| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«04» ապրիլի 2008թ.
Պետական գրանցման թիվ 863 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ՀԱՄԵՐԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» ձև N 1-համերգ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
| |
Հավելված
ԼՂՀ ՎՊԽ 25 մարտի 2008թ.
թիվ 31 որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ N 1-ՀԱՄԵՐԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով սահմանվում է «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» ձև N 1-համերգ (տարեկան) պետական վիճակագրական տարեկան հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ԼՂՀ օրենքի, օրենքով սահմանված կարգով` ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ` ԼՂՀ ՎՊԽ) կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և ԼՂՀ ՎՊԽ 2003 թվականի հոկտեմբերի 17-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 5 որոշման:
3. Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է ԼՂՀ օրենսդրությամբ:
4. Հաշվետվությունը կազմում են համերգային կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
5. Հաշվետվությունը ներկայացվում է ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին մինչև փետրվարի 15-ը:
6. Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ԼՂՀ օրենսդրությամբ:
II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բաժին 1. Հիմնական ցուցանիշներ
8. Սյունակ 1-ում բերվում է համերգների քանակն ըստ տեսակների և կազմակերպման վայրերի:
9. Սյունակ 2-ում բերվում է հաճախումների քանակն ըստ համերգների տեսակների և դրանց կազմակերպման վայրերի:
10. Սյունակ 3-ում բերվում է համերգներից ստացված հասույթի գումարի չափն ըստ տեսակների և կազմակերպման վայրերի:
Բաժին 2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
11. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունվում է հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
12. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
13. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
14. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի` ըստ աղբյուրների բերվում են սյունակներ 3-8-ում:
15. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, հիմնական միջոցների մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից պարտադիր սոցիալական ապահովության համար կատարված վճարները բերվում է սյունակ 14-ում,
6) սյունակ 15-ում բերվում է համերգային կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների վերանորոգման, ինչպես նաև գույքի ձեռք բերման ծախսերը,
7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 16-ում:
16. Սյունակ 17-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
|
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
|
Ներկայացվում է՝ |
Ներկայացնում են՝ |
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ |
|
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին |
Համերգային կազմակերպությունները |
մինչ փետրվարի 15-ը |
|
Ում է ներկայացվում (անվանումը) _____________________________________
Ով է ներկայացնում (անվանումը) _____________________________________
_______________________________________________________________
Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը
I I I I I I I I I I I I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը I I I I I I I
Շրջանը__________________________________________ I I I
Գտնվելու վայրը___________________________________________________
Էլեկտրոնային փոստի հասցեն ---------------------------------------------------------------
|
ՁԵՎ ԹԻՎ 1-համերգ (տարեկան)
Հաստատված է ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի 25 մարտի 2008թ. թիվ 31 որոշմամբ |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20…թ. ՀԱՄԱՐ
Բաժին 1. Հիմնական ցուցանիշներ
|
Տողի համարը |
|
Համերգների քանակը |
Հաճախումների քանակը, մարդ |
Համերգներից ստացված հասույթը, հազ. դրամ |
|
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
|
101 |
Համերգներ հանրապետությունում, ընդամենը |
|
|
|
|
102 |
այդ թվում՝ սեփական կոլեկտիվի կատարողների ուժերով |
|
|
|
|
103 |
այլ կոլեկտիվների կատարողների հետ համատեղ պայմանագրային համերգներ |
|
|
|
|
104 |
Համերգների ընդհանուր քանակից՝ գյուղական վայրերում |
|
|
|
|
105 |
Համերգների ընդհանուր քանակից՝ բարեգործական |
|
|
|
|
106 |
Համերգների ընդհանուր քանակից՝ պետպատվերով |
|
|
|
|
107 |
Համերգների ընդհանուր քանակից՝ ֆիլհարմոնիկ |
|
|
|
|
108 |
դրանցից՝ համերգ-դասախոսություններ |
|
|
|
|
109 |
Համերգների ընդհանուր քանակից ֆիլհարմոնիկ և էստրադային համերգներ երեխաների համար |
|
|
|
|
110 |
Համերգ-հյուրախաղեր արտասահմանում, ընդամենը |
|
|
|
|
111 |
այդ թվում՝ ԱՊՀ երկրներում |
|
|
|
|
112 |
Եվրոպայում |
|
|
|
|
113 |
ԱՄՆ-ում |
|
|
|
|
114 |
այլ երկրներում |
|
|
|
Բաժին 2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
|
Ֆինանսական միջոցների առկայությունը |
Ֆինանսական ծախսեր |
Ֆինան-
սական միջոց-
ների մնա-
ցորդը տարե-
վերջին |
|
ընդա- մենը |
մնա-
ցորդը տարե-
սկզբին |
այդ թվում
ընթացիկ տարվա մուտքերը |
ընդա- մենը` որից |
նյութա-
կան ծախ-
սեր |
ոչ նյութա-
կան ծառա-
յությունների վճարումներ |
գործուղ-
ման ծախսեր |
աշխատա-
վարձ և դրան հավասա-
րեցված վճարում-
ներ |
պար-
տադիր սոցիա-
լական ապահո-
վության վճար-
ներ |
հիմնա-
վերա-
նորոգ-
ման, սարքա-
վորում-
ների և գույքի ձեռք բերման |
այլ ծախ-
սեր |
|
ընդա-
մենը` որից |
բյուջեից (պետա-
կան և համայն-
քային) |
բնակչու-
թյանը մատուց-
ված վճարովի ծառայութ-
յուններից |
նվիրատ-
վություն-
ներ |
վարձա-
կալութ-
յունից |
այլ եկա-
մուտ-
ներ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| Ղեկավար՝ |
----------------------------------
(ազգանուն, անուն) |
----------------------------------
(ստորագրություն) |
| Կատարող՝ |
----------------------------------
(ազգանուն, անուն) |
---------------------------------
(ստորագրություն) |
|
Հեռ. -------------------------------- |
|
---- ------------------ 20--- թ. |