| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«13» մայիսի 2008թ.
Պետական գրանցման համարը 887 |
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007թվականի նոյեմբերի 27-ի թիվ 19Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ և 17-րդ հոդվածները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 27-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 19Ն որոշմամբ հաստատված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում (այսուհետև` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը
1) Ուժը կորցրած ճանաչել Կարգի N 1 հավելվածի 7-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: