍԱԹԻՎԸ

 

 

 

 

Ձև N 2

 

Տեղեկանք

 

20----- թվականի ------ կիսամյակի ընթացքում տնտեսվարող սուբյեկտի

կողմից ապրանքի իրացման (ձեռքբերման) (անհրաժեշտն

ընդգծվում է լրացնողի կողմից) ծավալների վերաբերյալ

 

 տնտեսվարող սուբյեկտի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը)__________
 _____________________________________________________________________________
 ՀՎՀՀ կոդը_____________________________________________________________________
 գտնվելու (բնակվելու) վայրը
 _____________________________________________________________________________
 հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (առկայության դեպքում)
 _____________________________________________________________________________
 գործունեության իրականացման վայրը
 _____________________________________________________________________________
 մեծածախ իրացնողների (ձեռքբերողների) քանակը (կցել ցանկը)
 _____________________________________________________________________________
 ապրանքի անվանումը
_____________________________________________________________________________

 

 

ըստ

ամիսների

իրացման ծավալը

արտահանման ծավալը

բնեղեն

(չափի

միավոր)

արժեքային

(հազար

դրամ)1

բնեղեն

(չափի

միավոր)

արժեքային

(հազար

դրամ)1

1

2

3

4

5

1

       

2

       

3

       

4

       

5

       

6

       
 

1) ներառյալ բոլոր հարկերը` ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, հաստատագրված վճար

 

տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի`

(տնտեսվարող սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձի)

 

ստորագրություն                                                         անուն, ազգանուն

 

 

                                Կ.Տ.

 

 

Ձև N 3

 

Տեղեկանք

 

20 ---- թվականի ------ կիսամյակի ընթացքում տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացված (ձեռքբերված) (անհրաժեշտն ընդգծվում է լրացնողի կողմից) մեկ միավոր ապրանքի ծախսերի կառուցվածքը (լրիվ ինքնարժեքը) և գինը

 

Ըստ ամիսների

իրացված (ձեռքբերված) (անհրաժեշտն ընդգծվում է լրացնողի կողմից) մեկ միավոր ապրանքի լրիվ ինքնարժեքը, ընդամենը1

այդ թվում`

1 միավոր ապրանքի իրացման (ձեռքբերման) գինը3

նյութական ծախսեր

աշխատանքի վարձատրություն և սոցիալական ապահովության ծախսեր

այլ ծախսեր2

1

2

3

4

5

6

1

         

2

         

3

         

4

         

5

         

6

         

 

 1) մեկ միավոր ապրանքի լրիվ ինքնարժեքը` արտադրական, ինչպես նաև ոչ արտադրական կոմերցիոն ծախսեր

 

 2) 5-րդ սյունակում ընդգրկվում են մնացած բոլոր ծախսերը

 

 3) մեկ միավոր ապրանքի իրացման (ձեռքբերման) գինը հաշվարկվում է առանց ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, հաստատագրված վճարի

 

 Գնի ցանկացած փոփոխության դեպքում նշել հիմնավորումը:

տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի`

(տնտեսվարող սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձի)

ստորագրություն                               անուն, ազգանուն

                                         Կ.Տ. 

 

 

 

Ձև N 4

 

Տեղեկանք

 

20 ----- թվականի ------ կիսամյակի ընթացքում տնտեսվարող սուբյեկտի

կողմից իրականացված գործունեության վերաբերյալ

 

 տնտեսվարող սուբյեկտի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը)
 __________________________________________________________________
 ՀՎՀՀ Կոդը__________________________________________________________
 գտվելու (բնակվելու) վայրը
 __________________________________________________________________

 հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (առկայության դեպքում)

 __________________________________________________________________
 գործունեության իրականացման վայրը
 __________________________________________________________________
 ծառայության անվանումը
__________________________________________________________________ 

 

 

ըստ ամիսների

իրացման (ձեռքբերման) (անհրաժեշտն ընդգծվում է լրացնողի կողմից) ծավալը

բնեղեն արտահայտությամբ

(չափի միավոր)

արժեքային արտահայտությամբ

(հազար դրամ)1

1

3

4

1

   

2

   

3

   

4

   

5

   

6

   
 
    1) ներառյալ հարկերը` ավելացված արժեքի հարկ, հաստատագրված վճար

 

տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի`

(տնտեսվարող սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձի)

 

ստորագրություն                                  անուն, ազգանուն

 

                             Կ.Տ.

 

 

 

Ձև N 5

 

Տեղեկանք

 

20 ---- թվականի ------ կիսամյակի ընթացքում տնտեսվարող սուբյեկտի կողմից մեկ միավոր իրացված (ձեռքբերված) (անհրաժեշտն ընդգծվում է լրացնողի կողմից) ծառայության ծախսերի (լրիվ ինքնարժեքի) կառուցվածքը և սակագինը (գինը)

 

ՀՀ դրամ

ըստ ամիսների

իրացված (ձեռքբերված) (անհրաժեշտն ընդգծվում է լրացնողի կողմից) մեկ միավոր ծառայության լրիվ ինքնարժեքը, ընդամենը1

այդ թվում

ծառայության սակագինը3  (գինը)

նյութական ծախսեր

աշխատանքի վարձատրություն և սոցիալական ապահովության ծախսեր

այլ ծախսեր2

1

2

3

4

5

6

1

         

2

         

3

         

4

         

5

         

6

         

 1) մեկ միավոր ծառայության լրիվ ինքնարժեքը` արտադրական, ինչպես նաև ոչ արտադրական կոմերցիոն ծախսեր
 
 2) 5-րդ սյունակում ընդգրկվում են մնացած բոլոր ծախսերը
 
 3) մեկ միավոր ծառայության իրացման (ձեռքբերման) սակագինը (գինը) հաշվարկվում է առանց ավելացված արժեքի հարկի
 Սակագնի (գնի) ցանկացած փոփոխության դեպքում նշել հիմնավորումը:
 
 տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի`
(տնտեսվարող սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձի)
ստորագրություն                 անուն, ազգանուն

 Կ.Տ.